Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր, և մենք սկսելու ենք բանակի մարտական ոգին վերականգնելուց

22/04/2022
- Նորություններ, Տեղական

Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպես ենք մենք պատրաստվում խուսափել պատերազմից, եթե գործող իշխանությունը հեռացնենք. Երեկ ես ելույթ ունեցա Ազատության հրապարակում, շարադրելով սկզբունքային այլընտրանքը գործող իշխանության կողմից վարվող պարտվողական քաղաքականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բերում եմ այստեղ ելույթիցս մի հատված, ավելի ուշ կներկայացնեմ ելույթի ամբողջական տեսագրությունը՝

«Մենք գործող իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը արմատապես այլ այլընտրանք ենք առաջարկվում։ Մենք հրաժարվելու ենք թշնամական տանդեմի պարտադրանքից, դրա փոխարեն կանենք հետևյալը՝

– Ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում

– Մենք պետք է դադարեցնենք Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծումը, վերակառուցենք Պաշտպանության բանակը, այն հաշվարկով, որ ռուսական խաղաղապահների հետ միասին, այն վստահելի կերպով կարողանա պաշտպանել Արցախը։ ՊԲ-ն կհամալրեն կամավորներ ամբողջ հայությունից, այսօր արդեն մեծաթիվ ցանկացողները կան

– Մենք արմատապես կվերակառուցենք Հայաստանի բանակը՝ ոչ միայն կզինենք այն նոր սպառազինությամբ, այլև կվերակազմակերպենք մարտական պատրաստությունը, յուրաքանչյուր զինվոր պետք է շատ ավելի մեծ մարտական կարողություն ունենա

– Մեր ռազմարդյունաբերությունը պատերազմից անցած ժամանակամիջոցում հսկայական աշխատանք է կատարել, այսօր այն ընդունակ է զինել բանակը ժամանակակից գրոհային ԱԹՍ-երով, արագաշարժ գրադ կայանքներով, ականանետերով, սեփական զինամթերք արտադրել, շարունակում է նոր տեխնոլոգիաներ մշակել։

– Ադրբեջանը այլևս որևէ իրական առավելություն մեր նկատմամբ չի ունենալու, եթե մենք ինքներս նրա առաջ ճանապարհ չբացենք, ինչպես պարբերաբար անում է այս իշխանությունը

– Թուրքիան այլևս չի համարձակվի միջամտել, եթե մենք հետևողական համագործակցենք Ռուսասատանի և Իրանի հետ, և նոր դաշնակիցներ ներգարվենք՝ Չինաստանը, Հնդկաստանը, և արաբական երկրները, վստահելի հարաբերություններ ստեղծենք Վրաստանի հետ, դադարենք սրա պես բոլորին աջ ու ձախ խաբել։

Մենք կարող ենք խաղաղություն ապահովել՝ ավելին, մենք կարող ենք խաղաղություն պարտադրել։ Թույլին ու խեղճին այս աշխարհում ոչ ոք չի թողնելու խաղաղ ապրել, անընդհատ ծեծ են տալու ու ստորացնելու, անընդհատ վրան ոտներն են մաքրելու, անընդհատ նոր բան են խլելու։ Թույլն ու խեղճը միշտ էլ մատաղացու գառ է լինելու, որքան էլ ուժեղին շողոքորթի, և փորձի նրան հարմարվել։ Խաղաղություն կարելի է նվաճել միայն ուժով, այսպիսի թշնամին վախենալու է միայն ուժեղից։

Այսօր էլ մեր բանակում բազմաթիվ արժանապատիվ զինվորներ և սպաներ կան, որոնք պատրաստ են իրենց մարտական պարտքը կատարել, ապահովել մեր երկրի անվտանգությունը, և խաղաղություն պարտադրել թշնամուն։

Միասին, մենք կվերականգնենք մեր բանակի մարտական փառքը, մեր երկրի սահմաններից դուրս կքշենք թշնամու հրոսակներին, և իսկական խաղաղություն կհաստատենք՝ հենված հայոց բազկի և մտքի ուժի վրա։

Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր, և մենք սկսելու ենք բանակի մարտական ոգին վերականգնելուց։ Մենք կռվող և քաջարի ազգ ենք, և թույլ չենք տալու մեր մեջի թուլամորթներին մեզ հակառակի մեջ համոզել։ Մնացած քայլերը՝ հաջորդիվ»։

Նախորդ գրառումը

Կրկին՝ լինելության հարցի առջեւ

Հաջորդ գրառումը

ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա. Մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան. News.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա. Մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան. News.am

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական