Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ մայիսի 2-ից՝ ժամը 8:30 -ից, սկսելու են անհնազանդության ակցիաները: «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ է արել վաղվանից դասադուլ եւ գործադուլ անել:
Շարժման մասնակիցները շարունակում են փակ պահել Ֆրանսիայի հրապարակը։ Վրաններն արդեն տեղադրված են։ Պատրաստվում են գիշերել դրսում։