Երեքշաբթի, Սեպտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն ընդդիմանում է Թուրքիայի հիդրոքաղաքականությանը

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիան Արաքսի վրա կառուցում է 14 ջրամբարտակ եւ հիդրոկայան

Թուրքիան, իր հարեւան երկրների հետ համատեղ գետերի  հիդրոէներգետիկ  ռեսուրսների անխնա օգտագործմամբ եւ ջրամբարտակների լայնածավալ  շինարարությամբ, հարեւանների նկատմամբ  խախտել ու խախտում է իր պարտավորությունները։     

Նախկինում էլ  Թուրքիան  հիդրոէներգետիկ խոշորածավալ  ծրագրեր է իրականացրել  Իրաքի ու Սիրիայի հետ համատեղ  ջրային ռեսուրսների միակողմանի օգտագործման միջոցով։ Իսկ այժմ Թուրքիայի թիրախում  են հայտնվել նաեւ Իրանն ու Հայաստանը, ինչը կարող է տնտեսական, բնապահպանական եւ անվտանգային խնդիրների առաջ կանգնեցնել  թիրախավորված երկրներին։  

ԻԻՀ արտգործնախարար Ամիր-Աբդոլլահիանը մայիսի 10-ին  Իրանի մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ, Թուրքիայի կողմից իրականացվող  ամբարտակաշինության լայնածավալ ծրարգրերի իրականացումն անընդունելի է համարել՝ պատճառաբանելով, որ դրանք  բացասաբար են անդրադառնում  երկրի բնապահպանական իրավիճակի վրա։ Նա նշել է, որ Թեհրանն  այդ խնդրին հետամուտ է լինելու երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Նախարարը նաև հավելել է՝  «չպետք է Թուրքիայի նման երկրներին թույլատրել, օգտվելով  այդ ոլորտին վերաբերող միջազգային գործիքակազմերի բացակայությունից, փոփոխության ենթարկել թե՛ Իրանի, եւ թե՛ Իրաքի կենսոլոտը»։ 

Իրանի արտաքին գործերի նախարարն իր ելույթում նաեւ նշել է, որ անցնող ամիսների ընթացքում առնվազն երեք անգամ իր թուրք պաշտոնակցի հետ խոսել է այդ խնդրի շուրջ եւ առաջարկել  համատեղ հանձնաժողով ստեղծել։

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդուլլահիանի՝ Թուրքիային ուղղված քննադատական ելույթի հաջորդ օրը՝ մայիսի 11-ին,  Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ  Ալի Աքբար Մեհրաբիանը, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի Երեւանում անցկացված 17-րդ համատեղ նիստի շրջանակներում մտքերի փոխանակման  ժամանակ    անընդունելի է որակել, առանց   սահմանային գետի ավազանի երկրների հետ համաձայնեցնելու, Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը։  

Թուրքիային ուղղված նման մեղադրանքներ նախկինում  էլ հնչել են Սիրիայի ու Իրաքի կողմից՝ կապված Եփրատի ու Տիգրիսի ջրային ռեսուրսների անխնա օգտագործման հետ, ինչի հետեւանքով օդում տարածվող ավազափոշիները  լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջացնում  նշված երկրների համար։ Անդրսահմանային գետերի վրա հիդրոկառույցների շինարարությամբ, Թուրքիան ձեռք է բերել լուրջ լծակներ իր հարեւան երկրների նկատմամբ, որի պատճառով էլ մեղադրվում է ջուրը հարեւանների հետ հարաբերություններում որպես գործոն օգտագործելու մեջ։

Ջրային ռեսուրսների մեծ դեֆիցիտ  ունեցող  Միջին Արեւելքի հարեւանությամբ գտնվող Թուրքիան,  ջրի պաշարների առումով, թերեւս, լավագույն վիճակում է, սակայն  այն ծառայեցնում է  իբրեւ ճնշման լծակ ո՛չ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության նպատակների՝ քրդաբնակ տարածքները էթնիկ զտման ենթարկելու  համար։  Այդ նպատակով դեռեւս անցյալ դարի 90-ականներին Թուրքիան  մշակել էր երկու խոշոր նախագիծ։ Առաջինը GAP անվանումն ստացած Անատոլիայի մեծ նախագիծն  էր (Great Anatolian Project), որով նախատեսվում  էր Եփրատ եւ Տիգրիս գետերի վրա  քրդաբնակ 9 վիլայեթներում կառուցել 22 ջրամբարտակ եւ 19 ՀԷԿ:

Իրանի արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարների արտահայտած  մտահոգությունը ներկայումս  առնչվում է մյուս գերծրագրի՝  DAP  կոչվող   Արեւելյան Անատոլիայի (Արեւմտյան Հայաստան) նախագծին, որով   նախատեսվում  է Արաքս գետի վրա  կառուցել 14  ջրամբարտակ ու հիդրոկայան։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի հետ, բայց իշխանությանը դեմ. «ուլտրաընդդիմադիրները»

Հաջորդ գրառումը

Խաղաղության դիկտատ չի՛ լինում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության դիկտատ չի՛ լինում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական