Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐՈՐՈՎ ԻՆՁ ՀՈՂԻՑ ՀԱՆԵՑԻՆ, ԻՆՁ ՀՈՂՈՒՄ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԹԱՂԵԼՈՒ…»

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 11-ի վաղ առավոտյան, երբ լրացել էր հորս երկրային հրաժեշտի մեկ տարին, վերջացել էր նախորդ օրը սկսված իմ աղեգալար տանջանքը, որոշել էի զանգել Ռազմիկ Դավոյանին, հարցազրույցի համար նախնական մեր բանավոր պայմանավորվածությունը գործողություն դարձնել: Ուրիշ անգամ այսպեսՙ իմ ներսի մասին ընթերցողին չէի պատմի:

Այժմ հարգելի համարեքՙ իմ այս անկեղծ բացախոսությունը:

Դավոյանի հետ հաճախ ենք հանդիպել, եւ ես նրան երբեւէ չեմ պատմել, որ իր բանաստեղծությանը ծանոթ եմ եղել, երբ դեռ կարդալ չգիտեի… Բառերի ոսկին մեր տանը հնչել է միշտ, երբ հայրս կար, երբ սովորական օրը նա իր ձայնով անգիր օծում էր: Դավոյանի բառը, դրա մեղեդին մեր տանը կային, նրա հետ մտերմության մասին հայրս պատմում էր, իսկ ես բոլոր «գաղտնիքները» ուզում էի խոստովանել մեր հարցազրույցային հանդիպմանը: Միտքս հունվարի 11-ին Դավոյանի հետ էրՙ մարդու, քաղաքական գործչի, բանաստեղծի հետ, հարցերս էի ձեւակերպում, երբ «պատասխանը» ստացա…հորս երկրային բացական ավելի թանձրացավՙ 60-ականների պայծառ սերնդի վառ մի վկայություն տեսիլք դարձավ:

Դավոյանի հետ մեր ճանապարհները հաճախ էին խաչվում. Հանրապետության 47 հասցեում բնավորված «Ազգ»-ից հենց դուրս էի գալիս, հասնում ժուռնալիստների միության շենքում գտնվող Համազգային թատրոն, նրան հանդիպում էիՙ իր գաղափարակից Սոս Սարգսյանի հետ լրացնում էին օրվա ոգեղենության իմ կարոտը, հումորն անպակաս, անչար ու բարի, իսկ նրանց զրույցի մեջ միշտ կարելի էր որսալ պինդ նստած այն հավատը, թե Միացյալ, Անկախը տեսնելու ենք: 90-ականներին, երբ Դավոյանը ղեկավարում էր Համազգայինը, Գրողների միությունը, չեմ նկատել, որ «պաշտոնյայի» վերից նայեր «ներքեւում» կանգնածներին: Նրա հայացքը ուղիղ է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ զրուցակիցն ավելի ցածրահասակ էր: Հիշում եմ այդպիդի մի պահՙ Համազգայինում նա նախընտրեց նստել, որ զրույցը վերեւ-ներքեւ չդառնա: Ես լավ եմ հիշում Գրողների միության աղմկալի ժողովները, իմ գրած հոդվածից շատերի վիրավորված լինելը, եւ նրա հետ անչար ու խաղաղ մեր զրույցը: Դավոյանի ժպիտն եմ հիշում, նրա հարգանքն ու սերը Հրանտ Մաթեւոսյանի հանդեպ, երբ գրողների միության նախագահի պաշտոնում որոշվել էր, որ տեղը պիտի զիջեր, եւ աջուձախից փորձում էին ՀՅԴ-ՀՀՇ հակասությունը կենտրոնական դարձնել… դա անշուշտ հերքելի չէր, բայց այնքան բարձր էր, ինձ այնքան սիրելի եւ ուսուցանողՙ մեծ մարդկանցՙ միտքը գրով ձեւակերպող, բարձրում կանգնածների իրար հանդեպ հարգանքը: Պաշտոնյա չէր Ռազմիկ Դավոյանը, պաշտոնյա չէր Հրանտ Մաթեւոսյանը: Ռազմիկ Դավոյանը կուսակցական էր, քաղաքականությունից հեռու չէր, հարթակ էլ էր բարձրանում, մի քանի տարի նախագահի խորհրդականի պաշտոն էլ զբաղեցրեց, բայց երբեք չէր մոռանում լսել դիմացինին, հարթակից, աստիճաններից, բեմից ներքեւ կանգնածին: Նա ընդդիմախոսին չէր լռեցնում. Երբ քննադատությունը հայհոյանքի սահմանից հեռու էր, ունկնդրում էրՙ Բան-ա-վեճի հանդեպ իր վերաբերմունքը, Բանի հանդեպ իր պատասխանատվությունը շեշտելով:

Ես Դավոյանին շատ արագ քայլելիս չեմ տեսել: Լրագրողի իմ վազքն ընդհատվում էր նրան հեռվից նկատելիս: Երբ քայլս փորձում էի հավասարեցնել, նկատում էր: Շրջապատող միջավայրին ուշադիր հայացքը տեսանելի էր միշտ, հոգատարություն կար նրա հայացքի մեջ շնչավոր ու անշունչ ամեն գոյի հանդեպ: Պոետ բառը միտքս չէր գալիս, երբ հեռվից տեսնում էի նրան, իսկ մերձավորությամբ անընդհատ զգում էի, որ բանաստեղծ է:

Ինձ միշտ հետաքրքրում էՙ ինչպե՞ս, ե՞րբ է գալիս մուսան: Ծիծաղը հիմա էլ լսում եմ: «Մուսաների գոյությանը զավեշտով եմ նայում: Օրվա ժամը կապ չունի ստեղծելու, արարելու հետ: Երբ ներաշխարհի մաքուր երկինքը կա, թռչունները երգում են, անաղարտ հրեշտակները քեզ են այցելում…»:

Դավոյանի բանաստեղծության մեջ պատկերն ու մեղեդին միասին են ծնվում, երբ տողն առջեւդ էՙ գրասեղանին դրված բաց գրքի վրա, աչքերիդ միջով նրա բառը սուզվում է ներս, եւ ներքին քո «տարածության» մեջ նրա բառը լսում ես: «Բաց արա կեղեւդ, ծառ»-ը Ռուբեն Հախվերդյանը երգում է հենց այդ «լսողությամբ», եւ սիրելի երգ է դարձել, որ դեռ երգվում է: Դավոյանի բառերի ձայնը երաժշտություն է, եւ եթե դրոշմվել է հիշողության քո պաստառին, ներդաշնակության, երջանկության, խաղաղության զգացում ես ունենում: Աշխարհն ու բնությունը կենսական առողջ լիցքեր են փոխանցում, մարդուն փնտրելու, նրան սիրելու պահանջ է արթնանում:

Ինձ համար շատ տխուր օր էր հունվարի 11-ը: Տխրությունս է՛լ ավելի խտացավՙ փողոցում, համերգասրահներում, թատրոնում չեմ հանդիպի ինձ հարազատի նման գրկող Ռազմիկ Դավոյանին: Նրա տեսիլքը սակայն ինձ հետ է, նրա ծիծաղը, ձայնը իր ստեղծած արձակ տողին, բայց առավել չափածոյին կպած զնգում են իմ մեջ… «Ձայները գուցե չեն մեռնում բնավ, ձայները գուցե բարձրանում են վեր…Եւ եթե ես ձայն ունեմ ապրելու, թող քո մեջ զնգա իմ ձայնը մաքուր»:

Երբ աշխարհը հրաժեշտ էր տալիս Ազնավուրին, նրա տաղանդի երկրպագուներից մեկը, որ Ֆրանսիայի նախագահն էրՙ անհրաժեշտաբար, մեզ մխիթարեցՙ Ֆրանսիայում Բանաստեղծները չեն մեռնում: Ամեն օր հայրենիք պաշտպանող պատանի զինվորին Եռաբլուրում ամփոփող արցունք հեղող երկիր ենք դարձել, եւ 81-ամյա Մարդուն ճանապարհելիս, էլ արցունք չունենք, բայցՙ Բանաստեղծներին պատվելու մի հին սովորություն, Մեծի հանդեպ պատկառանք դեռ չենք փշրել: Բանաստեղծները մեռնում են մեր երկրում ամեն զոհված Զինվորի հետ, բանաստեղծությունն անմեռ է մնում, անմահությանն ու հավերժությանը մերձ:

«Արորով ինձ հողից հանեցին, ինձ հողում ինչո՞վ են թաղելու…» Բանաստեղծի այս տողին ինչպե՞ս ենք պատասխանելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԹԱՏՐՈՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԹԱՏՐՈՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական