Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ալիևը շատ լավ է հասկանում՝ կա ռեալ վտանգ, որ այստեղ կարթնանա 88-ի հայը, հետևաբար, Ադրբեջանը կարող է դիմել ռազմական սադրանքների՝ թույլ չտալու իշխանափոխությունը». Գառնիկ Դավթյան

23/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արհեստածին Ադրբեջանի նախագահի՝ Շուշիում երեկ հնչեցված ագրեսիվ հռետորաբանությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումներով։ Ալիևը շատ լավ է հասկանում, որ հայաստանյան ներկա թուլակամ իշխանությունները լավագույն հնարավորությունն են՝ իրենց և ռազմավարական դաշնակից Թուրքիայի համար՝ այս տարածաշրջանում հասնելու մաքսիում հաջողությունների։ Ըստ այդմ, չի բացառվում, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում լարվածություններ առաջանալու ֆոնին, Ադրբեջանը կդիմի ռազմական սադրանքների, հատկապես, որ եղանակային պայմանները դա թույլ են տալիս։ Նրանց համար խիստ անցանկալի կարող է լինել այստեղ՝ Հայաստանում իշխանափոխության հնարավոր վտանգը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

«Իհարկե գաղտնիք չէ, որ վերջին 30 տարիների ընթացքում, Ադրբեջանը միշտ էլ բարձրաձայնել է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին, ընդհուպ մինչև՝ որակելով մեր երկիրը որպես ֆաշիստական պետություն։ Այս առումով, սա մեզ համար նորություն չէ։ Ամենասարսափելին, սակայն, այն է, որ այս դաժան իրականության մեջ, մենք կանգնել ենք նոր Ցեղասպանության վտանգի առաջ։ Ես խոսում եմ «Խաղաղության դարաշրջան»-ի բացման մասին։ Թուրք – ադրբեջանական տանդեմն, արդեն որերորդ անգամ, բացահայտ և անթաքույց հայտարարում է Հայաստանի նկատմամբ իր ռազմական մտադրությունների մասին։ Ի պատասխան դրան, փոխանակ մենք ամրացնենք մեր առաջնագիծը, ինչպես նաև՝ քաղաքական և դիվանագիտական ճակատը, գնում ենք ոչ մի լավ բան չխոստացող, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» բացման ճանապարհով»,- ասում է Գառնիկ Դավթյանը։

Վերջինս նկատում է՝ Շուշիում Ալիևի կողմից երեկ արված հայտարարություններն այլ բան չեն, քան վախ՝ Հայաստանում հնարավոր ռևանշի վտանգից.«Ալիևը շատ լավ է հասկանում՝ կա վտանգ, որ այստեղ կարթնանա 88-ի հայի տեսակը, որի վերջնական արդյունքում Ադրբեջանը պարտվեց։ Նա տեսնում է, որ երկրում տարբեր քաղաքական ուժեր, հասկանալով ստեղծված օրհասական դրությունը, միավորված քայլեր են իրականացնում՝ թույլ չտալու համար Արցախի և Հայաստանի վերջնական պարտությունը։ Ադրբեջանն, ի տարբերույթուն մեզ՝ դասեր է քաղում անցյալից։ Հետևաբար, աչքի առաջ ունենալով այդ դասերը, նա փորձելու է մաքսիմում ճնշել հայկական կողմի կենտրոնացման և ազգային ազատագրական ճակատի ստեղծման փորձերը»,- ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետը։

Ալիևի վերջին հայտարարություններին, ըստ բանախոսի, կհաջորդեն ռազմական բնույթի սադրիչ գործողութունները. «Երբ Փաշինյանի հեռացումն, արդեն, տեսականորեն անխուսափելի և մոտ դառնա, Ալիևի ագրեսիվ հայտարարությունները գործի կվերածվեն։ Բացի Արցախից, չի բացառվում, որ ռազմական բախումներ լինեն նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին, որտեղ, ավելի քան մեկ տարի, ադրբեջանական կողմից օկուպացված տարածքներ կան։ Սրանով, նա կփորձի ազդեցություն ունենալ հայաստանյան ներքաղաքական օրակարգի վրա։ Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ ցանկացած պարագայում, Ալիևը չի ցանկանա բաց թողնել իր համար խիստ բարենպաստ այս իրավիճակը՝ ձեռք բերելու՝ քաղաքական, սահմանային և դիվանագիտական նոր նվաճումներ, ինչը նրան կարող է թույլ տալ միայն և բացառապես հայաստանյան օրվա իշխանությունը»,- ասում է Գառնիկ Դավթյանը։


Խոսելով մոսկովյան վերջի այցի մասին, Ադրբեջանի հարցերով փորձագետն ասում է՝ հայկական կողմի իրականացրած շարունակական զիջողական քաղաքականության արդյունքում, ստացվել է մի անհասկանալի իրավիճակ. «Փաշինյանը Բրյուսելում մի բան է պայմանավորվում, Ադրբեջանի հետ՝ բոլորովին այլ, գնում է Մոսկվա՝ այս երկուսին հակասող ինչ – որ բաներ է հայտարարում, հետո, վերադառնալով Հայաստան՝ ասում է բացարձակ այլ տեքստեր, որի արդյունքում, մենք հայտնվել ենք ինչ – որ անմեկնաբանելի իրավիճակի առաջ։ Սեփական շահերով պայմանավորված, գործընթացին մասնակից յուրաքանչյուր կողմ Փաշինյանին թելադրում է իր համար ցանկալի պայման, որոնց հետ այս մարդը գլխիկոր համաձայնվում է, իսկ արդյունքում ՝տուժում է միայն Արցախն ու Հայաստանը։ Եթե այս բոլոր կողմերին համեմատենք իրար հետ, ապա ակնհայտ է, որ ռուսական կողմի առաջարկները բոլոր վատթարագույն տարբերակներից լավագույնն են մեզ համար։ Համենայն դեպս, այդ փաստաթղթի մեջ չկա,այսպես կոչված, Խաղաղության մասին և սահմանազատման ու տարածքային անվտանգության վերաբերյալ որևէ խոսք, Արցախի վերաբերյալ մոտեցումն էլ՝ խիստ զգուշավոր է։ Իհարկե, առաջարկված փաթեթը մեզ համար ամենալավագույնը չէ, բայց ինչպես արդեն ասացի՝ եղած վատագույններից, թերևս լավագույնն է»,- ասում է Գառնիկ Դավթյանը։

Ամփոփելով զրույցը, բանախոսն ընդգծում է՝ պետք է վերջնական և հստակ կերպով հասկանալ, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին թելադրվող, այսպես կոչված, խաղաղության պայմանները, բոլորովին էլ խաղաղության մասին չեն ազդարարում. «Եթե կան մարդիկ, ովքեր համաձայն են մատաղացու գառի պես, գլուխներ կախ, իրենց վիզը դնել թուրք – ադրբեջանական յաթաղանի տակ, թող գնան այդ ճանապարհով։ Բոլոր նրանք, ովքեր հասկացել են, թե ի՞նչ է իրականում կատարվում մեր երկրում, պետք է դուրս գան պայքարի, ընդ որում՝ բացառապես և միայն հաղթելու նախապայմանով, որովհետև ժամանակը ոչ թե սուղ է, այն մեզ համար այլևս սպառված է»,- ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Իմ նախագահության օրոք միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու պահանջ չի ներկայացրել.Սերժ Սարգսյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025
Նորություններ

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025
Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025
Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025
Հաջորդ գրառումը

Իմ նախագահության օրոք միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու պահանջ չի ներկայացրել.Սերժ Սարգսյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան` մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի գրառումը, գրում է. «Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու։...

ԿարդալDetails

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական