Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՉՏԵՍԱՆ ՊԱՏԻՑ ԿԱԽ, ՏԵՍԱՆ ՃԱԿՏԻՑ ԿԱԽ»

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբեմն այն համոզումն եմ ունենում, որ իշխանությունը ուղեղային հատուկ կենտրոնների հետ է աշխատում, որոնք նրանց հուշում են, թե հերթական ինչ անբարո օրենքներով ու որոշումներով կարող են նվաստացել ժողովրդին, որին այնքան շատ են սիրում հղում անել ժողովրդամեռ իշխանավորները: Իրենց ժողովրդի ծոցից ելած համարողները, որ պատեհ ու անպատեհ առիթներով դատափետում են նախկինների թալանը, սեփական գրպանները լցնելը, ազգականներին յուղոտ պաշտոններ բաժանելը, հատկապես պատերազմից հետո աչքի են ընկնում պետբյուջեի հաշվին սեփական կոմֆորտն ապահովող օրենքներ մշակելով ու դրանք կյանքի կոչելով:

44-օրյա պատերազմից հետո, երբ թվում էր, թե պետությունը յուրաքանչյուր լուման խնայողաբար է ծախսելուՙ նույնը հորդորելով նաեւ քաղաքացիներին, իշխանության տարբեր ճյուղերի անդամներ հակառակն են ապացուցում: Դեռ չմարսած գրպանի գումարի 5-ապատկման հանգամանքը, ըստ որիՙ պատգամավորները կողմնակի ծախսերի համար բացի աշխատավարձը նաեւ 250 հազարական դրամ են ստանալու, կառավարությունն այժմ էլ առաջարկում է հոգալ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի ու նրանց ընտանիքի անդամների հիվանդանոցային ծախսերը: Ավելինՙ մեկ այլ նախագծովՙ առաջարկում են ԱԺ նախագահին առաձին բժիշկ հատկացնել:

Իշխանության անդամները (անգամ նրանք, որոնք, վստահ եմ, հոգու խորքում դեմ են դրան) իրար հերթ չտալով արդարացնում են նախագիծն ու փորձում համոզել, թե այն պետբյուջեի վրա մեծ բեռ չի լինի: Իհարկե, թող Աստված բոլորին առողջություն տա, ու պետբյուջեն, իսկապես, ստիպված չլինի փակել որեւէ մեկի հիվանդանոցային ծախսը, բայց սահմռկեցուցիչ պատերազմից հետո սեփական հարմարավետության համար նման որոշումներ կյանքի կոչելը, թուլ տվեք ասել, անբարոյականություն է:

Պատերազմի ընթացքում քանի-քանի հազար տղաներ են հաշմանդամություն ձեռք բերել, քանիսը բուժումն արտասահմանում շարունակելու խիստ անհրաժեշտություն ունեն, քանիսն էլ ամաչում ու վատ են զգում պետությունից որեւէ բան խնդրել ու լուռ, մղկտալով տանում են ցավն էլ, ցասումն էլ: Իսկ հայրենի իշխանությունները, որոնք երեւի ո՛չ տեսնում, ո՛չ էլ շփվում են կյանքի ու մահվան հետ կռիվ տված տղաների հետ, անձնական բժիշկ ունենալ են ուզում: Սա ոչ այլ ինչ է, քան անարգանք սեփական ժողովրդի ու կռիվ տվածների նկատմամբ: Չտես ու անկուշտ մարդը միայն, որի ձեռքում իշխանություն է հայտվել, ու ամենակարճ ժամկետներում փորձում է իրենով անել ամեն ինչ, իրեն նման շռայլություն թույլ կտա:

Եթե «չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ» գործելաոճով շարունակեն առաջնորդվել ժողովրդի դարդուցավով ապրող իշխանավորները, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում նաեւ պաշտոնյաների համար առանձնատուն կառուցելու, ավտոմեքենա գնելու, երեխաներին պետության հաշվին ուսման տալու ու նմանատիպ այլ նախաձեռնությամբ հանդես կգան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԶՈՀԵՐԻ ՈՒ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԶՈՀԵՐԻ ՈՒ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական