Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տասնամյակներ առաջ ծանոթացանք, շփվեցինք ու մտերմացանք ու այդ մտերմությունը շարունակվեց ցայսօր: Հաճախակի էինք հանդիպում, զրուցում ամեն ինչի մասին: Բայց վերջին տարիների հիմնական թեման հայրենիքն ու ազգիս ապագան էր: Առանց քեզ մտահոգություններս կիսատ կլինեն, լուծումների բանալիներըՙ թերի…

Մի քանի օր առաջ այցելեցի ու հասկացա, որ չարորակն արդեն հաղթել է… Ցավում եմ, շատ եմ ցավում…Լավ, մաքուր ու մինչեւ վերջ նվիրվող, հանուն ընկերոջ ամեն դժվարության պատրաստ, բարի, մարդասեր ու շատ խելացի, հանրագիտակ մտքի տեր: Խորը ցավով տեղեկացանք, որ հունիսի 5-ին կյանքից հեռացել է Եվրոպայի եւ Ռուսաստանի Բնական Գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, Հայկական Բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր-պռոֆեսոր Լեւոն Հրանտի Անդրիասյանը :

Ավարտելով Մխիթար Հերացու անվան Երեւանի Բժշկական համալսարանը եւ ստանալով ատամնաբույժի որակավորում, Լեւոնն այնուհետեւ իր ողջ կյանքը նվիրաբերեց այդ մասնագիտությանը: Մեծ է նրա ներդրումն հատկապես գիտական բնագավառում: Գիտագործնական գործունեության տարիների ընթացքում հեղինակել է երկու հարյուրից ավելի նորություններով հարուստ գիտական հոդվածներ եւ մեթոդական ձեռնարկներ: Հեղինակել եւ համահեղինակել է մասնագիտական գրքեր եւ դասագրքեր, հիմնադրել է երկու գիտական պարբերականներ, եղել է «Տրապզոն-Արդվին-Բաթում» հայրենակցական միության համահիմնադիրը: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի տարբեր բժշկական համալսարաններում: Ղեկավարել է շուրջ 15 թեկնածուական թեզ:

Գիտական ավանդի համար պարգեւատրվել է Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի երկու ոսկե մեդալով, Եվրոպական Բնական Գիտությունների ակադեմիայի Ալբերտ Շվեյցերի, Ռոբերտ Կոխի, Ռուդոլֆ Վիրխոֆի եւ Պոլ Էրլիխի անվան մեդալներով:

Լյով ջան, դու մաքուր ու արժանապատիվ ես ապրել, դու երկնային կյանքում ամենայն բարիքի ես արժանանալու… Ցավոտ է, շատ է ցավոտ: Կփորձեմ ցավակցել բոլոր նրան ճանաչողներին, քանի որ գիտեմՙ ով ճանաչել է հաստատ ցավ է ապրելու: Նաեւ ինձ եմ ցավակցում, որ դիմանալ լինի… Հավերժ փառք, իմ լավ ընկեր, մեծ մարդ, ԼՅՈՎ ջան…….

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՍԵՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԲԵՐՁՈՐԻ ԻՐ ԴՊՐՈՑՆ ՈՒ ԲԵՐՁՈՐԵՑԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԲԵՐՁՈՐԻ ԻՐ ԴՊՐՈՑՆ ՈՒ ԲԵՐՁՈՐԵՑԻՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական