Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտամշակութային կապերի աշխուժացում հայ-իրանական կապերում

17/06/2022
- 17 Հունիսի, 2022
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն հոդվածի շրջանակներում ներկայացնենք գիտամշակութային կապերի խորացման համար երկու կարեւոր իրադարձություն: Նախ օրերս իրանահայ գրող, թարգմանիչ Գարուն Սարգսյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Ավետիք Իսահակյանի՝ պարսկերեն լեզվով ստեղծագործությունների ընտրանին, որտեղ ներառված են գրողի բնաստեղծությունները, լեգենդները, առակները, հեքիաթներն ու պատմվածքները: 315 էջից կազմված «Վարպետ» գրքի հրատարակումն իրականացրել է «Նայիրի» հրատարակչությունը՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակի առթիվ:

Ի դեպ, Գարուն Սարգսյանը 2021 թվականին արժանացել է «Կանթեղ» թարգմանական մրցանակին՝ հայ պատմիչների գործերն իրանցի ընթերցողին ներկայացնելու համար:

Հաջորդն այն է, որ Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ Թեհրանի պետական համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին ասել է, որ պատրաստ են Հայաստանում հետամուտ լինել գիտական համատեղ գործունեության շրջանակում Թեհրանի համալսարանի մասնաճյուղ հիմնելու կամ երկու երկրների մշակութային ու սոցիալական կապերը խթանող ոլորտներում համատեղ դասընթացներ անցկացնելու: Ի դեպ, Մողիմին նշել է, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրաքը, Սիրիան, Քաթարը եւ Լիբանանը, դիմել են իրենց տարածքում Թեհրանի համալսարանի մասնաճյուղեր հիմնելու խնդրանքով: Փաստորեն, տարածաշրջանում իրանական կրթական համակարգը ընդլայնելու խնդիր է դրել պաշտոնական Թեհրանը:

Ընդ որում, Մողիմին Հայաստանում պարսից լեզվի ուսուցումը եւ Հայաստանի բուհերում պարսկերեն լեզվի ամբիոնների հիմնումը, դասախոսների եւ ուսանողների փոխանակումը տարբեր գիտական ոլորտներում, Թեհրանի համալսարանի առաջնահերթ ոլորտներից է համարել: 

Այսպիսով, ՀՀ-ում գործող ամերիկյան, ֆրանսիական, ռուսական չափորոշիչներով գործող բուհերի կողքին հայտ է ներկայացնում նաեւ իրանականը: Նկատենք, որ ՀՀ-ում եւս քիչ չեն այն իրանցիները, որոնք կցանկանան իրենց ուսումը շարունակել հենց իրանական բուհում:  

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊՀ շրջանավարտներին նվիրված միջոցառմանը Փաշինյանի ներկայությունը խորամանկ գործարք էր. Մենուա Սողոմոնյան

Հաջորդ գրառումը

Անհրաժեշտ է բարձրացնել Սեւանա լճի մակարդակը

Համանման Հոդվածներ

17 Հունիսի, 2022

Ռուսաստան. դաշնակի՞ց, թե՞ ապավեն

17/06/2022
17 Հունիսի, 2022

«Գորշ գայլերի» նոր սերունդը ո՞ր դասն է լավ սերտում

17/06/2022
17 Հունիսի, 2022

Շահումյանի անկումից 30 տարի է անցել

17/06/2022
17 Հունիսի, 2022

Իսրայելի «Ութոտնուկի հայեցակարգը»  Իրանի հետ ռազմական բախման ժամանակ Թուրքիան աջակցելու է  Իսրայելին

17/06/2022
Հաջորդ գրառումը

Անհրաժեշտ է բարձրացնել Սեւանա լճի մակարդակը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական