Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿԱ՜, ԱՄԵՐԻԿԱ՜

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

20 տարի… Նիւ Եորքի 2001-ի 9/11-էն ետք, պատահարը պատրուակելով, ամբողջ աշխարհով մէկ Մ. Նահանգները ահաբեկչութեան դէմ պայքար յայտարարեց եւ աշխարհը երկուքի բաժնեցՙ «կա՛մ մեզի հետ, կա՛մ մեզի դէմ…»

Ամբողջ 20 տարի իր գրոհային բանակներով, զինուորական բարձրաստիճան ղեկավարներով ու խորհրդատուներով ԱՄՆ-ը մտաւ Աֆղանիստան եւ Իրաք: Աֆղանիստանը իր լեռներուն մէջ ապաստան տուած էր Ուսամա Պէն Լատենին, իսկ Իրաքի մէջ Սատտամ Հուսէյնը համայնաջինջ զէնքեր պատրաստած ու մթերած էր: Ուրեմն հարկ էր որ Նիւ Եորքի զոյգ աշտարակները քանդող Պէն Լատէնը ոչնչացոուի, Իրաքի մէջ ալ ոչնչացուին մարդկութիւնը պատուհասող զէնքերն ու Սատտամ Հուսէյնն ալ վճարէ անոնց գինը:

Այս ճորճ-պուշեան սէնարիոյէն ետք, գիտէք թէ ինչ պատահեցաւ աշխարհի վրայՙ Իրաքի մէջ ոչ մէկ զանգուածային ոչնչացումի զէնք գտնուեցաւ, իսկ Պէն Լատէնն ալ որսալը 10 տարի տեւեց, երբ 2011 մայիս 2-ին յաջողեցան սպանել մարդը, թէեւ դեռ շատեր չեն հաւատար, քանի որ անոր դիակը չցուցադրուեցաւ ու եղածն ալ ծովին յանձնուեցաւ:

Այսօր ԱՄՆ իր քսանամեայ արկածախնդրութենէն դուրս կու գայ պարտուած: Իր խոստացածներէն ոչինչ կրցաւ իրագործել, եթէ անշուշտ անկեղծ էր իր խոստումներուն մէջ: Ո՛չ Աֆղանիստանի մէջ դեմոկրաթիք կառավարութիւն կրցաւ յաջողցնել, ո՛չ ալ Թալիպան կազմակերպութեան գրոհներուն առաջքը առնել: Աֆղանիստանը պիտի մտնէ խաւարի նոր դարաշրջան մը:

Չյաջողեցաւ նաեւ Իրաքի մէջ խաղաղութիւն հաստատել: Ուր որ մտաւՙ տեղացի ընդդիմադիրներուն կողմէ լուրջ հարուածներ ստացաւ, եւ ներխուժած ամերիկեան բանակն ալ մեծ թիւով զոհեր տուաւ: Ի՞նչ շահեցան այդ երկիրները. իմ կարծիքովՙ ոչինչ, ընդհակառակըՙ տուժեցին: Իսկ Ամերիկան շատ բան շահեցաւ Աֆղանիստանի աֆիոն (opium) պարունակող կակաչի անծայրածիր դաշտերէն (աշխարհի այս թմրանիւթին 90%-ը Աֆղանիստանը կ՛արտադրէ), Իրաքի ալ նաֆթահորերէն ու թանգարաններէն: Այս բոլորին կից ան իր բանակայիններուն մարզուելու առիթ ստեղծեց ու 120 տեսակ իր նոր զէնքերը փորձարկեց:

Տակաւին մարդիկ մեծ պետութիւններէն բարիք կ՛ակնկալեն: Այդպիսի սին երազները թօթափելու է, պատմութեան մէջ չէ պատահած, որ ներխուժողը չօգտուի նուաճուած երկրի բարիքներէն, չկթէ ու չքամէ անոր հարստութիւնները:

Աշխարհի ամենահզօր բանակը, փաստօրէն պարտուած Թալիպանէն, դուրս կուգայ Աֆղանիստանէն: Աւելի ճիշդՙ իր դուրս գալը նախատեսուածին, կամ համաձայնեցուածին հիման վրայ, օգնեց որ թալիպները անմիջապէս գրաւեն շրջաններն ու մտնեն մայրաքաղաք Քապուլ: Հիմա հերթը Իրաքինն է, հոնկէ ալ կը պատրաստուին վերջնականապէս դուրս գալ, քանի մը հազար զինուոր ձգելովՙ իբր իրաքեան բանակը մարզելու համար: (Չհասկցանք, քսան տարի ի՞նչ կ՛ընէր ամերիկեան բանակը հոն):

Այսպէս է կարգն աշխարհին… մեծերը ի՛նչ սխալ ալ գործեն, ի՛նչ վնասներու ալ պատճառ դառնան, իրաւունք ունին: Չէ՞ որ ուսումնասիրող, ծրագրող ու իրագործող հսկայ խոհանոց մը ունին, որուն եփածը, անհամ ալ ըլլայ, աղի, կծու թէ թթու, նոյնիսկՙ դժուարամարս, կլլելու է, հաւատալով, որ անոր օգուտը յետոյ յայտնի կ՛ըլլայ:

Ամենահետաքրքրականըՙ մեր հայերը, որոնք վերջերս «ամերիկացի» դարձեր են, երբ արտայայտուին, «պապէն աւելի, պապական» կ՛ըլլան, կարծես ամերիկեան արմատներ ունին. այնպէս մը կը խօսին ու կը գովերգեն Ամերիկայի բարիքները, որ մարդ կը կարծէ, թէ այդ նորագիրները առտու-իրիկուն Ուաշինկթընին կաթը ծծեր են: «Խելքիդ պտուկը սիրեմ…», պիտի ըսէր Պաղտասար աղբարը:

Ես Ամերիկայի հանդէպ ոչ մէկ ատելութիւն ունիմ, սակայն կը փափաքիմ որ, որպէս մեծ պետութիւն, մեծի վայել քաղաքականութիւն վարէ ան: Իր դրամական օգնութիւններուն կողքին ալ խաղաղութեան հաստատելու մասին մտածէ ու անոր դրօշակակիրը դառնայ: Քիչ մը քիչ զէնք արտադրէ եւ հնդկահաւերու փոխարէն աղաւնի բուծէ ու «Գոհաբանութեան» օրուան նման «Խաղաղութեան» օր ունեցիր օրացոյցի վրայ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ՔԱՈՍ Է, ԻՍԿ ՔԱԲՈՒԼԻ ՕԴԱԿԱՅԱՆՈՒՄՙ ՄՂՁԱՎԱՆՋ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԻՑ ՈՒ ՈՂԲԻՑ ԱՆԴԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԻՑ ՈՒ ՈՂԲԻՑ ԱՆԴԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական