Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՐԻ «ԴԵՄՔԸ»

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Աղջիկ ջան, դու ավելի լավ է արի գնա կովդ կթի,աթարը թափի, Նիկոլին քննադատելը քո բանը չի:

– Նիկոլ ջան, մենք հետդ ենք, հեչ չմտածես, առանց քեզ հայ ազգը չունի հանգիստ քուն:

Երկրում քաղաքացիական պատերազմ է հասունանում, հարյուրավոր, հազարավոր կարծիքներ են ասպարեզ գալիս, ամբոխը հավաքվում է, բայց ո՛չ հայրենիք պահանջելու, եւ ո՛չ էլ գերիներին վերադարձնելու համար: Նրանք հավաքվում են վստահեցնելու, որ Փաշինյանն ինչ անում էՙ ճիշտ է անում: Փաշինյանն էլ 2018 թվականի կախարդական փայտիկը ձեռքից գցելՙ եռագույն ժապավենով մուրճն է ձեռքին առել, Կոտայքից Արարատ է հասցրել ու թափահարում է բոլոր բեմահարթակներում,ասելով, որ ժանգոտած մեխեր կան, որոնք հունիսի 20-ից հետո այդ մուրճով պետք է հանի:

Զավակին կարոտ հայ մայրերը այս իրականությունում չեն կարող ապրել. պատերազմից 8 ամիս է անցել, բայց տղաները դեռ գերի են Ադրբեջանում: Իրենց զավակներին փնտրող ծնողները պետական դռներ են թակել, բայց մինչեւ օրս ոչ մի պատասխան չեն ստացել: Իսկ Փաշինյանը պարբերաբար նրանց չի մոռանում հիշեցնել, որ նրանք հպա՜րտ քաղաքացիներ են:

Ժամանակը խորացնում է նրանց վերքը, անորոշությունըՙ բաց վերքերի վրա աղ լցնում: Ու ամեն օրը կատարվածի հետ համակերպվելու,մեջքը շտկելու փորձ է դառնում: Երկիրը պառակտված է, պետք է փորձել ելք գտնել ձգձգվող ճգնաժամից:

Նաիրա Մարգարյանը պատերազմից երկու ամիս առաջ բանակ զորակոչված միակ որդուՙ Ժիրայրի ձայնը վերջին անգամ ուղիղ յոթ ամիս առաջ է լսել:Մոր ականջներում սակայն, որդու ձայնն է միայն, որ խոստացել էր վերադառնալ:

Անհետ կորած զինվորի մայր Մարինե Մանվելյանը ասում էՙ որդինՙ Աշոտը, գերության մեջ է, ընկերների հետ փակված է Բաքվի բանտում: Մարինեն պնդում էր, որ որդու հետ սրտով է կապված, դրա համար պատերազմի առաջին օրվանից զգացել է որդու ցավը, դժոխքի միջով անցնող նրա տառապանքը, բայց ո՛չ կորուստը:

Ժաննան, որը ավելի քան յոթ ամիս հազար ու մի դռներ է ծեծել որդուն գտնելու համար, հույսը չի կորցնում: Որդուն սպասող կինն ասում էՙ նույն վիճակում հայտնված մայրերով միմյանց զանգում են, լուրեր փոխանակում ու իրար հուսադրում:Ժաննան յուրաքանչյուր խոսքից հետո համոզված շեշտում է, թե իր որդուն պետք է ողջերի մեջ փնտրել եւ սպասում է, որ մինուճար որդին ողջ է վերադառնալու:

Նաիրան էլ, Մարինեն էլ, Ժաննան էլ գիշերը մթնեցնում են, օրը լուսացնում միայն մի հույսովՙ որդիներին գտնելու, նրանց սրտի գաղտնիքն իմանալու, նպատակների մասին լսելու, եւ դրանք իրագործելիս նրանց թեւ ու թիկունք դառնալու: Ամեն պատմության մեջ ցավի զգացողությունը այլ փուլ է թեւակոխում: Ու այսպեսՙ քանի՜ մայր կա այս երկրում:

Այս իրականությանը զուգահեռ որդու շիրմի մոտ նստած,ճերմակախառն մազերով, սեւազգեստ մոր կերպարանքն է, ում սրտում, մտքում, գրկում միշտ ողջ է իր զավակը:

Տիկին Փիրուզան ապրելու իմաստ չի գտնում, ասում է, որ միակ սփոփանքը Գոռից ճառագող լույսն է,որն այնքան շատ է, որ տունն անգամ նրանից հետո էլ է այդ լույսով լի:

Տիկին Նանոյի մոտ երկակի զգացողություն է` երբ խոսում է Նարեկի մասին, կարոտից ժպտում է, բայց հիշելով զոհվելու փաստը` աչքերն անմիջապես թրջվում են: Անկեղծանում է` մինչեւ հիմա չի հավատում, որ տղան չկա, եւ սպասում է Աստծո հրաշքին…

Գեւորգյանների ընտանիքում կնոջ լաց, ու մանկան զրնգուն ծիծաղ է լսվում: Տիկին Արեւիկը սգում է Արցախում զոհված որդիների` Գեւորգի ու Կարենի մահը, իսկ նրա փոքրիկ թոռնուհին, որին կոչել են տատի անունով, ուրախանում է նվեր ստացած տիկնիկի համար: Ավագ որդին` Գեւորգը, սիրում էր գրկել մորն ու դստերը: Ասում էր, որ միայն իր գրկում կարող է միաժամանակ երկու արեւ լինել:

Իր միակ որդուն Հասմիկն ուշ է ունեցելՙ 39 տարեկանում: Պատմում է, որ որդին մարտական ընկերների հետ որոշել է փակել հակառակորդի ճամփան, մինչ մյուսները մարտադաշտից դուրս կբերեին վիրավորներին:Տիկին Հասմիկն ասում է, որ տղերքն իր աչքերին չեն կարողանում նայել.չէ՞ որ Վաղինակն իրենց փրկեց, իսկ իրենք նրան փրկել չկարողացան:

Նրանք մի պահանջ ունենՙ գերիներին վերադարձնեն կամ պատերազմի հանցագործները պատժվեն: Կյանքը շարունակվում է նրանց համար, ովքեր պատերազմից առաջն ու հետոն էլ չեն տարբերակում, հիմա էլ է վերքն արնածոր, մռմռացող, չսպիացող նրանց համար: Ու ամեն օր նոր տասնյակ պատմություններ, սիրտ խոցող, կեղեքող, սպանող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՊԱԳԱ…

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՊԱԳԱ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական