Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՐԱՅՐ ՍԱՐԿԱՎԱԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ներկա մտորումները ծնունդ են առել ողջ կյանքում Հայաստանի ու Հայության առաջընթացի ու զարգացման համար ապրած, հենց կյանքը անսակարկ կերպով Հայրենիքին նվիրած, պատկառազդու մի մարդու հետ մասնավոր խոսակցության ժամանակ, գրի է առնվել հենց նրա հորդորով:

Ընտրությունների նախաշեմին ենք, նախընթացում նմանը չունեցող եւ երեւի թե ապագայում էլ չկրկնվելիք ընտրությունների… Ընտրելու ենք ԱԺ, որով եւ Կառավարություն… Այս հանգրվանին այսօրվա ու վաղվա մասին կանխատեսումների գունապնակը գերխիտ է ու բազմերանգ, հաճախ նաեւ միայն սեւ: Հոռեգույն գույժերից եւ սին երազատեսություններից անդին առաջարկվող շատ քիչ բան կա, այնքան քիչ, որ հիշելն անգամ դժվար է, ուր մնաց թե կարողանայինք թվել:

Ասածը սակայն չի վերաբերում միայն այսօրվան ու վաղվան, ցավոք նույնն է պարագան նաեւ երեկվա առնչությամբ:

Որպես անիծյալ կանոն Հայաստանի բոլոր ժամանակների քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը չեն փայլել գաղափարական հասունությամբ եւ որ ավելի կարեւոր էՙ հստակությամբ: Բովադակային մասով կրկնել, կապկել ու նմանակել են մեկը մյուսին: Տարբերություններ թերեւս եղել են… տարբերվել են մրցակից ուժերին ոչնչացնելու, պատժելու ու աղբանոց ուղարկելու հռետորաբանությամբ… Վաղը` հինգ, տասը, քսան տարի հետո այսօրվա քաղաքական ուժերը, անձ-դերակատարները, Հայաստանի ներկա ու նախկին բոլոր իշխանությունները չեն լինի քաղաքական բեմահարթակին, բայց ցավ ի սիրտ քաղաքական մշակույթի բացակայությունն այսօրվա պես կիշխի մտքի ավերակների վրա… Կիշխի այնքան ժամանակ, քանի դեռ չենք պատասխանել մի պարզ` ոմանց համար հռետորական հարցի. «Ո՞րն է Հայաստանի Հանրապետության, որպես Պետության գոյության իմաստը»:

«Մենք լավն ենք, դուք վատն եք», «Մենք ազգային ենք, դուք` ապազգային», «Մենք` հերոս, դուք` դավաճան», «Մենք` կարող, դուք` անկարող» խոսույթը կշարունակվի: Ընդ որում այդ խոսույթը գաղջ մենախոսության մերկությամբ հանդես կգա ինչպես եւ այսօր, ու արմատապես կմերժի զգենուլ երկխոսության տեսքով որեւէ տարազ: Բայց քավ լիցի, եթե այս պնդման մեջ հոռետեսություն դրսեւորեմ: Արատավոր փակ շրջանի մահաբեր լինելու գիտակցությունը բավարար է դրանից դուրս պրծնելով այն մերժելու համար: Եթե դուրս չգանք այդ փակ, տաղտուկ ու անձուկ, անպտուղ կրկնություն-մեղադրանքների շղթայից, այլոց պիտի չմեղադրենք, բայց հատկապես այս պարագային որեւէ մեղադրանք անիմաստ է դառնում, եթե չի վերականգնվելու պատճառված վնասը նախ եւ առաջ: Անընդհատ մատնացույց ենք անելու նենգ ու դավադիր դավաճանների եւ խոսելու ենք բիրտ ու անասնական բռնակալական տերությունների գործակալական ցանցերի մասին…

Ասացինք, որ այս ընտրությունները ոչ անցյալում եւ ոչ էլ գալիքում նմանը դժվար թե ունենան: Բայց ի՞նչ ենք արել անցյալում, օրվա իշխանավորին դեռ չընտրած, անունը վանկարկելով, գլխներիս վրա բերել ենք իշխանության: Չենք ստացել մեր ուզածը (որովհետեւ չգիտեի՞նք ինչ ենք ուզում, թե՞ առհասարակ ուզելիք չունեինք), չենք կարողացել իշխանության կրողի իրավունքով հեռացնել մեր գլխի վրա իշխանության բերվածին, որակելով նրան «չար եւ անպիտան ծառա», փոխարենը հուսահատ կամ վճռական վանկարկել ենք դավաճան կամ կիսաձայն ասել ենքՙ հեռացի՛ր: Մինչդեռ ավելի ակնհայտ բան քան անպետք իշխանավորի չհեռանալու լկտիությունն է, չկա… Սա էլ գաղտնիք չէ, բոլորս գիտենք:

Ներկա տխուր կացությունը ունի շատ ու բազմաշերտ պատճառներ, որոնց անհույս թվարկումը մեր պարտքը չէ: Ակնարկվող պատճառներին չանդրադառնալով հանդերձ, հարկ ենք տեսնում մի քանի առարկայական անհրաժեշտությունների մասին բարձրաձայնել: Անհրաժեշտություններՙ որոնք կօգնեն հասկանալ ու գուցե խուսափել քաղաքականության մեջ սին ու անիծյալ սխալների ճանապարհից: Խոստովանենք, որ չունենք Հայաստանի ու Հայ Ժողովրդի պատմության համակողմանի ու քաղաքականապես վերլուծված պատմության քիչ թե շատ հաջողված շարադրություն: Խոստովանենք որ Հայաստանի ու Հայ Ժողովրդի պատմությանը հիշյալ տեսանկյունից մոտեցած անձինք քաղաքական նախապաշարումներ, ճաշակներ եւ ախորժակներ են դրսեւորել, հաճախ եղել նախապաշարումների, ճաշակների ու ախորժակների զոհերը, անթաղ մեռելների պես: Խոստովանենք, որ անհրաժեշտություն է որպեսզի օր առաջ որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ ուղղակի հռչակի, որ բազմակուսակցությունը չարիք է Հայաստանի համար: Անձնապես պիտի նախընտրեի որպեսզի նաեւ դատապարտվեին (եթե ոչ դատական կարգով, գեթ բարոյական գետնի վրա) մեկ օրում կուսակցություն ծնած անձինք, կամ մարդ-կուսակցությունները, ի՞նչ են դրանք, եթե ոչ ժողովրդին մոլորեցնող ու բաժանման առաջնորդող գործիքներ:

Մի կարեւոր միտք վրիպել է, խնդրեմ որեւէ տեղ ավելացրեք խմբագրի հայեցողությամբ: Այսպիսովՙ «Ես չեմ հավատում բանակում չծառայած անձի հայրենասիրությանը: Բանակում չծառայած «բոցաշունչ հայրենասեր» պաշտոնյաներ կային անցյալ բոլոր իշխանությունների օրոք, կան նաեւ այսօր, փաստ որը շատ անպատվաբեր է: Անշուշտ խոսքը սկզբունքի մասին է եւ ոչ թե հատուկենտ բացառությունների, բացառություններըՙ հարգելի կամ ոչ, մնում են բացառություններ: Օրենքի պահանջով պիտի կարգավորվի հարցը, եթե անձը զինվորական ծառայությունից խուսափել կամ ազատվել է հիվանդության կամ ոչ պատշաճ առողջական վիճակի պատճառով, ուրեմն նույն հիմքով եւ չի կարող պետական պաշտոն զբաղեցնել, եթե բանակից ազատված անձը ունի մասնագիտական կարողություններ ու որակներՙ խնդրեմ կարող է ծառայել պետությանն առանց պետական պաշտոններ գրավելու: Հաջորդ պարագան, իբր որի հիմքով, որ հայ իշխանավորները չեն ծառայել բանակում կրթականն է, այստեղ եւս այնքան կուռ օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, որպեսզի չլինեն կեղծ գիտական պատմուճանով շարքային դասալիքներ, այդպիսիների պակաս ու կարիք մեր երկիրը չունի:

Անձամբ երազում եմ, որ մի օր երկրիս ղեկին լինեն այն իմաստունները, որոնք խոհեմություն կունենան օրենքով արգելելու մի շարք մասնագիտությունների տեր անձանց քաղաքականություն մուտք գործելը: Ասածս բարդ է ու հասկանալու համար խրթին, փորձեմ բացատրել մի փոքր ետ գնալով: Հայաստանի բոլոր նախորդ եւ ներկա կառավարությունների օրոք քաղաքական թիմերում եղել են եւ կան լավ իրավաբաններ, տնտեսագետներ, բժիշկներ… Ընդգծեմ, որ լավ ասելով նկատի ենք առնում թե՛ նրանց մասնագիտական որակներն ու ձեռքբերումներն իրենց ոլորտներում եւ թե մարդկային որակները: Բայց ի՞նչ է ստացվել ամեն անգամ, երբ հեռացել կամ հեռացվել են նրանց քաղաքական թիմերը իշխանության ղեկից… Գրեթե բոլորն էլ մնացել են անտեսված հաջորդ կառավարության օրոք, շատերը հեղինակազրկվել են քաղաքական թիմի պատճառով եւ լավագույնը, որ հաջողվել է նրանց, իրենց մասնագիտական ոլորտ վերադառնալն է եղել…

Ուրեմն ճիշտ այս նկատառումով է, որ երազում եմ օրենքով արգելված տեսնել հիշյալ եւ էլի մասնագիտությունների տեր անձանց մուտքը քաղաքական որեւէ թիմ, այդ մարդիկ կարող են եւ պիտի աշխատեն ի շահ պետության, որպես ոլորտի մասնագետներ, մաս չկազմելով որեւէ քաղաքական թիմի, չունենալով ոչ մի կուսակցական անդամատոմս: Մասնագետը կարող է եւ լավ կլինի որ ծառայի որեւէ կառավարության կազմում, դրանից օգուտ կա վնաս չկա: Ի վերջո հաճախ եւ գրեթե բոլորն էլ ընդունում են, որ մեր մարդկային ռեսուրսներն անսահմանափակ չեն, չասելու համար շատ սուղ են, եւ կարեւորը հենց մարդն է երկրի զարգացումն ու անվտանգությունն ապահովելու համար: Կնշանակի թե մարդուն ու մասնագետին կորցնելը աններելի շռայլություն` մսխում է մեզ համար: Ուժային կառույցներում ծառայած եւ աշխատած մարդկանց մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, վերը շարադրվածը նախ եւ ավելիով հենց իրենց է վերաբերում: Այստեղ արտահայտած ոչ մի միտք անվերապահ ճշմարտություն համարելու գայթակղություն չունեմ, առավելեւս որ հստակ ձեւակերպված առաջարկ էլ չունեմ, բայց միամտություն ունեմ կարծելու, որ մտորումների տեսքով բարձրաձայնված ցիր ու ցան մտքերը կարող են առկա հարցերին այլ` հնարավոր հայացք նետելու հեռանկար բանալ:

Նախորդ գրառումը

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՊԱԳԱ…

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԵԼԻ ՆԱՄԱԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԵԼԻ ՆԱՄԱԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆԻՆ

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական