Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

24/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին ամենամյա ուղերձի առիթով հայտարարություն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, որի հիմնական մասը ներկայացնում ենք ստորև։

«Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ամերիկահայերն ակնկալում են Միացյալ Նահանգներից կոնկրետ քայլեր՝ Հայոց ցեղասպանության համար արդարություն ապահովման և երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից և հարձակումներից։

Նախագահ Բայդենը, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա հայտարարությունում անգամ ևս սգում է «մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում․․․ Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության բոլոր դրսևորումների կործանարար ազդեցության նկատմամբ։ Մենք կրկին հանձնառություն ենք հայտնում՝ բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում»։

Անդրադառնալով նախագահ Բայդենի հայտարարությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելուց հետո, հաստատել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող օգնությունը նյութապես ուժեղացնում և բարոյապես քաջալերում է նավթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակված է ավարտին հասցնելու ցեղասպանությունը հայկական պետության նկատմամբ։ Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրա՝ հաշվի առնելու իր այսօրվա պարտականությունները, ոչ մի հակազդեցություն Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական բռնությանը, ոչ մի ուժային հակազդեցություն Անկարայի կողմից այս հանցագործության շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիվ աջակցություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է և պարտավոր է ավելին անել»։

2021 թվականին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց ընդամենը մեկ օր առաջ, նախագահ Բայդենը հրաժարվեց «907-րդ բանաձևի» կատարումից, ինչը թույլ է տալիս շարունակել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին, որը Թուրքիայի հետ միասին 44-օրյա ավերիչ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ։ Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները Արցախի դեմ և ապօրինաբար զորքեր է տեղակայում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և ԱՄՆ կրոնական, էթնիկ և իրավապաշտպան կազմակերպություններից բաղկացած կոալիցիան նախագահ Բայդենին քանիցս կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զինելը»:

Ինչպես վերջին շաբաթների ընթացքում բազմիցս հայտարարել ենք, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության կասեցման, ըստ այդմ «907-րդ բանաձևի» պահանջների վերականգնման, դաշնային մակարդակում Հայոց ցեղասպանության դասավանդումն ապահովման համար Կոնգրեսի գրադարանին համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին տրամադրվող ամերիկյան ֆինանսական օժանդակության չափի մեծացման ուղղություններով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտնի են «Ավրորայի» հերոսները. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր.News.am

Հաջորդ գրառումը

Չավուշօղլուի ազգայնական ժեստը, ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է. Աղաջանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Նորություններ

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
Նորություններ

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025
Նորություններ

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Չավուշօղլուի ազգայնական ժեստը, ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է. Աղաջանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Այսօր ԱԺ նիստերի...

ԿարդալDetails

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական