Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՙ ՀՕԳՈՒՏ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏՔԻ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Այս կոլեկտիվ աշխատության մեջ մի քանի հեղինակներ իրենց վերլուծությունն են առաջարկում աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական մարտահրավերների վերաբերյալ, որոնց պետք է դիմակայի Հայաստանըՙ իր գոյատեւումը երաշխավորելու համար ավելի ու ավելի թշնամական ու սպառնացող տարածաշրջանային միջավայրում:

Գոյություն ունի՞ արդյոք հայկական ռազմավարական միտք: Այս հարցին պատասխանելու համար Փարիզի Չոբանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը փորձել է ուրվագծել փաստարկված պատասխանՙ հիմնվելով սեփական հետազոտությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք փորձագետների եւ Հայ Դատի «ուղեկիցների» գործակցության վրա: Բոլորն էլ համամիտ են հայկական պետության թուլացման պատճառների եւ հետեւանքների, նրա քաղաքական եւ դիվանագիտական մեկուսացման, Ցեղասպանության ճանաչման վրա չափազանց երկար ժամանակ կենտրոնացած Սփյուռքի դերի վերաբերյալ այս իրատես եւ անողոք դիտարկմանը: Սփյուռքը բաց է թողել հայկական պետության կառուցմանը մասնակից լինելու եւ հատկապես նրա ժողովրդագրական անկումը նվազեցնելու պատմական հնարավորությունը: Հղում անելով Ֆրանսիական աշխարհաքաղաքական նոր դպրոցի հայր Իվ Լակոստինՙ Վարուժան Սիրափյանը բացատրում է Հայաստանի աշխարհաքաղաքականությունը տարբեր ընկալումներովՙ համաշխարհայինից մինչեւ տեղական մասշտաբներով, հասկանալու շահեկանությունը:

Լինելով հեռանկարային եւ հիմնվելով ուժերի ներկայիս հարաբերակցության վրա, գիրքը նախ տալիս է Հայաստանի հանրապետության ռազմական, տնտեսական, քաղաքական, սոցիալ-մշակութային եւ առաջին հերթին ժողովրդագրական իրավիճակի ներկա պատկերը: Ապա ձեւակերպում է առաջարկություններՙ մի շարք գոյաբանական բնույթի մարտահրավերների դիմակայելու համար: Այն վերաբերում է բանակի ամրապնդմանն ու բարեփոխմանը, օրենքի գերակայության հաստատմանը (պայքար կոռուպցիայի դեմ), ժողովրդագրությանը, կիբեռանվտանգությանը, կրթությանը, քաղաքացիությանը… Թեեւ հնչերանգն ակադեմիական չէ, սական Հայաստանի իրար հաջորդած ղեկավարներին եւ Սփյուռքի առաջնորդներին ուղղված քննադատություններն օգտակար ենՙ մանավանդ որ 2020-ի պարտությունից հետո քննադատական քննություն իրականում տեղի չունեցավ: Այս տարատեսակ եւ տարբեր որակների հոդվածների ընդհանուր գիծն է փաստաբանությունըՙ հօգուտ առկա հայկական տարածքների անձեռնմխելիության, միջազգային հարաբերություններում իրատեսական լինելու կարեւորության (այն էՙ ոչինչ չսպասել Արեւմուտքից), ռուս հովանավորի հետ աշխարհառազմավարական գործընկերության վերանայմանՙ սահմանելով ազգային շահերը (հետազոտություն եւ զարգացում, ռազմարդյունաբերական համատեղ համալիր եւ այլն): Եվ պանթուրքիզմի այս տանջահարող հիշատակումը, որժամանակ առ ժամանակ Դամոկլյան սրի պես իջնում է Հայաստանի վրա: Ինչպես իրավամբ նշում է կիպրացի ֆրանսաբնակ պատմաբան Խարալամբոս Պետինոսը,պանթուրքիզմը եւ թուրքական ծավալապաշտությունը Անկարայում կոնսենսուսային կետ են հանդիսանումՙ ում ձեռքին էլ հայտնվի իշխանությունըՙ իսլամիստ-ազգայնական Արդարություն եւ զարգացում կուսակցության, թե աշխարհիկ քեմալականների Ժողովրդահանրապետական կուսակցության:

Այս աշխատության մյուս արժեքը հիմնված է երկուՙ հիրավի մեծ ուժերիՙ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ դաշինք կնքելու անհրաժեշտության վրա: Հայաստանը պետք է կարողանա ամրապնդել իր ռազմավարական գործընկերությունը Հնդկաստանի հետ, որը կօգտվի հայկական տարածքից որպես հաղորդակցության միջոց դեպի Սեւ ծովՙ չինական մետաքսի ճանապարհների հնդկական տարբերակ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի (INSTC) շրջանակներում: Սա է միջազգային հարաբերությունների վերլուծաբան, լիբանանահայ Եղիա Թաշճյանի հոդվածի թեման: Այն լրացնում է Հայաստանում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանի հայ-չինական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին ուսումնասիրությունը, որտեղ առեւտրային հաշվեկշռի սալդոն լայնորեն թեքվում է Պեկինի օգտին:

Հայաստանի արտաքին քաղաքականության երեսուն տարիների վերաբերյալ Բենիամին Պողոսյանի հոդվածն ի ցույց է դնում այդ տարածքների բնակեցման համար լուրջ ծրագրեր իրականացնելու գործում Հայաստանի եւ Արցախի անկարողությունն, ինչն այնտեղ ստեղծել է աշխարհառազմավարական վակուում, որը Ռուսաստանը մտադիր է օգտագործել ի նպաստ իր շահերի:

Հուսանք, որ նոր սերունդը կկարողանա զբաղվել բոլոր այս թեմաներով: Եվ ե՞րբ կբացվի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոն Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

France-Arme’nie, Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Ֆրանսիա

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

Նախորդ գրառումը

ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական