Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Երևանի մետրոյում երթևեկության գրաֆիկը խախտվել է

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մայիսի 28-ին՝ ժամը 20։47-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած գնացքի տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Ժամը 21:07-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։