Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը՝ բիզնես հետաքրքրությունների կիզակետ ռուսաստանցի եւ այլ երկրների գործարարների համար

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Միջազգային տնտեսական համաժողով Սանկտ Պետերբուրգում

Հունիսի 15-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ միջազգային տնտեսական 25-րդ համաժողովը, որի աշխատանքները լուսաբանելու նպատակով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք էր մեկնել նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը:

Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է 1997 թվականից: Այն համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչների, գործարար համայնքի ներկայացուցիչների, որոնք քննարկում են առանցքային խնդիրներ եւ փորձում գտնել հնարավոր լուծումներ:

Համաժողովի գլխավոր թեման այս տարի հետեւյալն էր. «Նոր աշխարհ՝ նոր հնարավորություններ»: Գործնական ծրագիրը ներառում էր մարտահրավերների քննարկում, որոնց բախվել է Ռուսաստանը, անդրադարձ նոր տնեսական կարգերին եւ այլ հարցեր:

Միջոցառման ընթացքում կայացան միջպետական բիզնես-երկխոսություններ եւ թեմատիկ բիզնես-նախաճաշեր, գործարար շրջանակների հանդիպումներ: Հանդիպումներ տեղի ունեցան Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Իրանի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանը մասնակցում էր մեծ պատվիրակությամբ: Այստեղ էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու հայկական տաղավարը սպասարկող անձնակազմի անդամները:

Համաժողովի շրջանակներում այս տարի անցկացվեցին խոշոր բիզնես հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաժողովի շրջանակներում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր ՌԴ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության եւ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ:

Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցավ իր սեփական ստենդը: Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան «Snkh» ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի «Garage» ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող:

Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաեւ մշակութային բաղադրիչը, որը կա եւ միշտ եղել է մեր երկրի գլխավոր «արտահանումներից» մեկը: Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու ամփոփը (լակոնիկը):

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում խոսեց արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարեւորեց պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ միասնական ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս նա ընդգծեց Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը: Իր ելույթում փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առեւտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաժողովի օրերին հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:

Զրույցի ընթացքում Արթուր Դավթյանը ռուսաստանցի գործընկերոջը հայտնել է, որ վերջին շրջանում արձանագրվել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների, գործարարների ներհոսք Հայաստան եւ որ ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում է պահում վերջիններիս անվտանգության, իրավունքների, գործարար շահերի պաշտպանության խնդիրները:

Հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների միջեւ կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները: Արթուր Դավթյանն Իգոր Կրասնովին հայտնել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց եւ ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարեւորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ միասնական ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի:

Միջոցառման ընդմիջումներից մեկի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին խնդրեցի համառոտակի ներկայացնել միջոցառումից ստացած տպավորություններն ու գնահատել հայ-ռուսական տնտեսական զարգացման ներկայիս եւ հետագա հնարավորությունները: Ահա, թե ինչ ասացին նրանք:

Վահան Քերոբյան.- Այս տարի մենք համաժողովին մասնակցում ենք արդեն որպես լիարժեք անդամ, այստեղ արդեն ունենք մեր տաղավարը: Համոզված եմ, որ տարեցտարի կբարելավենք մեր հնարավորություններն ու կամրապնդենք մեր մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի տնտեսակլան ֆորումին, որովհետեւ գտնում ենք, որ շատ բան ունենք պատմելու, ցույց տալու, տնտեսական կապեր ստեղծելու եւ զարգացնելու, որի հնարավորությունը այստեղ մեծ է: Այս տարի ավելի շատ պայմանավորվածություններ կարողացանք ձեռք բերել եւ բիզնես նախագծեր քննարկել: Կարծում եմ, որ մեր տաղավարի գործերը էլ ավելի կլավանան եւ բարեհաջող ընթացք ու շարունակություն կունենան:

Այսօր արդեն կնքել ենք պայմանագիր ՌԴ Տյումենի նահանգի հետ՝ տուրիզմի եւ տնտեսական բնագավառում համագործակցության համար, վաղը եւս մի քանի պայմանագրեր կկնքենք ՌԴ էկոնոմիկայի նախարարության եւ Ռուսաստանի արտահանման կենտրոնի հետ: Հուշագիրը նոր քայլ կլինի երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում, այս փաստաթղթի ստորագրումը կնպաստի ներդրումների փոխադարձ ներգրավմանը:

Անցյալ տարվա ծանոթությունները մեր ռուս գործընկերների հետ հաջողությամբ են պսակվել, որի արդյունքը վերջին մեկ տարվա ընթացքում 20-25 տոկոսով առեւտրաշրջանառության աճն է Ռուսաստանի հետ, իսկ այս տարի հույս ունենք ավելի բարձ ցուցանիշների: Այնպես որ, այս տաղավարը առաջիկայում ավելի շատ հնարավորություններ կընձեռի մեր գործընկերների մոտ զարգացնելու բիզնես հետաքրքրությունները մեր երկրի տարբեր ոլորտների նկատմամբ:

Վահագն Խաչատուրյան.- Շատ գոհ եմ համաժողովի աշխատանքներից, շրջել եմ ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին: Հայաստանի տաղավարում մեր թիմին հայտնել եմ, որ մեծապես կարեւորում եմ նման համաժողովներում մեր երկրի ներկայացվածությունը եւ կազմակերպիչներին բարեմաղթել եմ, որ եկող տարի ավելի կազմակերպված եւ առավել ներկայանալի լինի մեր տաղավարը:

Ես կարծում եմ, որ մենք լուրջ առավելություններ ունենք եւ կարող ենք դրանով գրավել մեր գործընկերներին: Ռուսաստանցի, ինչպես նաեւ այլ երկրների բիզնեսմենները տեսնում են, որ մեր երկրում կան բոլոր նպաստավոր պայմանները գործարարությամբ զբաղվելու համար: Տեսեք, այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով մենք արդեն ունենք 9 տոկոս տնտեսական աճ, դա խոսում է այն մասին, որ այս պայմաններում Հայաստանը շատ գրավիչ է դարձել, եւ այս իրողությունը բոլորն են տեսնում, արդեն տեսանելի են այն բնագավառները, որոնք պետք է մեծ թափ եւ զարգացում ապրեն: Ես ավելի շատ հակված եմ Հայաստանում ռադիոէլեկտրոնիկան զարգացնելուն եւ այդ ճյուղին նոր կյանք հաղորդելուն, մենք այդ պոտենցիալը ունենք, Հայաստանը ԽՍՀՄ տարիներին համարվում էր ռադիոէլեկտրոնիկայի կենտրոններից մեկը:Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին, որի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ Ղազախստանի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահները:

Ինչպես հաղորդվել է արդեն՝ Խաչատուրյանը նաեւ հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ եւ ՌԴ նախագահները համոզմունք են հայտնել, որ երկու երկրների ռազմավարական հարաբերություններն առաջիկայում կխորանան ու կընդլայնվեն:

Համաժողովի աշխատանքներին հետեւող փորձագետների բնորոշմամբ՝ տարածաշրջանում ստեղծված նման բարդ ու անսովոր ժամանակաշրջանում Վլադիմիր Պուտինի ելույթը չափազանց կարեւոր էր եւ ընդգծեց երկրի թիվ մեկ պատասխանատուի սրտացավ վերաբերմունքը Ռուսաստան պետության ներսում եւ շուրջը տիրող պրոբլեմների նկատմամբ: ՌԴ նախագահն իր ելույթում անդրադարձավ էներգառեսուրսների գների աճին, տնտեսական այլ ոլորտների վրա արեւմտյան պատժամիջոցների ազդեցությանը, ինչպես նաեւ աշխարհում սկսվող պարենային ճգնաժամին:

Հուսանք, որ Սանկտ Պետերբուրգ մեկնած հայաստանյան պատվիրակության մոտ համաժողովի արդյունքներից ձեւավորված այն համոզմունքն ու լավատեսությունը, թե մեր երկրում առկա են բոլոր նպաստավոր պայմանները գործարարությամբ զբաղվելու համար, առաջիկայում կտա դրական եւ շոշափելի արդյունքներ:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

Ո՞ր օդանավակայաններն են փակ Ռուսաստանում

Հաջորդ գրառումը

Վիրուսաբան Կարպովան հերքել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կապիկի ծաղիկի դեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Վիրուսաբան Կարպովան հերքել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կապիկի ծաղիկի դեմ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական