Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՈՒՄՙ ՀԱՄԱՐ 168 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքար:

Վրեժ Ավետիսյան, Սեյրան Պետրոսյան, Գրիգոր Գրիգորյան, Արայիկ Տիգրանյան, Հովհաննես Պողոսյան, Հարություն Շահնազարյան. նրանք դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն են, մի քանիսը այն հազարավոր քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու հավատին: Հայերնասիրություն խորհրդանշող այս անուններն այսուհետ ոսկե տառերով պիտի գրվեն Հայոց Հայրապետի անունը կրող դպրոցի պատմության մեջ:

Հուշաքարի տեղադրման գաղափարը Հովհաննես Պողոսյանի դասընկերներինն էր եւ դպրոցի տնօրենությանըՙ կրթօջախի տարբեր սերունդների սրտերում հավերժացնելու նահատակների հերոսական անունները: Նրանց անավարտ թռիչքը ապրողների համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու հավերժական խոստում:

Հուշաքարի բացմանը ներկա էին հերոսների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ, Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ:

Դպրոցի բակն կրկին բազմամարդ է, բակում յուրատեսակ դաս է. բացականեր կան: Հենց այդ բացականերն էլ այսօր կանցկացնեն դասըՙ իրական դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել հայրենիքըՙ սիրել սեփական անձից առավել:

Ուսուցիչները լուռ են. նրանք էլ չգիտեն, թե որտեղ է ավարտվելու աշակերտներին կորցնելու վշտի ու նրանց հերոս նահատակ գիտակցելու սահմանը: Բայց մի բան հաստատ էՙ նրանք թաց աչքերում հպարտության զգացում կա. հայրենասիրության իրենց տված դասը տղաները լավ են սերտել:

Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանի կարծիքովՙ նրանք այն տղաներն են, որ բարձր պահեցին ոչ միայն հայրենիքի, այլեւ դպրոցի պատիվը:

«Այդ գաղափարի հանդեպ մեծ հավատով նահատակվեցինՙ սեփական արյունով ներկելով հայոց արնահունց հողը, այդ արյունով գծելով հայրենի երկրի սահմանները: Եվ մենքՙ ապրողներս, պետք է գիտակցենք, որ այստեղՙ Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա, մեր անելիքը մեծ է, պետք է շարունակենք մեր առյուծ որդիների կիսատ թողած գործը, իրականություն դարձնենք նոր եւ հզոր Հայաստան կերտելու նրանց մարմաջը»-նշեց դպրոցի տնօրենը:

Որպես երկարամյա մանկավարժՙ նա վստահեցրեցՙ նոր սերունդը վաղը կլինի առավել կազմակերպված, հաղթաշունչ, չարիքը դիմագրավելու պատրաստ եւ կարող հայություն: Նա լիահույս է, որ այդ նոր սերունդը մեր հավիտենական թշնամու դեմ պայքարում ոչ թե անզոր ճիչեր կարձակի, ոչ թե կթմբկահարի գալիք վտանգի մասին, այլ ժամանակին կանի ամեն ինչՙ չեզոքացնելով վտանգը:

Դպրոցի բակում իսկական դաս է, հայրենասիրության, միասնության. հուշաքարը տղաների յուրատեսակ ներկայությունն է, որ գալիք սերունդներին ստիպում է անսալՙ հայությունը ճակատագրորեն պետք է հարկադրված լինի հիշելու պատերազմի գործին ծառայող գիտությունների մասին եւ պատրաստվի հաղթանակի բերկրալի ժամին: Նրանց սխրանքն ուղղակի հիշեցում էՙ անմիաբան ու անհամերաշխ ժողովուրդը միայն պատրաստի զոհ է իր հարեւանների համար.պետք է լինել միաշունչ, միակամ հայություն: Ի դեպ, դպրոցի բակում 6 հերոսների անուններով խորհրդանշական եղեւնիներ տնկվեցին: Մշտադալար եղեւնիները կխորհրդանշեն նրանց մշտարթուն ներկայությունն ու կրթօջախի տարբեր սերունդներին կզինեն նույն ոգով ու խիզախությամբ, կամքով ու արիությամբ, որ ունեին իրենքՙ ընտրյալները, լավագույնները:

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն». Վազգեն Առաջինի այս խոր իմաստությամբ են նրա անունը կրող դպրոցում առաջնորդվում ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշակերտները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ՁԱՅՆԱԳՐԻՉԴ ԱՆՋԱՏԻՐՙ ԿԱՍԵՄ»

Հաջորդ գրառումը

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԱՆԱԼ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՊՆ-ԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԱՆԱԼ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՊՆ-ԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական