Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի փաստաբանը՝ Կամիլա Վասկեսը, մեկնաբանել է արտիստի հետ սիրավեպի մասին լուրերը, հայտնում է People-ը
Փաստաբանի խոսքով՝ իր համար տհաճ էր նման բան լսել։ «Ես պարզապես անում եմ իմ աշխատանքը, սակայն դա չափազանց հիասթափեցրել է ինձ։ Ինձ առանձնակի դուր չեկավ այն փաստը, որ որոշ լրագրողներ աջակցեցին դրան ու ասացին, որ իմ ու Դեփի շփումը (նա իմ ընկերն է դարձել, եւ ես նրա շահերը ներկայացնում եմ արդեն չորսուկես տարի) անտեղին էր ու ոչ պրոֆեսիոնալ»,- ասել է փաստաբանը։
Փաստաբանը խոստովանել է, որ արտիստի ու նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի միջեւ դատական քննության ընթացքում ինքն, իսկապես, մտերմացել է Դեփի հետ եւ մեկնաբանել է դատական նիստերի ընթացքում Դեփի հետ գրկախառնությունները․ «Ես կուբացի եմ ու կոլումբիացի։Ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ։ Ես բոլորին գրկում եմ։ Եվ չեմ ամաչում դրա համար»։
News.am