Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՊԱԳԱ…

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր:Այս ընտրություններն ըստ էության տարբերվում են նախորդներից: Ողջ երկիրն ակտիվ նախընտրական եռուզեռի մեջ է: Թվով 23 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք է գրանցված ընտրություններին մասնակցելու համար:Փոքր երկրի համար սա զգալի թիվ է: Սակայն բոլորի համար էլ պարզ է,որ հիմնական պայքարը ընթանալու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջեւ: Նախընտրական քարոզարշավը վկայում է այն մասին, որ այս ընտրությունները թեժ են լինելու: Փոխադարձ մեղադրանքներ, զրպարտանքներ, լարված մթնոլորտ. սա՛ է քարոզարշավի հիմնական պատկերը:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն անգամ չզսպեց նախընտրական կրքերը:

Նախընտրական քարոզարշավի ամենաուշագրավ երեւույթներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» կարգախոսն է:Սա լայն քննարկումների տեղիք տվեց, արժանանալով ժողովրդի զգալի մասի քննադատություններին եւ դժգոհություններին: Եթե այս կարգախոսով հանդես գար ուրիշ կուսակցություն կամ դաշինք, այն նման վերաբերմունքի դժվար թե արժանանար: Սակայն վերջին 3 տարիներին երկիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանի կուսակցության դեպքում այն, մեղմ ասած, չի համոզում:

Շատերը եւս այն կարծիքին են,որ Հայաստանում ապագա կա, սակայն ոչ Փաշինյանի իշխանության հետ:

Չնայած նրան, որ մի շարք բջջային կամ համացանցային հարցումներ վկայում են Նիկոլ Փաշինյանի համեմատաբար բարձր վարկանիշի մասին, վերջինիս ու նրա թիմի հանդեպ բացասական վերաբերմունքը երկրի ներսում եւ սփյուռքում օր օրի մեծ թափ է հավաքում:

Կառավարման ընթացքում Փաշինյանը չկարողացավ կամ էլ չհասցրեց զգալի փոփոխություններ անել երկրի ներսում, որոնք կբարելավեին իրեն իշխանության բերած ժողովրդի կյանքը եւ ապրուստը:Փոխարենը երկիրը հայտնվեց անդունդի շեմին,կորցնելով իր անվտանգությունը:Այս ամենի պատճառները հայտնի են բոլորին:

Փաշինյանի վերընտրվելու հարցում դեռեւս նրան օգնության է հասնում ժողովրդի այն մասը, որը ոչ թե համակրում է վերջինիս, այլ պարզապես խուսափում է նախկին իշխանությունների վերադարձից:

Անզեն աչքով էլ երեւում է, որ ներկա ղեկավարությունը սպառել է իրեն: Այսպիսով հնարավո՞ր է արդյոք ապագա կերտել սպառված ուժի հետ: Այս հարցի շուրջ զրուցեցինք ընտրազանգվածի որոշ ներկայացուցիչների հետ.

«Ինչ ապագայի մասին կարող է խոսք գնալ այս իշխանությունների օրոք: Ադրբեջանցիներն արդեն ներխուժել են Հայաստան,իսկ իշխանությունները ոչ մի պատժիչ գործողություն չեն իրականացնում, որպեսզի ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը: Եթե այսպես շարունակվի, մի օր էլ թշնամին մայրաքաղաք կհասնի: Մենք կորցրել ենք մեր անվտանգությունը սեփական երկրում, էլ ի՞նչ ապագա նրանց հետ»,- նշում է Երեւանի բնակիչ 41-ամյա Արամայիսը :

«Այո, ես վստահ եմ, որ Հայաստանում ապագա կա, սակայն ոչ այս իշխանությունների հետ: Նրանք քայքայեցին, պառակտեցին եւ թուլացրեցին երկիրը: Խնդիրը միայն պատերազմում պարտվելը չէ: Դրանից առաջ եւ հետո էլ Փաշինյանն ու իր թիմը արդյունավետ եւ օգտակար ոչինչ չարեցին երկրի համար: Նրանք շատ լավ խոսում են, սակայն չեն գործում: Այնպիսի տպավորություն է, ասես երկրում քաոս լինի: Եթե այս իշխանությունները վերընտրվեն, կարելի է մտածել երկիրը լքելու մասին»,- ասում է 38-ամյա Կարինեն :

Շատ են նաեւ այն մարդիկ, որոնք պատրաստվում են չմասնակցել գալիք ընտրություններին.

«Ես եւ իմ հարազատներից շատերը որոշել ենք բոյկոտել այս ընտրությունները` չմասնակցելով դրանց: Մենք ապագա չենք տեսնում ոչ այս իշխանությունների եւ ոչ էլ նախկին ղեկավարությունների հետ: Իսկ նոր ուժ, որը կարող է իրապես ապագա ստեղծել մեր երկրում, չկա: Երկրի արտաքին պարտքը օր օրի աճում է,արտաքին ու ներքին անվտանգությունը գնալով նվազում, բավարար թվով աշխատատեղեր չկան, էլ ի՞նչ ապագայի մասին են խոսում այս իշխանությունները, որոնք ձախողեցին բազում ոլորտներ: Սակայն արդարության համար ասեմ, որ այս բոլորը երկար տարիների խնդիրներ են :Բայց մեկ բան հստակ է` այս իշխանությունները թույլ են երկիրը կառավարելու համար»,-հայտնում է պատերազմի մասնակից 26-ամյա Գուրգենը :

Քաղաքացիների հետ զրույցները փաստում են, որ ժողովուրդը հուսախաբ է եղած իշխանություններից, չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության վստահելի համբավի մասին խոսող վիճակագրական տվյալներին: Մայիսի 28-ը մենք նշեցինք առանց Շուշիի, մի Հայաստանում, ուր անարգել ներխուժել է թշնամին եւ շարունակում է մնալ անպատիժ: Այսքանից հետո կա՞ ապագա այս երկրի եւ այս իշխանությունների հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՐԻ «ԴԵՄՔԸ»

Հաջորդ գրառումը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական