«Երազաքներն իրականանում են, երբ շատ ջանք ես գործադրում։ Չեմ հավատում, որ միտքը, որը ծնվել էր 2020 թվականին իմ մայրության արձակուրդի ընթացքում, այժմ իրականություն է: Հայաստանն այժմ ունի ազգային փոխադրող։ Հետաքրքիր է, սակայն, որ իմ` կոմիտեում նախագահության ընթացքում, ես հաճախ խիստ քննադատության էի ենթարկվում ազգային ավիաընկերություն չցանկանալու համար: Բայց իմ ամենամեծ քննադատները միտումնավոր բաց են թողել մի կարևոր կետ. ես չէի ցանկանում ուղղակի «ինչ- որ» կամ «ևս մեկ» ավիաընկերություն։ Ես ուզում էի մրցունակ և անվտանգ ավիաընկերություն:
Ջերմ շնորհակալության խոսքերս բոլորին, ովքեր հավատացին աշխարհի ամենաանվտանգ և շահութաբեր ավիաընկերություններից մեկի know how – ն Հայաստան բերելու իմ գաղափարին»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։