Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա. հայտարարություն

08/06/2022
- Նորություններ, Տեղական

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարում են, որ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանության կողմից դրսևորվել է ծայրահեղ ագրեսիվ, հակաօրինական, որոշ դեպքերում՝ նաև սադրիչ և քրեորեն պատժելի վարքագիծ։ Այս մասին ասվում է երկու խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են, որ.

• Ս. թ. հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ (վահաններ և մահակներ) և հատուկ միջոցներ, այն է՝ ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, թեև հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը՝ պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը։ Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականցվել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում,նրանց թվում՝ նաև կանայք և տարեցներ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել (կողերի կոտրվածք, սալջարդեր և այլն) նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, վնասվածք ստացածների մի հատվածն է միայն դիմել բժշկական օգնության, զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը և հիմք է տվել իշխանության ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, որ իբր բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների թիվը շատ ավելին է, քան ցուցարարներինը։ Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց։

• Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմից նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանության աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հավաքի մասնակիցների նկատմամբ առավել դաժան և ագրեսիվ պահելաձևով։ Հիշեցնում ենք, որ համազգեստի և համազգեստի վրա անհատականացնող տվյալների առկայությունը օրենքի պահանջ է։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածը կարգավորում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»։ Օրենքի նման կարգավորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Անհատականացնող տվյալների պարտադիր լինելը և դրանց տեսանելիությունը հստակորեն սահմանված են նաև ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում. «Իրավապահ անձնակազմը հավաքների ժամանակ պետք է տեսանելիորեն կրի կամ ցուցադրի նույնականացման որևէ ձև (օրինակ՝ անվանական պիտակը կամ համարը) իր համազգեստի և/կամ գլխարկի վրա: Այն դեպքում, երբ հավաքի ժամանակ ներկա իրավապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նույնականացվել, նրանք պարտավոր են հարցնելու դեպքում ներկայանալ իրենց ազգանունով և կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաև, որ ս. թ. ապրիլ-հունիսյան հավաքների ընթացքում միայն հատուկենտ դեպքերում են ոստիկանության ծառայողները իրենց համազգեստի վրա կրում անհատականացնող տվյալներ: Այս փաստը դեռևս մեկ ամիս առաջ արձանագրվել է նաև գործող ՄԻՊ կողմից.

«Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ»։ Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունները օրենքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանության հետ որևէ առնչություն չունեցող անձանց՝ ենթադրաբար՝ այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազորի անդամների, խաղաղ հավաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ՀՀ ոստիկանությունից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանություն իրականացնող բոլոր ոստիկանները հավաքներին ներկայանան օրենքի պահանջին համապատասխանող համազգեստով և տարբերանշաններով, այլապես նրանք չեն կարող դիտարկվել որպես ոստիկանության այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, և հետևաբար նմանօրինակ ոստիկաններից յուրաքանչյուրի կողմից իրականացված այս կամ այն գործողությունը կամ պահանջը դադարում է լինել օրինական։

• Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել նաև խաղաղ հավաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի մոնոփոդը (ձող, որի վրա ամրացվում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գետնին, այնուհետև այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գույքը՝ վնասվել։ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել հիշյալ տարածքում աշխատող ԶԼՄ աշխատակիցների առողջության և մասնագիտական գործունեության ծավալման համար։

• Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքին ներկա գտնվողների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար։

Նախորդ գրառումը

Քաշաթաղից տեղահանված ընտանիքում զույգ է ծնվել. 39- ամյա մայրն արդեն 13 երեխա ունի

Հաջորդ գրառումը

ՊՆ-ԳՇ պետ. Մովսես Հակոբյանը՝ նոր մոդելի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

ՊՆ-ԳՇ պետ. Մովսես Հակոբյանը՝ նոր մոդելի մասին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական