Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՋԱԿՑԵԼՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՔԱՐԻՙ ԱՄՆ-Ի ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անշեղորեն սրվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, ստեղծելով ռազմական բախումների համար անհրաժեշտ նախադրյալներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , պաշտոնական Interfax.ru եւ Ria Novosti գործակալությունների վկայությամբ, ապրիլի 21-ը մատնացույց էր արել որպես այդ բախումների սկզբավորման ժամկետ: Ինչպիսին կլինի հակամարտության ընթացքը, դժվար է կռահել: Բայց որ դրանում ներգրավված է ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջը անհաշտ մրցակցության մեջ են մտել ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը, ակնհայտ է:

Դա, ինչ խոսք, նոր երեւույթ չէ: Ռուսաստանը, զորք մտցնելով դեռեւս 2015-ի սեպտենբերին Սիրիա, Արեւմուտքի հետ Ուկրաինայում ծավալվող մրցակցությունը տեղափոխել էր սիրիական տարածք: Սակայն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի փոխարինումը Ջոզեֆ Բայդենով խախտեց ռազմաքաղաքական առկա հավասարակշռությունները ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Բայդենը դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, երբ հայտնի էր դարձել ընտրություններում նրա հաղթանակը, հայտարարեց, որ իր նախագահությամբ ԱՄՆ-ի քաղաքական առաջնահերթությունը լինելու է ԵՄ-ի հետ տակնուվրա եղած հարաբերությունների կարգավորումն ու պայքարն աշխարհում բռնատիրական վարչակարգերի դեմ:

Նախագահ Բայդենն այդ հայտարարոuթյունը կրկնեց փետրվարի 19-ին, առցանց մասնակցելով Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, հրավիրված ԵՄ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նա մասնակիցներին ասաց, որ ԱՄՆ-ը վերադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքին, վերադառնում է նաեւ տարածաշրջան, ապա Ռուսաստանին համարեց սպառնալիք աշխարհի ժողովրդավարական վարչակարգերի համար:

Այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին որակեց «թշնամի» պետություն, այլ ոչ թե հակառակորդ, ինչպես ընդունված էր: Այդ առումով Բլինքենին նախորդել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլթենբերգը : Փետրվարի 17-ին նա իսպանական թերթին տված հարցազրույցում նախազգուշացրել էր Մոսկվային. «Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի եւ ամրության վրա: Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ միամտությունն անթույլատրելի է: Եթե Ռուսաստանը բախման է ձգտում, մենք այդ բախմանը պատրաստ ենք»:

Փետրվարին ռազմաքաղաքական իրավիճակը սկսեց սրվել Ուկրաինայի արեւելքում: Հրադադարի ռեժիմը հաճախակի խախտվում էր, Ռուսաստանը հավելյալ զորք էր կուտակում Դոնբասի սահմանին, Լուգանսկում եւ Ղրիմում: Նախագահ Բայդենիՙ Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վերականգման հավաստիացումները պաշտոնական Կիեւին, սրեցին նաեւ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Հավաստիացումների հարցում անվերապահորեն Վաշինգտոնին պաշտպանեցին վերջինի եվրոպական դաշնակիցներն ու ողջ ՆԱՏՕ-ն: Այսպիսով, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը վերաճեց ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության եւ փոխադրվեց ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման հարթություն:

Մարտի 17-ին նախագահ Բայդենը հանկարծ «մարդասպան» անվանեց Պուտինին, իսկ 19-ին Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին հայտարարեց. «ԱՄՆ նախագահը չի զղջում Պուտինին մարդասպան անվանելու» համար:Նույն օրը, «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, Բայդենը մերժեց Պուտինի անհապաղ հանդիպելու առաջարկը: Մարտի 30-ին ուկրաինական զինված ուժերի գլխավոր շտաբը Ռուսաստանին մեղադրեց զորավարժությունների պատրվակով Ուկրաինայի սահմաններին զորքեր կուտակելու մեջ:

Ապրիլի 12-ին Մեծ յոթնյակի (G-7) երկրների` ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի եւ Կանադայի արտգործնախարարները դատապարտեցին Ուկրաինայի սահմանին եւ Ղրիմում ռուսական զորքեր տեղաբաշխելու դրսեւորումները, կոչ անելով Մոսկվային դադարեցնել սադրանքները: Ապրիլի 14-ին, մինչ միջազգային լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում Սեւ ծովում ռուսական ռազմանավերի, իսկ Ղրիմի մոտակայքում ուկրաինական զորքերի զորավարժությունների մասին, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում էր Սեւ ծով ուղարկել երկու ռազմանավ, հանկարծ հայտարարվեց, որ ամերիկյան կողմը հետքայլ է կատարել եւ դա հաստատել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Թուրք մեկնաբանները դա պայմանավորեցին խնդրո առարկա նավերը գերժամանակակից նավերով փոխարինելու Պենտագոնի մտադրությամբ, կամ էլ Բայդեն-Պուտին վերահաս հանդիպումով որեւէ չեզոք երկրում, օրինակՙ Իսլանդիայում: Ըստ երեւույթին իրատեսական է հանդիպման տարբերակը, չնայած Պուտինի ի լուր աշխարհի «մարդասպան» հռչակմանը ԱՄՆ-ի նախագահի կողմից: Այլ կերպՙ Պուտինը զիջել է նախագահ Բայդենին, դրան նոր զիջումներ կհետեւե՞ն, թե՞ ոչ, ցույց կտա առաջիկա հանդիպումը: Սակայն, անկախ դրա արդյունքներից, դեռեւս 2014-ին Ղրիմի գրավումով սկսած ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի ընթացքում զոհվել էր ավելի քան 13 հազար մարդ, ըստ երեւույթին դեռ կծավալվի:

Ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում Թուրքիան հայտնվել է երկու քարիՙ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արանքում: Մանավանդ որ Էրդողանը, ինչպես ապրիլի 14-ին հաղորդել է «Ամերիկայի ձայնը», Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» պաշտպանելու դիրքորոշումըՙ քննարկելով վերջինի հետ ուկրաինական նավատորմը թուրքական անօդաչու սարքերով համալրելու հարցը:

Ռուսական կողմը կոշտ պատասխան տվեց Թուրքիային: Ապրիլի 12-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրեց թուրքական կողմին զերծ մնալ Ուկրաինայի ռազմատենչ տրամադրություններին տուրք տալու փորձերից, իսկ 15-ին պահանջեց հրաժարվել ուկրաինական կողմին անօդաչու սարքեր տրամադրելու գայթակղությունից: Դրան ի պատասխան Անկարան հայտարարեց, որ ցանկության դեպքում կարող է այդ սարքերից տրամադրել նաեւ Ռուսաստանին: Խնդիրը սակայն սարքերը չեն, այլ «մարդասպաններին զենք տրամադրելու» պարագային Թուրքիային պատասխան հարված հասցնելու Ռուսաստանի սպառնալիքը, ինչի մասին ապրիլի 11-ին հայտնել էր https://howto-news.info/rossiya- կայքը, ընդգծելով, որ այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Համենայն դեպս, օրերս թուրք դիտորդները «Halk TV»-ի էկրանից հայտարարել են, որ Թուրքիան է ամեն կերպ ջանում Արեւելյան Միջերկրականում լեզու գտնել ԵՄ-ի, իսկ Սեւ ծովումՙ ԱՄՆ-ի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հաջորդ գրառումը

Մի քանի գառ, բազում գայլեր

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Մի քանի գառ, բազում գայլեր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական