Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ «ՇՈՇԱՓԵԼԻ ԲԱՆ» ԷՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Panorama.am-ում հետաքրքրությամբ կարդացի California Courier շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանի «Պետդեպի գաղտնի հեռագիրը բացահայտում է ԱՄՆ-ի ամոթալի ճնշումը Հայաստանի ղեկավարների վրա» վերնագրով թարգմանաբար տրված հոդվածը 2000 թ.ին Հայաստանի իշխանությունների վրա պետքարտուղարության բանեցրած ճնշումների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է այն ճնշումներին, որ ամերիկյան կառավարությունը, պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ նրա տեղակալ Ստրոբ Թալբոթի, ի գործ էին դնում տապալելու կամ, առնվազն, հետաձգելու համար Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրակարգ բերված հերթական բանաձեւի ընդունումը։ Ի հակակշիռ հայկական լոբբիի եւ հայամետ կոնգրեսականների անդուլ ջանքերին, ամերիկյան իշխանությունները, ինչպես բացատրում է Սասունյանը, որպես ճնշման լծակ ցանկանում էին օգտագործել հայկական իշխանությունների «ըմբռնողականությունը», ի դեմս նախագահ Ռ. Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, վերջիններին բացատրելով, թե բանաձեւի ընդունումը ինչպիսի վտանգներ է պարունակում` քաղաքականից մինչեւ տնտեսական եւ, նույնիսկ, «բռնության»… Ի պատասխան, շարունակում է ընդգծել Սասունյանը, արտգործնախարար Օսկանյանը Ստրոբ Թալբոթին, որն այդ օրերին մաքոքային դիվանագիտություն էր վարում Երեւանի ու Անկարայի միջեւ, հայտնում է, որ բանաձեւի ընդունման օգտին աճող թափը զսպելու համար թուրքերից պահանջվում է ընդառաջ «շոշափելի բան» կատարել։ Այլապես, ասում է Օսկանյանը, Կոնգրեսում բանաձեւի ընդունմանը խոչընդոտելը Հայաստանի իշխանության համար կլինի քաղաքական ինքնասպանություն։

Հ. Սասունյանը դժբախտաբար ոչինչ չի ասում հայկական կողմից ակնկալվող կամ ակնարկվող այդ «նվազագույն քայլի», բառացի` «շոշափելի բանի» մասին. գուցե իր հայտնաբերած արխիվային այդ փաստաթղթում բացակայում է նման բան։ Սակայն, կարծում եմ, անհրաժեշտ է կրկին պրպտել ամերիկյան արխիվները ոչ միայն պատմության, այլեւ` Թուրքիա-Հայաստան-Մ. Նահանգներ հարաբերությունների խորքը հասկանալու համար։

Եվ ահա այս տեսակետից օգտակար կլինի հուշել անձնական մի դրվագ Վ. Օսկանյանի հետ իմ զրույցից, տեղի ունեցած հենց այդ օրերին` խորհրդարապահական պայմանավորվածությամբ, որը խախտում եմ հանուն ճշմարտության բացահայտման։ Իմ բարեկամ Վ. Օսկանյանը պատմում էր, որ Ստրոբ Թալբոթը Անկարայից Երեւան վերադարձին պատմել է իրեն, որ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որպես բարի կամքի արտահայտություն, հօգուտ Հայաստանի զիջել Արարատ լեռն ու Անին։ Առաջարկը բառացիորեն դիմավորվել է սվիններով եւ քիչ է մնացել հենց արտգործնախարարության գրասենյակներից մեկում ծեծեն իրեն… Այսինքն` կտրականապես մերժվել է ԱՄՆ պետքարտուղարության զուտ խորհրդանշական այդ առաջարկությունը։ Համենայնդեպս, իմ բարեկամ Վարդան Օսկանյանը մեր զրույցի վերջում մխիթարական էր համարում, որ պետքարտուղարության արխիվներում արձանագրված կմնա փաստը, որ Մ. Նահանգների կառավարությունը երբեւիցե առաջարկել է Թուրքիային`Հայաստանին վերադարձնել որեւէ տարածք։

Այստեղ, բնավ չկասկածելով անբասիր բարեկամիս` չեմ բացառում, որ Ստրոբ Թալբոթն է բլեֆ արել` ցույց տալու համար հայկական կողմի ներկայացուցչին, թե ինքը եւ իրենք ինչպիսի՜ ջանքեր են ի գործ դրել Թուրքիայից «շոշափելի զիջումներ» պոկելու համար հօգուտ Հայաստանի, որպեսզի ապահովեն վերջինիս օժանդակությունը բանաձեւի տապալման գործում։

Ստրոբ Թալբոթ` որքան հաջողակ լրագրողի եւ վերլուծաբանի իր ասպարեզում իբրեւ Newsweek շաբաթահանդեսի նախկին խմբագիր, նույնքան ձախող ու ձախավեր եղավ դիվանագետի իր պաշտոնում։

Արժե շարունակել արխիվային պրպտումները ոչ միայն այս, այլեւ վերոհիշյալ` Հայաստանի նկատմամբ սպառնացող «բռնությունների» բացահայտման շուրջ։

Նախորդ գրառումը

CULTURAL GENOCIDE AS A POLITICAL TOOL

Հաջորդ գրառումը

ԲԱՆԱԿՆ ՈՒ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵ՞Լ ԵՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ԻՐԵՆՑ ԴԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՆԱԿՆ ՈՒ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵ՞Լ ԵՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ԻՐԵՆՑ ԴԵՐԻ ՀԵՏ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական