Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԱԿՆ ՈՒ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵ՞Լ ԵՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ԻՐԵՆՑ ԴԵՐԻ ՀԵՏ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Դավիթ Սարգսյան

Շատերն են այս տարվա Եռատոնը համարում առաջին կորսված ու ամոթալի տոնը մեր երեսնամյա անկախության պատմության մեջ։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջՙ 2020-ի մայիսի 8-ինՙ Շուշիի ազատագրման, ՊԲ հիմնադրման եւ ԵԿՄ-ի օրը, մի նշանային իրադարձություն տեղի ունեցավ, որն արդեն իսկ վկայում էր պետության եւ իշխանության արժեբանական դեգրադացիայի եւ մոտալուտ պարտության մասին։

Այդ օրը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատարանի դահլիճում ամբաստանյալի կարգավիճակով կողք կողքի նստած էին արցախյան հաղթանակի երկու գեներալ-գնդապետներՙ Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը, իսկ դատախազն ամբարտավան ոճով հայտարարում էրՙ դուք այստեղ Շուշիի ազատագրման համար չեք նստած։ Դա ասում էր Շուշիի ազատագրման օրը, դա ասում էր ուսադիրավոր ուժայինը։

Ապրիլյան պատերազմից հետո Յուրի Խաչատուրովի մասին ուղղորդված կերպով տարածվում էին ամենաստոր հերյուրանքներն ու բամբասանքները, այսօրվա շատ իշխանական պատգամավորներ իրենց սոցցանցային էջերում գրում էին, թե իբր նա պատերազմի առաջին օրը վիսկի ըմպելով բիլիարդ է խաղացել, արգելել է զորքին կռվել եւ նահանջի հրաման է տվել։ Այդ բոլոր բամբասանքները հենց գործող իշխանությունն էլ հերքեց իր իշխանության գալուց եւ ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքի ամփոփումից հետո։ Ավելին, դատարանը պարտավորեցրեց նման կեղծ պնդումներ արած մի արեւմտամետ քաղաքագետի հրապարակայնորեն հերքել այդ պնդումները։

Ուշագրավ է, որ գեներալ-գնդապետի որդուՙ ոչ զինվորական, աշխարհազորային հրետանավոր Իգոր Խաչատուրովի պատերազմական լուսանկարը տարածում էին հենց այդ նույն հերյուրանք տարածողները։ Ամենաուշագրավը, սակայն, Յուրի Խաչատուրովի մյուս որդուՙ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ այս իշխանության վերաբերմունքն էր։ Քանի դեռ անցած տարվա հուլիսին Տավուշում նաՙ որպես զորամիավորման հրամանատար, փառավոր մարտեր էր ղեկավարում, հրաշալի զինվորական էր, իսկ երբ ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո հարկ համարեց անձնապես վերահաստատել Փաշինյանի պաշտոնանկության հարցում իր սկզբունքային դիրքորոշումը, կարգվեց ներքին թշնամի եւ ազատվեց պաշտոնից։

Բանակի հրամանատարության հետեւողական վարկաբեկման շարքում եւս մի հետաքրքրական դրվագ կա, որի մասին այսօր քիչ են հիշատակում։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը հրաժարական տվեց 2018-ի դեկտեմբերինՙ հայտնի քաղաքական խարդավանքներից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր մարզային քարոզարշավային այցերին հեռակա սպառնում էր Պաշտպանության բանակի ղեկավարությանը, կոչ անում չմիջամտել ներհայաստանյան քաղաքական կյանքին, այն դեպքում, երբ ինքն անարգել խոսում էր Արցախի անունից ու Արցախի փոխարեն։

Փաշինյանը նաեւ պնդում էր, թե Մնացականյանի հրաժարականը որեւէ կերպ չի ազդի ՊԲ մարտունակության վրա։ Մինչդեռ նրանից հետո փոխվեց եւս երեք ՊԲ հրամանատարՙ Կարեն Աբրահամյան, Ջալալ Հարությունյան, Միքայել Արզումանյան։ Պարտադիր չէ ծառայած լինելՙ հասկանալու, թե որքան անցանկալի են բանակի հրամանատարության եւ պաշտպանական շրջանների հրամանատարների հաճախակի փոփոխությունները, հատկապես այն դեպքում, երբ ամեն հաջորդն առնվազն ավելի լավը չէ նախորդից։

Պետք է ընդունել, որ այս պատերազմը հիմնիվեր փոխեց մեր պատկերացումները նաեւ փառավոր մարտական գեներալների մասին։ Եթե մինչ այդ նրանց հասցեին բոլոր զազրախոսությունները, վիրավորանքները, բամբասանքներն ու ասեկոսեները զուտ կենցաղային բնույթ էին կրում եւ կապված էին անձնական հարստացման դրվագների հետ, ապա հիմա պարտված պատերազմի մեղքը եւս նրանց վրա է դրվում։ Իսկ բանակի հակազդումը, բացի բանավոր հայտարարությունից, ապա եւ կարճ ժամանակ անց դրա հրաժարումից, առանձնապես զգալի չէ։

Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ «ՇՈՇԱՓԵԼԻ ԲԱՆ» ԷՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԻՒՍ ԱՐԺԱՆԱՒՈՐԻՆ. ՈՂՋԵՐԹԻ ԵՐԵԿՈՅ ԴԵՍՊԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԷՍԵԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԻՒՍ ԱՐԺԱՆԱՒՈՐԻՆ. ՈՂՋԵՐԹԻ ԵՐԵԿՈՅ ԴԵՍՊԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԷՍԵԱՆԻՆ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական