Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ալեքսանդր Ազարյանը ուզում է, որ վերադառնա «նախկինների ժամանակի» մակագրման համակարգը. Yerevan Today

«Ցանկանում եմ, որ նախկինների ժամանակ ( ուզում եմ ընդգծվի նախկիններ բառը) ինչպես աշխատել ենք, նույն կերպ շարունակվի մակագրման համակարգը գործել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։

Անդրադառնալով հատկապես նախորդ ղեկավարի օրոք արված միության աշխատանքներին, Ազարյանը նշեց, որ հրապարակավ քննադատել է արված աշխատանքները, մինչդեռ նույն հրապարակայնությամբ հայտարարում է, որ միության նախկին ղեկավարների կողմից մեծ աշխատանք է կատարվել ։