Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԴԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայկական սփյուռքի տարբեր համայնքներում վաղուց ձեւավորվել են բազմաթիվ ավանդույթներ: Դրանցից թերեւս լավագույնը անվանի հայերի անուններով օտար, սակայն հյուրընկալ երկրում հայկական ներկայության մասին վկայող հուշարձանների տեղադրումն ու փողոցների անվանակոչումն է: Այդ մասին է վկայում վերջերս Թեհրանում գտնվող Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության հարակից պողոտայիՙ (նախկինում հայտնի է եղելՙ որպես «Աֆթաբ») անվանափոխումը իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանյանի պատվին:

Մեկ այլՙ Սպահանի քաղաքային խորհրդի Անվանակոչության խորհրդիՙ 2020 թվականի հունվարի 12-ի հայտարարությամբ էլ քաղաքի 5-րդ շրջանում մեկ կենտրոն կոչվել է Իրանի բասկետբոլի աստղերիցՙ Այլին Մելիքյանի անունով:

Վերոնշյալի շրջանակներում եւ հայրենասիրական քարոզչություն ապահովելու նկատառումներից ելնելով իշխանությունները նախաձեռնել են նաեւ իրանական պետության պաշտպանության գործում որոշակի ներդրում ունեցած անվանի հայերին մեծարելու գործընթաց: Այս տարվա հունիսին Թեհրանի Սասուն հայաբնակ քաղաքամասի «Արաստու» փակուղին, «Հինգերորդ» եւ «Իններրորդ» փողոցները համապատասխանաբար վերանվանվեցին Իրան-իրաքյան պատերազմի նահատակներՙ Վարդան Աղախանյանի , Ալֆրեդ Գաբրիի եւ Փայլակ Ավետյանի անուններով:

Հիրավի, իրանական հասարակական կյանքի առավելություններից է բազմազանության ապահովմամբ սոցիալական պատշաճ համադրության եւ միջավայրի ստեղծումը, որն էլ այս պարագայում անմիջականորեն կապված է այնպիսի վեհ գաղափարների հետ, ինչպիսիք են միասնությունը եւ հայրենասիրությունը:

Ակնհայտ է, որ նահատակների անուններով կոչված փողոցները վկայում են կրոնական համերաշխության մթնոլորտի առկայության, ինչպես նաեւ մատաղ սերնդին նրանց օրինակով հայրենասիրություն սերմանելու մասին: Նահատակներ Զարեհի , Հրաչ Թորոսյանի , Հրանտ Ավանեսյանի , Մադանի, Մահդավի եւ Զորիկ Մուրադյանի հիշատակը հավերժ են պահում ոչ միայն հայ համայնքում, այլ նաեւ իրանական հանրային կյանքում:

2021 թվականի հունվարի 5-ին Թեհրանի քաղաքապետ դոկտոր Հանաչիի ձեռամբ մայրաքաղաքի կենտրոն համայնքի Միրզայե Շիրազի պողոտայում գտնվող 19-րդ փողոցը անվանակոչվեց նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով: Քաղաքապետի խոսքովՙ նահատակների անունով Թեհրանի փողոցների ու անցուղիների անվանակոչումը հետապնդում է իրենց ինքնապաշտպանության ոգին ու արժեքները կենդանի պահելու նպատակը:

Իրանական քաղաքներում անվանի հայերի անուններով փողոցներն ու կենտրոններն ունեն սոցիալ-մշակութային եւ պատմական արժեք: Դրանից բացի, այդ անունները վկայում են հանուն իրանական հայրենիքի ազատության նահատակված, Իրանի քաղաքացի հայերի անմնացորդ նվիրումի եւ հավատարմության վեհ արժեքների մասին: Նրանցից յուրաքանչյուրն իր օրինակով խտացնում է մարդկային այնպիսի արժանիքների մարմնավորումը, ինչպիսիք ենՙ անձնվիրումը եւ ինքնազոհությունը, որի համար էլ անմահ են իրենց սխրանքով:

Իրան-իրաքյան ութամյա պատերազմը, որն իրանական հասարակական շրջանակներում հայտնի է որպես Պարտադրյալ պատերազմ անունով, մասնակցել են նաեւ բազմաթիվ իրանահայեր: Այդ մասին է վկայում Հայ արհեստավորների միության տարբեր խմբերի մասնակցումը պատերազմի ճակատներում:

Այսօրՙ Իրան-իրաքյան պատերազմի ավարտից 33 տարի անց, իրանահայ համայնքում ապրում են ավելի քան 90 վետերաններՙ հաշմանդամության տարբեր կարգավիճակներով: Նրանցից ոմանք ապրում են իրենց ընտանիքներով ու հարազատներով, իսկ ոմանք էլՙ միայնակ, իրենց հետ կրելով պատերազմում ստացված ոչ միայն վնասվածքները, այլ նաեւ մարդկային ապրումներով ծանր հիշողությունները: Հենց այդ հիշողություններն են, որ կիսում են հայ եւ պարսիկ ժողովուրդներըՙ դժվարին օրերի մասին:

2920 օր տեւած պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ զինծառայողներ: Սկսած Իսալամական հեղափոխությունից մինչեւ Իրաքի կողմից իրանական քաղաքների ռմբակոծումը զոհվել են 106 հայեր, իսկ մի մասն էլ հայտնվել է գերեվարության մեջ: Իրանական իշխանությունները հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին գնահատում են որպես հավատարմություն իրանական պետության հանդեպ:

Այսօր էլ իրանական հասարակական կյանքում արդիական է հայկական մոտիվներով եւ ռազմահայրենասիրական նշանակություն ունեցող մշակութային գործերի հանրահռչակումն ու գնահատումը: Այդ մասին է խոսում օրերս Պերճ Զեյթունցյանի «Մահապատիժ հայկական ձեւով» պիեսի ներկայացումըՙ Թեհրանի Ջամշիդ Մաշայեխիի անվան դահլիճում: Պիեսը պարսկերեն է թարգմանել իրանահայ անվանի գրող Անդրանիկ Խեչումյանը :

Ներկայացման պրոդյուսեր եւ ռեժիսոր Մեհդի Ասղարյանի խոսքովՙ «Այս օրերին, երբ կյանքը մեզ համար այլ նշանակություն չունի, քան աստիճանաբար հոգու մահի, կամ ցանկությունների եւ գուցե նույնիսկ սիրո անէացումն է, ռիթմ ենք գտել երգելու մեղեդային երգերՙ հայրենիքի հանդեպ ունեցած հույսի ու սիրո մասին: Ոչ սիրո բալլադների, եւ ոչ էլ էպիկական պոեմի ոճով, այլՙ մարդկային իդեալների մասին: Առանց սահմանների, առանց ցեղի…»:

Այս համատեքստում հիշարժան է Երեւանում կազմակերպված իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրության անցկացումըՙ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Փառատոնի շրջանակներում հայրենասիրության թեմատիկան եւս արդիական էր: Ի թիվս այլ ֆիլմերի, հայ հանդիսատեսին ներկայացվեց 2017 թ. նկարահանված, ռեժիսոր Մունիր Ղեյդիի «Վիլլայի բնակիչները» ֆիլմը: Այս ֆիլմը նվիրված է հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարին: Իրանական բանակի ղեկավարների համար հատկացված Villaeiha համալիրում է ապրում Ազիզն իր թոռների հետ: Էլյասը վարորդ է, որն ամեն անգամ դժվարությունների է հանդիպում, երբ անհրաժեշտ է լինում տեղեկություններ հաղորդել ընտանիքների մասին: Որոշ ժամանակ անց համալիր է գալիս Ազիզի հարսը` երեխաներին ապահով տեղ տանելու համար, բայց վերջինս հրաժարվում է: Թեհրանում բարեկեցիկ կյանք ունենալու տարբերակը մերժվում է, փոխարենը ներկայացվում է ռմբակոծության պայմաններում համառորեն պայքարելու եւ սեփական հայրենիքը պաշտպանելու կենսաձեւը:

Հավելեմ, որ հայրենասիրության վերաբերյալ իրանական ընկալումը ֆիլմի միջոցով կարծես փոխանցվեց հանդիսատեսին, որի մոտ ակամայից առաջացավ մեկ տարի առաջ 44-օրյա պատերազմի զգացողությունները:

Այսպիսով, հայ-իրանական մշակութային օրակարգում է ռազմահայրենասիրական թեմատիկան, որի խորհուրդն է տարածաշրջանի բնիկ քաղաքակրթությունները պաշտպանելը:

Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՎ «ԱԿՈՒՄԲ-1887» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՆ

Լրահոս

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական