Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետհաշվարկի ժամացույցը միացված է. «Փաստ»

16/04/2022
- Նորություններ, Տեղական

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այն, ինչ վերջին օրերին կատարվեց ԱԺում, և ընդհանրապես, այն, ինչ կատարվում է մեր երկրում, բանական մարդու ուղեղում դժվար է տեղավորվում։ Հանրությունն ուղղակի շոկի է ենթարկվել, այդ թվում՝ նրանք, ովքեր ժամանակին իրենց քվեով նպաստում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Պատահական չէ, որ շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ ՀՀ խորհրդարանում ոչ թե Հայաստանի ղեկավարն էր ելույթ ունենում, այլ հակառակորդի, քանի որ նա մեկը մյուսի հետևից կրկնում էր ադրբեջանական թեզերը, նույնիսկ ավելի «համոզիչ» էր փորձում դրանք ներկայացնել, քան կաներ, օրինակ՝ հակառակորդի քարոզչամեքենան։

Փաշինյանը փորձում էր հավաստիացնել, թե իրականությունն է ներկայացնում և դրանով տարածություն է բացում խոսակցության ծավալման համար։ Այդ ի՞նչ տարածության մասին է խոսում Հայաստանի վարչապետի աթոռից կառչած անձը, այդ ի՞նչ նոր սպառնալիք է Հայաստանին ու Արցախին, արդյո՞ք նա պարզապես չէր գուժում նորանոր կապիտուլ յացիաների ու պետականության կորստի մասին՝ դա ներկայացնելով որպես տվյալ իրավիճակում միակ ելքը։ Իրականում Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները ոչ մի նոր բան չասացին, պարզապես հիմա արդեն ամբողջությամբ բացեցին բոլոր փակագծերը, ինչն այնքան ակնհայտ է, որ այս դեպքում անգամ բուն ելույթների դետալներին անդրադառնալու կարիք չկա։ Եթե նրանք նախքան այս ինչ-որ ձևով կարողանում էին քողարկել իրենց իրական նպատակներն ու տարբեր մանիպուլացիոն մեթոդներով մոլորեցնել հանրությանը, ապա այս անգամ պարզ, հանրամատչելի, առանց տողատակերի քողազերծեցին իրենց վարած քաղաքականության ողջ էությունը։

Այսինքն, այն «ապագան», որը խոստանում էին: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ միանգամից չէինք կարող հայտնվել այսպիսի իրավիճակում, այս օրակարգը մեկ օրում չի հայտնվել։ Այս ամենը խոր արմատներ ունի և գալիս է 2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը։ Հանրության առավել ադեկվատ հատվածը, հաշվի առնելով Փաշինյանի տեսակն ու անցած քաղաքական ճանապարհը, նրա արտահայտած դիրքորոշումները ու նրան աջակցող արտաքին ուժերի գործոնը, պատկերացնում էր նրա իշխանավարման վտանգավորության աստիճանը։ Եվ անցած մոտ չորս տարվա ընթացքում այդ կապակցությամբ հանրությանը զգուշացնող ազդակներ են հղվել, այդ թվում՝ մեր կողմից։ Հստակ ահազանգեր էին հնչում այն մասին, որ իշխանություններն ուղղակի ձեռքները լվանում են Արցախից, նրանց համար Արցախը բեռ է, որից պետք է ազատվել։

Պատահական չէ, որ ո՛չ Նիկոլի, ո՛չ մյուս «նիկոլների» շուրթերից այդպես էլ երբեք չլսեցինք «Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու» արտահայտությունը։ Եղել են նաև այլ ակնհայտ երևույթներ ու իրողություններ, որոնցից մեր քաղաքացիները կարող էին վաղ փուլում հեռուն գնացող հետևություններ անել, բայց շատերը փորձել են իրենք իրենց համոզել, թե անհնար է, Փաշինյանը չի կարող պետականությունը կործանման հասցնել, շարունակել են հույսեր փայփայել, թե դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, լինելու են, կամ, ի վերջո,մ պարզապես չեն ցանկացել գոնե իրենք իրենց համար ընդունել, որ 2018 թվականին սխալվել են։ Իսկ Փաշինյանը հմտորեն կիրառում էր հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու, թշնամանք բորբոքելու, հանրությանը երկրորդական հարցերի շուրջ զբաղեցնելու տակտիկան, իր իսկ իշխանության բոլոր տապալումները վերագրվում էին «մութ, սև ուժերին» կամ ռևանշիստներին, որոնք իբրև թե օրուգիշեր մտածում են այն մասին, թե ինչպես սաբոտաժ անեն կամ վնաս հասցնեն Փաշինյանին, նույնիսկ սատանաներ գտնելու հրահանգ էր տալիս ԱԱԾին:

Իսկ հասարակության մի հատված ոգևորվում էր այդ ամենից, ծնկի իջնում «փրկչի» առջև: «Փրկիչ», որ, ի վերջո, հետևողականորեն մեր երկիրը հասցրեց անդունդի եզրին։ Ու նույնիսկ այս պարագայում Նիկոլը կանգ չի առնելու, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինում, երբ անդունդի եզրին ընթացքը չես կանգնեցնում: Հանուն իշխանության Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչի ընդունակ են։ Հիմա նրանք այնտեղ են հասել, որ արդեն երկրի թիվ մեկ ամբիոնից մեր պատմությունն ու շահերն արատավորող հայտարարություններով են հանդես գալիս՝ օրինակ՝ նշելով, թե «Ղարաբաղը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» թեզը սխալ էր, այսինքն՝ Ղարաբաղն ապագա ունի Ադրբեջանի կազմում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար, եթե նմանատիպ ձևակերպումներ հնչեին կոնֆլիկտների մեջ ներգրավված այլ երկրների խորհրդարաններում։

Դժվար թե այդպիսի ելույթների հեղինակները հասցնեին ավարտին հասցնել իրենց խոսքն առանց հրաժարական տալու կամ ընդհանրապես տուն հասնեին։ Մյուս կողմից էլ՝ Ազգային ժողովում Փաշինյանի ելույթը, կարծես, խոստովանություն էր… խոստովանահոր առաջ։ Նա բացեիբաց ընդունեց, որ ինչ ուզել արել են, պարտությունն էլ է իրենց վրա, զոհերն էլ, տարածքների կորուստն էլ, ընդ որում հազարավոր զոհերի հետ կապված այնպիսի արտահայտություն թույլ տվեց իրեն, որ թվում էր մեր հասարակությունը, էլ չենք խոսում զոհվածների հարազատների մասին, միանգամից պետք է փակեին երկրի բոլոր փողոցները։ Ի վերջո, անգամ Արցախի ԱԺ-ն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իրենց աղետալի դիրքորոշումից։

Ճիշտ է, որոշ «նիկոլներ» հայտարարեցին, թե Արցախի պատգամավորները ճիշտ չեն հասկացել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, բայց իրականում ճիշտ կամ սխալ հասկանալու բան չկար՝ ամեն ինչ շատ պարզ ու հստակ ասվել էր: Մի խոսքով, հերթական անգամ ապացուցվեց, որ Փաշինյանն ու նրա թիմը, նրանց քայլերն ու հայտարարություններն անհամատեղելի են ոչ միայն պետության ղեկավարման հետ, այլև մեր երկրի ու ժողովրդի շահերի հետ։ Եվ, մեծ հաշվով, նրանց հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացված է, և դա միացրել է հենց Փաշինյանը: Ի դեպ, պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանի ելույթից բավական ոգևորվել էին մի կողմից՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը, որը «կարևոր և հեռատես» որակեց Հայաստանի վարչապետի ելույթը, իսկ մյուս կողմից՝ Ալիևն ու ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսպիսի ոգևորվածությունը հազիվ թե պատահականություն լինի և ցույց է տալիս, թե կոնկրետ ինչ շահեր են աշխատել 2018 թվականից սկսած։ Ու այսքանից հետո եթե մեր հասարակության մեջ դեռ կլինեն մարդիկ, որոնք չեն գիտակցի իրավիճակի լրջության աստիճանը և ձեռքները ծալած կնստեն՝ առանց որևէ քայլ ձեռնարկելու, ապա մեզ այլևս ոչինչ փրկել չի կարող»։

«Փաստ» օրաթերթ

Նախորդ գրառումը

Ընդվզման ալիքն ուժգնանում է, իշխանությունների անհանգստություններն՝ առավել ևս. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Գյումրին տվել է բողոքի գործողությունների իր մեկնարկը. Էդգար Ղազարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Գյումրին տվել է բողոքի գործողությունների իր մեկնարկը. Էդգար Ղազարյան

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական