Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում ոչ միայն Արցախը չի եղել, այլ նաեւ Ղազախը, իսկ այսօրվա Ադրբեջանը հենց 1918-20թթ Ադրբեջանի իրավահաջորդ է իրեն ճանաչել. Գրիգոր Բալասանյան

21/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի երեկվա հայտարարությունները:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակ էր գնացել նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որը լրագրողների հետ զրույցում մի շարք հետաքրքիր հարցադրումներ հնչեցրեց: Նա, մասնավորապես, խոսել էր խաղաղության պայմանագրի մասին և հարց էր բարձրացրել՝ ինչու՞ Հայաստանը չի պահանջում, որ Ադրբեջանը փոխադարձ ճանաչի իր տարածքային ամբողջականությունը և հետ քաշի իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից:

Ըստ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում՝ տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է լինի փոխադարձ այսինքն՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հետ քաշի իր զորքերը Հայաստանի տարածքից.

«Ես Արա Այվազյանի փոխարեն այլ հարց ևս կբարձրացնեի՝ ո՞ր տարածքներում է Ադրբեջանը ճանաչում իր տարածքային ամբողջականությունը, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918-20թթ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, իսկ այդ տարածքներում ոչ միայն Արցախ չկար, այլ նաև ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Ղազախի շրջանը չկար: Սա հարց է, որ 30 տարի Հայաստանի ոչ մի ղեկավար կամ արտգործնախարար չի բարձրացրել, սա ավելի կարևոր է, քան ճշտել՝ Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Բալասանյանը:

Փորձագետն ընդգծեց՝ սահմանագծման և սահմանազատման համար հիմք է հանդիսանալու ՌԴ ԳՇ-ում պահվող քարտեզները, իսկ եթե մեր դիվանագիտությունը կարողանա հասնել նրան, որ սեղանին դրվի այն քարտեզը, որը մեզ է ձեռնտու, ապա ադրբեջանցիները ոչ միայն Սև լճից են քաշվելու, այլ նաև Կուբաթլուի ներկայիս շրջանից մոտ մեկ տասնյակ գյուղ վերադարձվելու է Կապանի շրջանին, իսկ այն ճանապարհը, որտեղ այսօր նրանք եկել, կանգնել են, դա էլ է լինելու Հայաստանի սուվերեն տարածք,

«Այստեղ մնում է, որ մեր դիվանագիտությունն աշխատի և այնպես անի, որ մեզ համար ձեռնտու քարտեզները դրվեն սեղանին»,-ասաց Բալասանյանը:

Իսկ թե կոնկրետ ո՞ր թվականի քարտեզների մասին է խոսքը, փորձագետը պարզաբանեց՝

«Օրինակ 1986թ-ի քարտեզով ներկայիս անգամ Ղազախի ջրամբարից մինչև Նոյեմբերյան ամբողջը պատկանում էր Հայաստանին, այսինքն՝ ժամանակին ճշգրտվել է ամեն ինչ և ադրբեջանցիները Հայաստանում անկլավ չունեն, կամ էլ մեկ-երկու հատ է մնացել, որը չի կարող վճռորոշ դեր խաղալ: Ես չգիտեմ ՝ ՌԴ ԳՇ-ն ո՞ր քարտեզը կհանի, բայց Հայաստանի դիվանագիտությունը պատմաբանների և քարտեզագիրների հետ պետք է օր առաջ ինտենսիվ կոնսուլտացիաներ հրավիրի»,-ասաց զրուցակիցը:

Արա Այվազյանը երեկ հայտարարել էր նաև, որ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկից ժամեր անց հրաժարական է տվել,քանի որ այն տակտիկական մեծ սխալ է համարում:

Փորձագետը նույնպես կիսեց այս տեսակետը, որ զորքերի հայելային հետքաշման առաջարկը շատ վտանգավոր է.

«Հայելային հետքաշումն այն է, որ երկրները պայմանավորվում են և նույն չափով զորքերը հետ են քաշում տարածքից, բայց մենք մեր տարածքի մեջ ենք,ադրբեջանցիները եկել, հասել են մեր սահման, իրենք ոչ միայ մտել են վիճելի տարածք, այլ նաև միջազգայնորեն ճանաչված տարածք, հիմա զորքերի հետքաշումը մեզ ի՞նչ է տալու իրենք ոչ միայն մտել են վիճելի տարածք, այլ նաև միջազգայնորեն ճանաչված տարածք »,-ասաց Բալասանյանը:

Զրույցի վերջում Գրիգոր Բալասանյանը նաև նշեց, որ անընդունելի է համարում Արա Այվազյյանի նման գործելաոճը, ըստ փորձագետի՝ Այվազյանի այս հայտարարությունները հիմա այլևս Հայաստանին օգուտ չեն տալու.

« ՀՀ ԱԳ նախարարը, որը քաջատեղյակ է եղել ողջ գործընթացներին, հրաժարական է տալիս, ոչինչ չի ասում, հետո մեկ տարի անց սկսում է խոսել, հիմա նման հայտարարությունները օգուտ չեն տա Հայաստանին, այն ժամանակ գուցե պաշտոնին լինելով կամ հրաժարականից անմիջապես հետո հասարակությանը ներկայացներ իրական պատճառները, միգուցե ինչ-որ բան փոխվեր, բայց մեկ ու կես տարի հետո գալ ու սկսել ինչ-որ բաներ ասել, սա ճիշտ չէ, այն, որ Զոհրաբ Մնացականյանը և Արա Այվազյանը հետագայում մանրամասն պետք է ներկայացնեն՝ ի՞նչ է կատարվել, սա որևէ մեկը չի քննարկում, բայց Արա Այվազյանը ավելի լավ է չխոսեր, քան լարված իրավիճակում ինչ-որ հայտարարություններ աներ, որոնք նպատակահարմար չեն »,-ասաց Գրիգոր Բալասանյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում. Դավիթ Բաբայան

Հաջորդ գրառումը

Դահլիճի ճգնաժամը և ոչ միայն

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Դահլիճի ճգնաժամը և ոչ միայն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական