Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԻՆՉ ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ, «ԻԶՈԼԱՑԻԱՅԻ» ՆՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐ Է ՄՇԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպումից թե՛ առաջ, թե՛ հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքը» վաղ թե ուշ իրականություն է դառնալու: Թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը եռակողմ հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրական են համարում: Հայկական կողմը դա բացատրում է դեմարկացիա ու դելիմիտիացիա սկսելու գործընթացի մեկնարկով, ադրբեջանականըՙ «Զանգեզուրի միջանցքին» հասնելու ճանապարհային քարտեզի ձեռքբերմամբ: ՀՀ տարածքով դեպի Նախիջեւան գնացող միջանցք ձեռք բերելու մասով կտրուկ է նաեւ Իրանի դիրքորոշումը: Թեմայի վերաբերյալ «Ազգ»ը զրուցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

– Ուսումնասիրելով ադրբեջանական լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, տարբեր հարթակների մեկնաբանության դաշտերում տեղ գտնող «ռեպլիկները»ՙ ի՞նչ եք արձանագրել, ադրբեջանցիներն ի՞նչ կարծիքի են «միջանցքի», դա ուժով վերցնելուՙ մեզ համար անցանկալի սցենարի հետ:

– Ադրբեջանական կողմը հանդիպումից մեկ ժամ անց արդեն արտաքին գործերի նախարարության մակարդակով ողջունեց եռակողմ բանակցությունների արդյունքներըՙ ներկայացնելով, որ դրանք ամբողջությամբ համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Բնական է, որ եռակողմ հայտարարության տեքստը չի արտացոլում երեք ժամ տեւած քննարկումների ամբողջական պատկերը: Սոչիի հանդիպումից անմիջապես հետո մեկնարկեցին բանակցություններ Աշխաբադում, ինչի շրջանակներում նաեւ տեղի ունեցան Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Իրանի նախագահների երկկողմ հանդիպումները: Ադրբեջանական եւ թուրքական կողմերը ցանկանում են ցույց տալ, որ կա հստակ պայմանավորվածություն «միջանցքի» հարցում, ավելինՙ տեղեկատվական սադրանքներով փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր իրանական կողմը եւս համաձայն է դրան: Մինչդեռ պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, որ թույլ չի տալու աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն Հարավային Կովկասում(*): Այն, որ նրանք փորձելու են վերցնել դա ուժային տարբերակով, ինձ համար ակնհայտ էՙ առնվազն դատելով հռետորաբանությունից եւ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընտրած պայմանական թիրախներից: Ցավում եմ, որ հայկական կողմը շարունակ պնդում է եւ համարում, որ դեմարկացիան ու դելիմիտիացիան բերելու են կայունություն կամ խաղաղությունՙ այդպես էլ չհասկանալով, որ ուղղակի թե անուղղակի այդ գործընթացը կապված է Արցախի հարցի հետ: Դա է պատճառը, որ Ադրբեջանը շահագրգռված է սկսել այդ գործընթացը:

– Մինչեւ հայաստանյան իշխանական արբանյակները ոչ ուղիղ, բայց տարբեր խողովակներով փափուկ բարձ են դնում բոլորիս գլխի տակ, թե Սոչիում Փաշինյանը փակել է «միջանցքի» հարցը, թյուրքալեզու պետությունները Անկարայում նոյեմբերի 12-ին գագաթաժողով են անում ու կարեւորում «Զանգեզուրի միջանցքի» դերը: Ավելինՙ ընդգծում են, որ այն ձեռք բերելու հարցում բոլորը պետք է աջակցեն Ադրբեջանին:

– Բազմաթիվ առիթներ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ գիծ են որդեգրելՙ հարցերը լուծելու են միասնաբարՙ հիմքում դնելով էթնիկՙ թյուրքական գործոնը: Արցախում եւ Արցախի շուրջ ստատուս քվոյի փոփոխությունից հետո Բաքուն եւ Անկարան անցել են այլ խնդիրների լուծմանը: Որքան բոբիկ պետք է լինել պատմությունից կամ միամիտ աշխարհաքաղաքական հարցերում, որ չտեսնելՙ Արցախից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը: Այս հարցում նաեւ տեղեկատվական ճիշտ ընտրված քաղաքականությամբ փորձում են ստեղծել տպավորություն, որ կա բացարձակ կոնսենսուս: Ես այդպես չեմ կարծում, բայց հստակ երեւում է, որ Բաքվի եւ Անկարայի կողմից տարվում է շատ համառ եւ նուրբ դիվանագիտական աշխատանք ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Թեհրանի հետ: Ցավոք, այս հարցում մենք ուշանում ենք եւ թերանում:

– Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ակտիվ հանդիպումներ են ունենում տարածաշրջանում ոչ պակաս դերակատարում ունեցող ու միջանցքի առկայությունը կտրականապես մերժող Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար կազմի հետ: Տպավորություն է, թե ինչ-որ բան են ուզում համոզել Իրանին:

– Միանշանակ, ինչպես արդեն նշեցիՙ դիվանագիտական հսկայական աշխատանք է տարվում: Իրան-Ադրբեջան վերջին լարվածությունը զգալիորեն մեղմվել է այս պահին, եւ դա նաեւ այդ աշխատանքի արդյունք է: Եթե միայն հետեւեք վերջին մեկ ամսվա կտրվածքով որքան թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյա է մեկնել Իրանՙ տարբեր մակարդակներով հանդիպումներ ունենալով, կտեսնեք, թե ինչպես են փորձում իրավիճակը փոխել հօգուտ իրենց:

– Տեսակետ կա, որ Ադրբեջանը, Թուրքիան կամ տարածաշրջանում դերակատարում ունեցող պրոադրբեջանական քաղաքականութայն ջատագով այլ պետություն Իրանին կարող են համոզել «ծանր չտանել» Սյունիքում ադրբեջանական միջանցքի առկայությունըՙ փոխարենը պաշտոնական Թեհրանին արտոնություն կամ տարածք տրամադրելով, օրինակ, Սիրիայում:

– Խնդիրը միայն այսպես կոչված «միջանցքը» չէ, մեկ այլ քննարկման եւ բանակցությունների առարկա է, թե ո՞ր ճանապարհով կամ ավելի ստույգՙ Հայաստանո՞վ, թե՞ Ադրբեջանով է Իրանը փորձելու դուրս գալ Սեւ ծով: Ադրբեջանական վերջին էսկալացիաների աշխարհագրությունը ցույց է տալիս, որ իրենք փորձում են վերահսկողության տակ առնել Հյուսիս-Հարավ ճանապարհըՙ դրանով խոչընդոտելով, որ ապագայում Հայաստանով Իրանին ելք տրամադրվի դեպի Սեւ ծով: Ցավոք, մինչ բոլորը խոսում են ապաշրջափակման եւ դրա տնտեսական հնարավորությունների մասին, Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, շրջափակման եւ իզոլացիայի նոր սցենարներ է մշակում Հայաստանի համարՙ այդ հարցում գնալով ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ուժային ճանապարհներով: Այդուհանդերձ, երկարաժամկետ առումով Իրանի համար եւս լուրջ ռիսկեր կան թուրք-ադրբեջանական ուժեղացող տանդեմին դիմակայելու առումով:

*) Այս մասին ավելի մանրամասնՙ իրանագետ Գր. Առաքելյանի հոդվածում, էջ 163:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՈՒ ՄԱՀԵՐԻ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԱՌԹԻՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՑԱՎԱԿՑԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԱՌԹԻՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՑԱՎԱԿՑԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական