Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեության

23/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է ԱդրբեջանիՀանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։

Օգտվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրադրությունից՝ ալիևյան վարչակարգը, խախտելով ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, շարունակում է անթաքույց դրսևորել հակահայկական և հայատյաց կեցվածք, վարել ընդգծված ռասիստական քաղաքականություն:

Ադրբեջանի նախագահը վերջին պատերազմից հետո իր ելույթներում, ինչպես սեփական հանրության, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում բացահայտորեն իրականացնում է ազգամիջյան ատելության քարոզ, հնչեցնում է բռնության և ագրեսիայի կոչեր:

Թիրախավորելով Հայոց պատմությունը՝ բացահայտ կերպով արտահայտում է իր ծավալապաշտական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ:

Դիմելով արդեն իսկ Ադրբեջանի համար ավանդույթ դարձած հարևան ժողովուրդների պատմության նենգափոխման լկտի կեղծարարությանը՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթներով և գործունեությամբ, ինչպիսին էր նաև Բաքվում ռազմավարի պուրակի հիմնումը, շարունակում է մոլորեցնել և ապակողմնորոշել սեփական ժողովրդին՝ միտումնավոր սերմանելով այլատյացություն ու բռնություն, հրահրելով հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Ադրբեջանի նախագահի և նրա հովանու ներքո գործող բռնատիրական վարչակարգն իրականացնում է Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների բնիկ ժողովուրդների պատմության կեղծարարությունը, յուրացնելով նրանց մշակութային և նյութական բազմահազարամյա ժառանգությունը, նենգափոխելով քարտեզներն ու տեղանունները:

Հայաստանի Հանրապետության գիտական հանրույթը կոչ է անում ՀՀ պետական կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային գիտական հասարակությանը և ողջ մարդկությանը դատապարտել Ի. Ալիևի ազգայնամոլական և ռասիստական կոչերն ու ծավալապաշտական գործողությունները։

Միաժամանակ դիմում ենք Հայաստանում և Սփյուռքում բոլոր հայկական կառույցներին և կազմակերպություններին՝ կոչ անելով հավուր պատշաճի ուշադրություն դարձնել և արձագանքել Ադրբեջանում պատերազմից հետո շարունակվող ազգայնամոլական հայատյաց քաղաքականության ծավալների աննախադեպ աճին, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանն ու բարօրությանը։

Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ալբետ Խառատյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Սեդա Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Էդիկ Մինասյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Մելքոնյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիկ Ստեփանյան,  պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կարեն Խաչատրյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Արմեն Մարուքյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Գևորգ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Արման Եղիազարյան,  պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մուրադյան, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սերգո Հայրապետյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Վահան Տեր-Ղևոնդյան, պատմական գիտ. դոկտոր

Գևորգ Տեր-Վարդանյան, պատմական գիտ. դոկտոր

Անուշավան Զաքարյան, պատմական գիտ. դոկտոր

Հայկազուն Ալվրցյան, պատմական գիտ. դոկտոր

Գուրգեն Մելիքյան, բանասիրական գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Ալեքսանդր Սաֆարյան, պատմական գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Ռոբերտ Ղազարյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Էդգար Հովհաննիսյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Ալիկ Ղարիբյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Արմեն Հայրապետյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Աշոտ Սողոմոնյան, պատմական գիտ. թեկնածու,  դոցենտ

Լուսինե Սահակյան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Արկադի Ակոպով, պատմական գիտ. թեկնածու

Մելինե Անումյան, պատմական գիտ. թեկնածու

Լիլիթ Հովհաննիսյան,  պատմական գիտ. թեկնածու

Անահիտ Խոսրոևա,  պատմական գիտ. թեկնածու

Վահե Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու

Հակոբ Մուրադյան, պատմական գիտ. թեկնածու

Վարուժան Գեղամյան, պատմական գիտ. թեկնածու

Մհեր Աբրահամյան, պատմական գիտ. թեկնածու

Արտյոմ Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը. Zham.am

Հաջորդ գրառումը

«Զարթնի՛ր լաո». Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

«Զարթնի՛ր լաո». Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական