Այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը երեկ կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի արդյունքում ունենք զոհ։
168.am-ին հաջողվեց զրուցել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ով հաստատեց, որ երեկ կրակոցներ են եղել թշնամու կողմից, ունենք մեկ զոհ։ Այս պահին հարաբերական անդորր է։
Պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, սակայն, 168.am-ի հետ զրույցում հաստատեց զոհի մասին լուրը: «Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»,-ասացին ՊՆ-ից:
