Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

25/06/2021
- 25 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ են գրել համանուն թերթերը, որո՞նք են դրանց նկրտումները

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքը: Ընտրություններն անցան ներքաղաքական ավելի քան լարված պայմաններում: Նույնքան լարված էր նաեւ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններում, մասնավորապես Սյունիքի հատվածում: Ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ մերձեցման մտավարժանքներ անող, հայաստանյան իշխանություններին դրական ազդանշաններ հաղորդող Թուրքիայում, որը Զանգեզուրի միջանցքով է տառապում, մոռանալով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ի լուր աշխարհի հայտարարությունը, թե իր երկիրը ղարաբաղյան պատերազմին մասնակցում է «1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու» առաջադրանքով, մամուլը լայնորեն արձագանքեց ընտրություններին:

Թուրքական մամուլը, ինչպես համանուն իշխանությունները, ՀՀ խորհրդարանական ընտրություններին մոտենում է Ադրբեջանի նկատմամբ հայկական իշխանությունների դրքորոշման, Զանգեզուրի «միջանցքի» հանդեպ վերջիններիս մոտեցման տեսանկյունից: Թերեւս դա է պատճառը, որ այս երկու հարցերն էլ գրեթե անխտիր արծարծվում են թուրքական թերթերի ընտրություններին նվիրված բոլոր հոդվածներում: Ընդ որումՙ պատերազմից շուրջ 9 ամիս է անցել, մենք չենք կարողանում ստանալ մեր ռազմագերիներին, իսկ Թուրքիան Զանգեզուրն է պահանջուն, որ Նախիջեւանից Մեղրիի տարածքով ցամաքային ուղիղ կապ հաստատի Ադրբեջանի հետ: Նրա այդ չարանենգ նկրտումները մինչեւ վերջերս արժանանանում էին հայ ազգի շա՜տ ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խրախուսանքին: Պարզապես ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի տարածաշրջան վերադառնալու առաջադրանքը խախտել է Պուտինի աշխարհաքաղաքական հաշվարկները:

Քանի որ այդ առաջադրանքն Էրդողանին էլ զրկել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ խուսանավելու հնարավորությունից, ուստի Պուտինը միայնակ է մնացել ընդդեմ նախագահ Բայդենի, ինչը էապես խախտել է նաեւ ՌԴ նախագահի անդորրը: Համենայն դեպս, ընտրություններին հունիսի 21-ին արձագանքել է թուրքական հանրայինը` «TRT Haber» -ը, մասնավորապես նշելով. «Հայաստանի անունից պատասխանելով Ալիեւին, Փաշինյանն ասաց. «Նոյեմբերի 10-ի զինադադարի եռակողմ հայտարաության մեջ առհասարակ չեն հիշատակվում Մեղրի, Զանգեզուր եւ միջանցք արտահայտություններ: Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, որովհետեւ դա որքան Ադրբեջանին է անհրաժեշտ, այնքան էլ մեզ»: Թուրքական աղբյուրը նշում է նաեւ Էրդողանի ու Ալիեւի ստորագրած «Շուշիի հռչակագրի» մասին:

Մինչ այդ, հունիսի 20-ի ընտրություններին արձագանքել էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիեթ» թերթը, գրելով. «Այսօր Հայաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընրություններն են: Անցյալ տարի, ղարաբաղյան պատերազմի ավարտին Հայաստանում ազգայնական տարրերը, մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի դեմ պարտվողական դիրքորոշում որդեգրելու մեջ, նրան համարեցին պարտության պատասխանատուն եւ պահանջեցին, որ հրաժարական տա:

Ներքաղաքական իրավիճակը երկրում էլ ավելի սրվեց, երբ փետրվարին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւս պահանջեց նրա հրաժարականը, իսկ Փաշինյանը դա որակեց որպես հեղաշրջում եւ պաշտոնից ազատեց Գասպարյանին: Պետական որոշ կառույցներն աջակցեցին Գասպարյանին, որոշներն էլ Փաշինյանին, իսկ դա քաղաքական ճգնաժամ առաջացրեց երկրում: Այդ ճգնաժամը մասնակի թուլացավ Փաշինյանի երկրում խորհրդարանական ընտրություններ նշանակելու որոշումով: Թվում է, թե առաջիկա օրերին Հայաստանում լարվածության սրման նոր աղբյուր կդառնա Թուրքիան Ադրբեջանին կապող «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Մանավանդ որ Ալիեւը հայտարարել է, թե իրենք սոսկ խոսքով չեն բավարարվում, այլ շարունակում են գործնական քայլեր կատարել, կառուցելով տրանսպորտային ուղիներ, երկաթգիծը ներառյալ»:

Հունիսի 23-ի համարում «Հայաստանի ընտրություններն ու Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները» վերնագրով խնդրո առարկա հարցին անդրադարձել է նաեւ «Միլլիեթ» -ը: Այս երթը իշխանամետ է: Սակայն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ հայերին, թուրքական թերթերը, իշխանամետ թե ընդդիմադիր, իրարից չեն տարբերվում: Պարզապես, այս թերթի հոդվածագիրը պրոֆ. Քեմալ Չիչեքն է: Ահա թե ինչ է գրել.

«Հայաստանյան ընտրությունների վրա իր կնիքը թողեց այն հարցը, թե Հայաստանը ինչ դիրքորոշում կորդեգրի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հանդեպ: Որքան էլ Փաշինյանը հանդես գա Թուրքիայի, Ադրբեջանի դեմ, այնուամենայնիվ, մատնանշել է, որ հավատարիմ է մնալու ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված եռակողմ հայտարարությանը: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրան մեղադրեցին ռազմադաշտում պատերազմը տանուլ տալու, իսկ Ղարաբաղը բանակցությունների սեղանին կորցնելու մեջ: Սակայն, ինչպես երեւում է Փաշինյանը քարոզարշավի կրակոտ ելույթներով կարողացել է համոզել հայ հասարակությանը, ասելով. «Պատերազմում պարտության իրական պատասխանատուները բանակին ծանր կացության մեջ գցած նախկին առաջնորդներն են, որոնք խուսափել էին փոխզիջման դիմաց Ադրբեջանին հանձնել հարակից 7 շրջանները: Քոչարյանի եւ Սարգսյանի այս անհաշտ քաղաքականությունը նախադրյալներ ստեղծեց, որ մասնակի կորցնենք Ղարաբաղը»:

Անկախ նրա ազդեցիկ այս ելույթից, քաղաքական դիտորդները դժվար են համարում Փաշինյանի միանձյա իշխանությունը: Ըստ նրանց ոչ մի պատճառաբանություն չի կարող վարչապետին ազատել պարտության ծանր պատասխանատվությունից: Նվազել էր նրա ժողովրդականությունը հատկապես Երեւանում: Այդ իսկ պատճառով, ինչպես Սարգսյանը, այնպես էլ Քոչարյանը Փաշինյանին մեղադրեցին դավաճանության, նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ:

Դա մի կողմից, իսկ մյուս կողմից ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում հրապարակ իջան Թուրքիային եւ Ադրբեջանին հասցեագրված ատելության արտահայտություններով: Քոչարյանն խոստացավ, որ Ռուսաստանի աջակցությամբ կհզորացնի Հայաստանի բանակն ու պատերազմով հետ կվերցնի Շուշին ու Հադրութը: Ինչպե՞ս: Այս հարցը պատասխան չունի:

Սարգսյանի քարոզարշավն էլ իր բովանդակությամբ առանձնապես չէր տարբերվում Քոչարյանի քարոզարշավից: Սակայն, վերլուծաբանների հավաստմամբ ժողովուրդը դեռ չէր մոռացել նրա օրոք կատարված քաղաքական սպանությունները, գագաթնակետին հասած կոռուպցիան, կաշառակերությունն ու անօրինականությունները:

Որպես Հայաստանին եւ հայկական հարցին տարիներ շարունակ հետեւող մասնագետ կարող եմ ասել, որ ինչ ուժեր էլ իշխանության գան Հայաստանում, իշխանության կազմելու դեպքում պարտավոր են Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Դա նույնիսկ վերաբերում է թավշյա հեղափոխության շնորհիվ եւ Արեւմուտքի աջակցությամբ իշխանության եկած Փաշինյանին: Կասկածից վեր է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, քան ղարաբաղյան պատերազմից առաջ էր: Այդ ճշմարտությունը լավագույնս նկատող Քոչարյանը անտեղի չէր բացականչում, թե Փաշինյանը փչացրել է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ պարտվել են: Նա հաճախակի ընդգծում էր, որ ինքը Պուտինի բարեկամն է»:

«Ազգ»ի կողմից ասենք, որ Քոչարյանին եւ Սարգսյանին վերագրվող խոսքերից շատերը հերյուրածո են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐՏՈՂԱՆԸ, ՊԱՅՏԸՆԸ ԵՒ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸՙ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԱԼՄԱՅԱՎՈՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸՙ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԱԼՄԱՅԱՎՈՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական