Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուզում եք առանց խոչընդոտների Արցախը հանձնե՞լ Ադրբեջանին.«Նի-կո՛լ Դա-վա-ճան» վանկարկումը գնալով ավելի ցայտուն է դառնում. Արտակ Զաքարյան

13/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Նիկոլին խորհուրդ տվողները սկսել են արջի ծառայություն մատուցել: Կապիտուլյանտների խուճապը գնալով խորանում է, իսկ ուժային կառույցների, քննչական մարմինների որոշ ներկայացուցիչներ ավելի ու ավելի են բարդացնում իրենց ապագա վիճակը:

Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ Հայրենիք հանձնող, բանակը կազմաքանդող, պետականություն կործանող, ազգային արժեքներ ապականող “քաղաքական” խունտան, օգտագործելով ոստիկանական, քննչական, հետաքննչական մարմիններին՝ կարող է ազգային ուժերի ներկայացուցիչների դեմ քաղաքական ռեպրեսիաներ սկսել:

Նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը Հայ Առաքելական Եկեղեցու կամ Հայրենիքի տարածքային ամբողջականության դեմ իր հզոր պատճիչ համակարգը չէր կիրառել: “Նի-կո՛լ Դա-վա-ճան” վանկարկումը գնալով ավելի ցայտուն է դառնում: Դա երևում է նաև այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներին՝ անհեթեթ պատրվակներով բերման ենթարկելով, ձերբակալելով, կամ քննչական մարմիններ հրավիրելով:

Խանգարե՞լ եք ցանկանում համազգային շարժմանը: Ուզում եք առանց խոչընդոտների Արցախը հանձնե՞լ Ադրբեջանին: Վա՞տ եք զգում, որ հայրենասեր քաղաքացիները բողոքում են ձեր նոր ստորացուցիչ համաձայնությունների դեմ: Ձեզ միայն զոմբիացված զանգվածնե՞ր են պետք, որոնց մեջքի հետևում հանգիստ կործանեք իրենց և իրենց երեխաների անվտանգ ապագան:

Թե՞ այն աստիճան եք խրվել թուրք-ադրբեջանական խաղերի մեջ, որ պատրաստ եք նույնիսկ ապօրինություններով խեղդել քաղաքացիների խաղաղ անհնազանդությունը:Իմացեք. այն փողը, որը վճարում եք ձեր անհայրենիք քարոզիչներին՝ թունավորված փող է և մի օր քթներից է գալու: Այն փողը, որը վճարում եք ուժային հատուկ ստորաբաժանումներին՝ հայրենատեր քաղաքացիների խաղաղ ակցիաները դաճանաբար ցրելու կամ բերման ենթարկելու համար՝ հարամ փող է ու մի օր քթներից է գալու:

Իմացեք, որ բնության մեջ ոչինչ հենց այնպես չի կորչում: Ազնիվ նպատակները անազնիվ միջոցներով ճնշողները հենց այդ նույն եղանակով պատժվելու են: Հետո թող ոչ մեկից չբողոքեն, թե ինչու է կյանքը իրենց նկատմամբ այդպես դաժան վարվել: Բնությունը սիրում է հավասարակշռություն. անարդարության պատասխանն անարդարությունն է լինելու, դաժանության պատասխանը՝ դաժանությունը:

Նիկոլը պատժվելու է:

Նրան տեր չեն կանգնելու ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Ջո Բայդենը, ոչ Շառլ Միշելը, ոչ Էրդողանը և ոչ էլ Ալիևը: Նրանք բոլորն էլ համարելու են, որ սեփական երկրի ու ազգի շահերի դեմ գործած ցանկացած ղեկավար՝ վաղ թե ուշ դատապարտվում է: Նիկոլի տխրահռչակ իշխանությունը պաշտպանող տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք ճիշտ կանեք ձեր և ձեր երեխաների արժանապատվության մասին մտածեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը, ավանդույթներն ու արժեքները և դրանով իսկ փրկել երկիրն ու ժողովրդին այս անբարեխիղճ աշխարհում.Դավիթ Բաբայան

Հաջորդ գրառումը

Էս տղերքի մեղքն այն է, որ վաճառված պատերազմում կենդանի են մնացել ու չեն ներել դավաճանությունը. Ղազինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Էս տղերքի մեղքն այն է, որ վաճառված պատերազմում կենդանի են մնացել ու չեն ներել դավաճանությունը. Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական