Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐԱՎԻՉ ՎԵՐՆԱԳԻՐՙ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժամանակակից պետության տնտեսագիտություն» 535 էջերից բաղկացած ծավալուն աշխատության հեղինակները Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի երկարամյա դասախոսներ են, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյան , տնտեսագիտության թեկնածուներ Վահագն Խաչատուրյան եւ Էլյանորա Մաթեւոսյան , որոնց հանրությունը հաճախ է հանդիպել հեռուստաէկրաններին ՀՀ տնտեսությանը նվիրված ամենատարբեր հանդիպումների ու քննարկումների ընթացքում: Ի դեպՙ Վահագն Խաչատուրյանը շաբաթներ առաջ նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավար, ոմանց համարՙ տարօրինակ. սա ի միջի այլոց:

Հեղինակներն իրենց կազմած նախաբանում նշում են, որ «հայտնի է, որ գիտության երկու ոլորտներիՙ քաղաքականության եւ տնտեսագիտության շուրջ բոլորը կարող են խոսել եւ կարծես թե յուրաքանչյուրին թվում է, թե ամենալավ քաղաքագետը կամ տնտեսագետը ինքն է»: Վկայակոչում են գերմանական միավորված պետության հիմնադիր Օտտո Բիսմարկի խոսքերն այն մասին, որ «բոլորին թվում է, թե իրենք գյուղատնտեսությունից հասկանում են, քանզի ամեն օր կարտոֆիլ են օգտագործում»: Որպեսզի իրենց ասելիքն ու նպատակները հենց այնպես չհնչեն, հեղինակները հռչակում են 5 գրքից բաղկացած մատենաշարի իրենց ծրագրերը, հետեւյալ վերնագրերով: 1. Պետության եւ շուկայի նոր մարտահրավերները, 2. Տնտեսության պետական կարգավորման գործիքակազմը, 3. Եկամուտների եւ հարստության բաշխումը ՀՀ-ում, 4. Սոցիալական քաղաքականությունը ՀՀ-ում, 5. ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության հիմնախնդիրները:

Իրենց ասելիքն ու խոսքը հիմնավորելու նպատակով հեղինակներն ընդգծում են, որ ՀՀ զարգացման այս բեկումնային փուլում կարեւորվում է տնտեսության պետական, այդ թվում կարգավորման նոր ձեւերի եւ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ պետության կարգավորիչ դերի պահանջ գոյություն ունի մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, սակայն ասվածը պետք է դրսեւորվի պետության, որպես իր սեփականության արդյունավետ տիրոջ ու կառավարողի, գործառույթի իրականացման ժամանակՙ շուկայական մրցակցության եւ բազմակացութաձեւ սեփականության պայմաններում: Հեղինակները հետեւյալ հարցն են բարձրացնում. ի՞նչ է տեղի ունենում, երբ հասարակության անդամները կամ պետական մարմինները «հարգում» են մասնավոր սեփականությունը եւ պահպանում շուկայի կանոնները: Շուկան, պատկերավոր ասած, բաց աշխարհ է, որտեղ գոյանում է գործարքների խիտ ցանց, որոնք կապված են միմյանց հետ եւ դրանով իսկ հավասարակշռվում են: Այստեղ յուրաքանչյուր ոք աշխատում է իր տեսանկյունիցՙ ելնելով իր շահերից կարգավորել իր մասնավոր սեփականությունը, բնականաբար կիրառելով իր գիտելիքները եւ հմտությունները: ՀՀ-ի պարագայում տնտեսությունում մրցակցության բացակայության պատճառով ապրանքների ու ծառայությունների գները չեն նվազում, խրախուսվում է ոչ թե արտադրությունը, այլ ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը, ինչի հետեւանքով չեն ստեղծվում նոր աշխատատեղեր, ինչն էլ պատճառ է դառնում բնակչության զանգվածային արտագաղթի: Որպես ասվածի հիմնավորում նշվում է համաշխարհային բանկի այն վերլուծությունը, ըստ որի 2008 թվականին ՀՀ մեկ բնակչի հաշվով ընթացիկ ՀՆԱ-ն կազմել է 4010 ԱՄՆ դոլար, 2016-ինՙ 3615 ԱՄՆ դոլար, կամ անկումը կազմել է մեկ շնչի հաշվով 395 դոլար, շուրջ 10 տոկոս: Հեղինակները հույս են հայտնում, որ Հայաստանի Երրորդ հանրապետության վերջին երկու տասնամյակների դեպքերին եւ իրականացված քաղաքականությանը կնվիրվեն բազմաթիվ ուսումնասիրություններ, կտրվեն տարբեր գնահատականներ:

Առաջին գրքի ենթաբաժիններից մեկը վերնագրված էՙ երկրի զարգացման անվտանգության գնահատումը: Վերլուծությունում նշվում է. որպեսզի հնարավորություն լինի իրականացնել եւ ապահովել ազգային շահերի պաշտպանությունը, այսինքնՙ լուծել ազգային անվտանգության հիմնախնդիրը, անհրաժեշտ է ունենալ «նյութական» ապահովվածություն: Փաստորեն տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության «նյութական» մասն է: Հետեւաբար, ազգային անվտանգության հիմնախնդիր հանդիսացող ազգային շահերի մեջ զգալի տեղ են զբաղեցնում տնտեսական շահերը: Միանշանակ է, որ տնտեսական անկախության ապահովումը երկրի անկախության կարեւոր երաշխիքներից է, հասարակության եւ անձի կայուն եւ արդյունավետ կենսագործունեության պայմանը:

Վերլուծության հեղինակներն անդրադարձել են ազգային հարստություն ստեղծելու տնտեսության ներուժի խնդրին, նշելով, որ ազգային հարստության աճը մարդկանց կենսամակարդակի բարձրացման անհրաժեշտ պայման է, տնտեսական առաջընթացի նախապայման եւ արդյունք, երկրի տնտեսական հզորության կարեւորագույն ցուցանիշ: Նշվում է Սինգապուրում բնակչության մեկ շնչի հաշվով ազգային հարստության մեծությունը, որը ՀՀ-ի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 14,6 անգամ, հիմնականում ձեռք է բերվել մարդկային կապիտալի հաշվին, ինչը օրինակ կարող է ծառայել ՀՀ-ում ազգային հարստության ավելացման քաղաքականության մշակման եւ իրականացման ժամանակ: Երեւույթն այս տեսակետից դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ ՀՀ տնտեսությունը կարիք ունի լուրջ կառուցվածքային փոփոխություններիՙ դիվերսիֆիկացման, գլխավորապես տնտեսական գործունեության այնպիսի ոլորտների զարգացմամբ, որոնք ապահովում են առավելագույն ավելացված արժեքՙ մարդկային կապիտալի հնարավորությունների ընդլայնմամբ եւ ներուժի ընդգրկմամբ:

Գրքի գլուխ 2-ում քննարկվում է «Գործարարությունը որպես տնտեսության զարգացման մայրուղի » թեման: Լինելով մշակույթի զանգվածային դրսեւորման կերպՙ գործարարությունը նախ եւ առաջ մտածողություն է, կամ դրա ձեւ, որը պետք է ունենա իմաստ եւ բովանդակություն: Գործարարությունն ազգամիջյան հարաբերությունների մերձեցման եւ միավորման արդի հիմնական միջոցը եւ միջավայրն է: Որեւէ երկրում ձեւավորված գործարարության միջավայրի բնութագիր է տվյալ երկիր ներհոսող օտարերկրյա ներդրումների եւ երկրից արտահոսող ներդրումների հարաբերակցությունն ու այդ հոսքերի շարժը: Գործարարության ծավալման զանգվածային հիմքը փոքր ու միջին կազմակերպություններն են: Եվրոմիության երկրներում ՀՆԱ-ի 75-85 տոկոսը արտադրվում է ՓՄՁ-ներում, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը ավելի բարձր է: Պարզ է նաեւ, որ դրանք դարձել են բնակչության զբաղվածության հիմնական ոլորտ: Թեեւ հանրապետությունում, թե՛ նախկինում, թե՛ ներկայում, շատ բան է արվել ու արվում այս ոլորտի կայացման ու զարգացման գործում, բայց մեզանում չի ձեւավորվել դրանց այն քանակությունը, որը վճռական նշանակություն կարող է ունենալ երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման համար: 2017-ին համախառն ավելացված արժեքի ՓՄՁ-ների մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 41 տոկոս: Այս սուբյեկտների կողմից վճարվող հարկերի տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների ընդհանուր գումարում եւս ցածր է, քանի որ դրանց կողմից արտադրված ապրանքների ու մատուցված ծառայությունների ծավալում չեն ներառվում ավելացված արժեքի ու ակցիզային հարկերը:

Վստահորեն կարելի է նշել, որ բազմափորձ հեղինակների արված աշխատանքը կհետաքրքրի ՀՀ տնտեսվարական ու տնտեսագիտական հանրությանը: Նաեւ ակնկալենք, որ արված վերլուծությունները կնպաստեն երկրի տնտեսության կայուն կայացմանն ու զարգացմանը, Պարույր Սեւակից մեջբերումով.

Բոլո՛րն այժմ կարդալ գիտեն,

Ուրեմըն փառք… կարդացածը

հասկացողի՛ն…

14.09.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական