Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրազդանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված «Երդվյալները» գրքի շնորհանդեսը. News.am

28/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում այսօր՝ մայիսի 28-ին, տեղի է ունեցել արցախցի երիտասարդ գրող Վովա Արզումանյանի «Երդվյալները» գրքի 1-ին և 2-րդ մասերի շնորհանդեսը: Այն նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսներին:

Գրքի շնորհանդեսին ներկա են եղել հերոսների ծնողներն ու հարազատները:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել է անկոտրում կամքի տեր և մինչև վերջ կռիվ տված տղաների տեսակը հավերժացնող տեսաշար:

«Երդվյալները» գիրքը հուշապատում եւ հերոսապատում է՝ հերոսների մանկությունից մինչեւ պատերազմական կյանք եւ անմահություն հավերժացնող դրվագներով:

Կորստյան անդառնալի ցավի եւ անսահման կարոտի հետ գրքում նաեւ հերոսների` առ հայրենին նվիրումի ու սիրո ապրեցնող գաղափարներն են: Հեղինակը նպատակ է ունեցել խոսել ոչ միայն հերոսների կյանքի դրվագների մասին, այլեւ հայրենիքի փրկության եւ խիզախումի ճանապարհին փառքով ու պատվով անցած տղաների հերոսությամբ կյանքի կենդանի դաս ու խորհուրդ ներկայացնել գալիք սերունդներին եւ դրանով դաստիարակել նրանց:

Պատերազմից պատերազմ` 30 տարի…

Պատերազմից պատերազմ` կիսատ մնացած կյանքեր…

Կիսատ գարուններ…

Հավերժ 18, 19, 20…

Գրքի հերոսները` երդվյալները, զոհվել են հենց պատերազմի առաջին օրերին … իսկ ոմանք` հրադադրից ժամեր, րոպեներ առաջ…

Միջոցառման ժամանակ խոսել են հերոսների մասին, վերհիշել են պատերազմի ժամանակ նրանց փառահեղ ուղին՝ մեջբերումներ անելով գրքից:

Գինեձոնի պատիվը տրվել է արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված, մայոր Սուրեն Մելքումյանի և արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Մխիթար Մելքումյանի հայրիկին՝ Գրիգորի Մելքումյանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախահայության բողոքի երթը՝ Ստեփանակերտում

Հաջորդ գրառումը

Վարանդայում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Միջազգային

Առաջաիկա օրերին հնարավոր է՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպեն

02/02/2026
Հաջորդ գրառումը

Վարանդայում ականի վրա ադրբեջանցի է պայթել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական