Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՐԳՄԱՆԻՉ ԼԻՆԵԼՈՒ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Մեր աչքերը միշտ դեպի վեր,Դեպի լույսը մեր ուխտի:Հ. ԹումանյանԱսելիքս միգուցե համակարգված չէ, բայց թեկուզ դրա մասնակի ընկալման դեպքում ուրախ կլինեմ, եթե նույնիսկ ընկալողների լսարանը ձեռքի մատների վրա կարելի լինի հաշվել. տվյալ դեպքում եւ տվյալ ժամանակահտվածում կարեւոր չէ գաղափարի զանգվածային ընկալումը. այս փուլում (փուլի տեւողությունը չափելու ժամանակային զգացողությունը թողնում եմ ձեր հայեցողությանը) առավել կարեւոր է գաղափարի փոխանցելիությունը, այդ գաղափարի կորիզն ու հիմնասյունը չաղավաղելու պահանջը:Ցավալին այն է, որ ես միայն հիշեցնում եմ այն, ինչը հայտնի է եղել բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում:Բոլոր տեսակի հասարակական դրական տեղաշարժերը` հասարակության կոնսոլիդացիա, մշակութային վերածնունդ, տնտեսական առաջընթաց, քաղաքակրթական թռիչք, սկսվում են գիտելիքի ստեղծման, դրա անխափան փոխանցման եւ արժեվորման անընդհատ գործընթացով:Ինձ համար ազգային կրթության մասին պատկերացումները պտտվում են մեր պատմության ամենաառանցքային կերպարի`Մեսրոպ Մաշտոցի եւ նրա սերնդակիցների շուրջ: Առանց պաթոսի: Մաշտոցը, թարգմանչաց սերունդը ստեղծեցին ազգային դպրոց. նրանք ստեղծեցին գիտելիքի փոխանցման ազգային ինստիտուտ, ժամանակի քաղաքակրթական ողջ ներկապնակն ու ժառանգությունը դարձավ մեր սեփականությունը. հայկական դպրոցը դարձավ ոչ միայն համաշխարհային մտքի, գիտելիքի եւ աշխարհայացքի կրողն ու փոխանցողը, այլ նաեւ ինքն սկսեց միտք, արժեքներ ու քաղաքակրթական կողմնորոշիչներ գեներացնել ու դրանք արտահանել:Թարգմանչությունն ամենեւին էլ պարզունակ տեխնիկական գործողություն չէ, այն մեր ինքնության ծածկագրի կենտրոնական հարացույցն է, մեր քաղաքակրթական տեսակի ու հոգեկերտվածքի միջուկն ու էությունը: Թարգմանչությունն իր ամենալայն, եթե կուզեք` ամենխորհրդավոր արժեքային իմաստով ոչ միայն դարձավ համաշխարհային քաղաքակրթական ժառանգության յուրացման, փոխանցման եւ վերաիմաստավորման գործիք, այլեւ վերադարձրեց մեզ ինքներս մեզ ճանաչելու եւ այդ ինքնաճանչողության արդյունքում աշխարհում մեր տեղը վերագտնելու մշտական ձգտմանը, մեր ինքությունը խորությամբ վերապրելու հոգեւոր կարողությանը: Մաշտոցի ստեղծած դպրոցը ծնեց Նարեկացի, Թումանյան, Մաթեւոսյան: Ուրեմն, պետք է միշտ մնալ մաշտոցյան ազգային դպրոց (դպրոց հասկացությունը խնդրում եմ ընկալել որպես համակարգ, աշխարհայացք ու նաեւ հոգեւոր կենսատարածք իմաստով) ստեղծելու, վերստեղծելու, վերականգնելու եւ վերահաստատելու տրամաբանության ուղեծրում:Եթե ոչ, ապա ժամանակները մեզ համար կավարտվեն, որովհետեւ մնացյալը ածանցյալ է, որովհետեւ եւ՛ պետությունը, եւ՛ բանակը, եւ՛ այլ կարեւորագույն ինստիտուտներ սկսվում են ազգային դպրոցից, Մաշտոցի առաքելությանը հավատարիմ մնալուց, թարգմանիչ լինելու գենետիկական պահանջից, դեպի Թումանյանի հիշատակած Լույսը տանող ուխտն իրագործելու ազգային եւ անհատական մղումից:Հ.Գ.- Հայ գրականության, Հայ եկեղեցու պատմության եւ մնացյալ հայագիտական առարկաների շուրջ բանավեճերը բարձրացրածս խնդրի համատեքստի կարեւորագույն տարրերն են:Հ.Գ.- Ազգային դպրոց ստեղծելուց, վերստեղծելուց առաջ պետք է նախեւառաջ դադարել միմյանց հայհոյել։Հ.Գ.- Կներե՛ք, երկար ստացվեց:
ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, պ.գ.թ
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱՅ. ԳԱՐԵԳԻՆ Բ

Հաջորդ գրառումը

ARMENIA IS IN AN UNDECLARED WAR

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ARMENIA IS IN AN UNDECLARED WAR

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական