Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայն առաքելություն ունի

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն

«Երբ չեն կարողանում գրոհել մտքի վրա, գրոհում են մտածողի վրա»: Պոլ Վալերի

Կարելի է վստահ արձանագրել. հայերը պատմությունից հաստատ դասեր չեն քաղում: Ամեն անգամ հենց աշխարհաքաղաքական թնջուկներում խճճվում ենք, սկսում ենք չհասկանալ, թե ինչ է կատարվում: Երբ մեկն ասում է միայն Ռուսաստան, երկրորդը Ուկրաինայի դրոշն է թափահարում, երրորդը թուրքերին է աչքով անում, հինգերորդը գոչում է՝ Մահ կամ ազատություն, վեցերորդը՝ Սեւրից խոսում, իսկ հազարները ֆեյսբուքում իրար միս են ծամում, թե Կարսի ու Կիլիկիայի մասին կարդալու ժամանակն է:

Հավանաբար աշխարհում մեր նման միամիտ ու կարճատես ժողովուրդ էլ չկա, որ այսպես կուրորեն ու խաղաղ գնա դեպի սպիտակ ցեղասպանություն: Շներես վարձկան մեր հարեւանները համառորեն աղավաղում են մեր պատմությունը, վարկաբեկում մեր հերոսներին ու հաղթական անցյալը: Ջանք ու եռանդ չեն խնայում ոչ միայն զրկելու մեզ մեր պապերից ժառանգած ամեն ինչից՝ հողից, ջրից, լեզվից, մշակույթից, այլ նաեւ ջնջելու մեր հիշողությունից մեր ողբերգությունը՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, եւ կրկին ուզում են մեզ Դեր Զորի անապատ տանել:

Իսկ մենք սեւ ու սպիտակի բաժանված՝ իրար ենք ուտում, որովհետեւ այդպես էլ պետություն չդարձանք: Չօգտագործեցինք մեզ տրված բացառիկ հնարավորությունը: Շարունակեցինք ապրել նեղ անձնական-ընտանեկան ու գավառական-«հայրենակցական» կյանքով` ինչպես սովոր էինք դարեր ի վեր: Ազատագրված տարածքները դարձան թալանչիների սեփականությունը: Վերաբնակվողներին հատկացրինք ամենավատ պայմանները: Համարյա չկային պետականամետ անհատներ ու խմբեր, է՛լ չեմ ասում պետական կառույցներ: Հիմա արդյո՞ք կծնվի քաղաքացի, որի լինելության իմաստը պետություն կերտելու գաղափարը կլինի, պետական շահը եւ նոր միայն անձնական-ընտանեկան ապահովությունն ու բարեկեցությունը: Քաղաքացի, որն սթափ կգնահատի իրավիճակը եւ վստահաբար, հստակ` ապացուցելիության մակարդակով կհուշի գոնե առաջին մի քանի քայլերը: Ես անձամբ պատրաստ եմ միանալ նրան: Հարկավոր է վերջապես ըմբռնել, որ անհրաժեշտ է վճռական լինել, որ հարկավոր է կայանալ որպես քաղաքացի, որի գերագույն նպատակը պետականակերտությունն է:

«Կոկա-Կոլա» ընկերության նախկին գործադիր տնօրեն Բրայան Դայնսոնն իր մի երեսուն վայրկյանանոց ելույթում ասել է. «Կյանքը խաղ է` կազմված հինգ գնդակների աճպարարությունից: Դրանք են՝ աշխատանք, ընտանիք, առողջություն, ընկերներ եւ հոգի: Ձեր խնդիրն անընդհատ այդ գնդակները վերեւում պահելն է: Աշխատանքի գնդակը ռեզինե է. եթե հանկարծակի այն գցեք, նորից վեր կբարձրանա: Իսկ մնացած չորս գնդակները` ընտանիքը, առողջությունը, ընկերները եւ հոգին, ապակե են: Եթե դրանցից մեկը պատահաբար գցեք, այն անվերադարձ կփչանա՝ կխազխզվի, կճաքի, լուրջ կվնասվի կամ էլ ջարդուփշուր կլինի: Պետք է դա գիտակցել եւ այնպես անել, որ դա տեղի չունենա»: Առանց երկմտելու ես կավելացնեի վեցերորդն ու ամենակարեւորը` հայրենիքի գաղափար-գնդակը, որն այդ շարքում ամենաբեկունն ու ամենանուրբն է եւ որ գցելուց կորցնում ես առհավետ ու անդարձ: Այնպես որ հարկավոր է միշտ առավել արդյունավետությամբ աշխատել, ժամանակին տուն վերադառնալ եւ անհրաժեշտ ժամանակը հատկացնել բոլորին, բայց ամենակարեւորը` մայր հայրենիքին: Քանի որ արժեքն արժեւորվում է միայն այն ժամանակ, երբ այն գնահատում են: Իսկ այսօր կարծես այնքան էլ չենք գնահատում մեր մեծագույն արժեք-հայրենիքը ու զբաղված ենք ամեն ինչով, բացի այն պաշտել-պաշտպանելուց…

Օրերս թշնամին Ասկերանի սահմանին, Փառուխ գյուղի մոտ դիրքեր է գրավել Քարագլխի բարձունքի վրա, որը հնարավորություն է տալիս վերահսկել ամբողջ Ասկերանի շրջանը՝ մինչեւ Ստեփանակերտ: Փոխանակ ազգովին փորձենք ելք գտնել, հերթական անգամ չսխալվել ու չկորցնել, քափ ու քրտինքով, ջանադրաբար սոցցանցերում իրար ենք մեղադրում-վատաբանում: Քանի որ այդպես էլ չհամախմբվեցինք, քանի որ ներքին տարբեր ճակատներում առկա են ՝ ա) ուժեր, որոնք Արցախում տեղի ունեցող որեւէ իրադարձություն համարում են ռուս խաղապահների խնդիրը, բ) ուժեր, որոնք հակառուս են եւ ամեն ինչ կապում են ռուսական խաղաղապահների անգործության հետ, գ) ուժեր, որոնք այն թյուր հիմնավորումն են բերում, թե Ադրբեջանը օգտվելով Ռուսաստանի՝  Ուկրաինայում իրականացնող «հատուկ գործողություններից», առիթից օգտվելով այստեղ էսկալացիա է հրահրում, դ) ՀՀ իշխանությունները իրականացնում են թաքուն ծրագրեր, որոնց մասին պայմանավորվել են հակառակորդ կողմի հետ եւ այլն:

Այս տեսակետներից որեւէ մեկի լիարժեք ճշտությունն ամբողջապես առայժմ հնարավոր չէ ապացուցել, քանի որ այդ մասին աղբյուրները գաղտնի են պահվում, հակառակորդ կողմերն էլ որեւէ բան չեն բարձրաձայնում, եթե բարձրաձայնելիք բան ունեն: Փորձենք դիտարկել այդ տեսակետները եւ կատարել տրամաբանական եզրակացություններ:

Նախ` արձանագրենք, որ բոլոր միջադեպերը՝ ինչպես Արցախ-Ադրբեջան շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում, Բաքվի վարքագծային շղթայի օղակներն են: Բաքուն իր մտասեւեռումից չի շեղվում: Թերեւս նորություն է այն, որ ռազմական ոտնձգություններին ավելացել են նաեւ մարդասիրական աղետի գոյացմանը միտված գործողությունները եւ այս բոլորը պատերազմի արդյունքները իրավականորեն ամրագրելու ճնշամիջոցներ են:

Բնականաբար հարց է առաջանում` Ռուսաստանը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում վերահսկել իրավիճակը: Կարծում եմ, որ նախ հարկավոր է, որ մինչեւ խաղաղության համար բանակցություններ սկսելը, առաջադրել մինչ այժմ կայացած համաձայնություններն իրականացվեն: Գիտենք, որ խաղաղության գործընթացի հիմնական դրույթը նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետում է ամփոփված, բայց մինչեւ 9-րդ կան 7-րդ եւ 8-րդ կետերը, որոնք չեն իրականացվել: Փախստականներն ու տուժածները չեն վերադարձել, չեն վերադարձվել ռազմագերիները, պահվող անձինք եւ զոհվածների աճյունները: Ավելին, Բաքուն մարդասիրական աղետ է ստեղծում, սահմանային միջադեպեր, ներխուժում է հայաստանյան եւ արցախյան տարածքներ: Այսինքն` երբ նախապես պայմանավորվածը չի իրականացվում, ինչպե՞ս է հնարավոր անցնել ավելի տարածուն համաձայնությունների: Այնպես որ, ենթադրում եմ, խաղաղության բանակցություններ սկսելուց առաջ պետք է նախապես երաշխիքներ ապահովվեն:

Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը զբաղված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ հայաստանյան ու արցախյան ուղղություններով փորձում է իրականացնել Շուշիի հռչակագրով համաձայնեցված կետերը: Այնպես որ, արցախյան միջադեպերը եւ գազատար խողովակի խափանումը ուղղված են ինչպես Արցախի, այնպես էլ Ռուսաստանի դեմ, քանի որ դեպքերն արձանագրվում են ռուսական խաղաղապահ առաքելության գոտում: ՌԴ ԱԳՆ-ի արձագանքն էլ հասցեական չէր, քանի որ նրան անհրաժեշտ է պահպանել ռուս-թուրքական մերձեցման ներկա մակարդակը: Իսկ Ալիեւը, որքան էլ մեզ համար ատելի, ռացիոնալ մտածող անձ է եւ շատ լավ գիտի, որ թեկուզ պատերազմական իրավիճակում, Ռուսաստանը, որը գրեթե բան չի թողել Ուկրաինայից, կարող է անկթարթորեն շարքից հանել Կոմանդոսի արտահայտությամբ՝ «նավթի տակառ» Ադրբեջանին:

Հետեւաբար ո՞րն է ելքը:

Կարծում եմ, որ միշտ էլ ուժն է ծնել իրավունքը եւ այսօր էլ ոչինչ չի փոխվել: Հետեւաբար, այսպիսի դեպքերում պետք չէ դիմել որեւէ միջազգային կառույցի, անգամ Ռուսաստանին, քանի որ նա էլ միայն մեր կողմը չի կարող բռնել: Ոչ էլ կարիք կա նստել ու խելացի դատողություններ անել: Ուղղակի հարկավոր է սթափվել, դադարել իրար սեւացնելուց, «նախկին ու ներկա» խաղալուց ու հասարակության աչքերին թոզ փչելուց, դրանց ժամանակներն անցել են: Հարկավոր է ուղղակի հակահարված տալ հակառակորդին, մի լավ ծեծել ու կատարված փաստի առաջ կանգնեցնել, եւ այդ դեպքում խաղապահներն ուզեն-չուզեն կմիջամտեն: Հարկավոր է վերջապես գոնե մեկ անգամ տեր կանգնել մեր տունուտեղին, մեր պատվին ու արժանապատվությանը: Իսկ մենք դրա փոխարեն XVI դարից սկսած մեր դիմում-աղերսներով բռնաբարում ենք աշխարհին ու դրանք գրելուց առաջ վարդագույն երազներ տեսնում, որոնք սակայն շատ արագ էլ մղձավանջներ են դառնում, այդպես էլ իմաստնություն չբերելով հայ քաղաքական մտքին: Երկար դարեր մշտապես ու անաասելի չափերի կորցնելուց հետո գոնե հարկավոր է վերջապես հասկանալ, որ քաղաքական ուժի կամ որեւէ «փրկչի» սպասել պետք չէ: Դա անարդյունավետ է եւ անգամ վտանգավոր, ինչպես ապացուցեց մեր ողջ պատմությունը: Կարեւոր է հստակ պահանջներով եւ առաջնահերթություններով համահայկական օրակարգ ձեւավորելու լայն հասարակական պահանջի առկայությունը: Ոչ թե անձերի դեմ ծավալվող պայքարի տեսքով, այլ՝ հենքի, գաղափարի եւ պետական ու ազգային հստակ տեսիլի վրա հիմնված: Իսկ այդպիսի տեսլական ունեցող առաջնորդները, պարտադիր չի անպայման կուսակցապետերի կարգավիճակով լինեն, այլ կարգավիճակում էլ անպայման կհայտնվեն…

Ամերիկան Լինքոլն ու Քենեդի ունեցավ, բոլոր վարչակազմերի կողմից ընդունված եւ Քիսինջերի մակարդակի պատրիարք ու էքսպերտ Զբիգնեւ Բժեզինսկի, Ռուսաստանը` Պետրոս Մեծ ու Պուտին, մենք էլ մեր ժամանակների Արտաշես ու Տիգրան, Լեւոն ու Բագրատունիներ կունենանք, թե չէ իսկապես արդեն ցավից կուչ գալուց հոգնել ենք, անորոշությունից շփոթվել: Թե չէ արդեն որքան ժամանակ Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնություն էլ չենք օգտագործում, մայիսյան եռատոնն էլ մոռացանք թե ինչ է: Իսկապես մի քիչ դժվար է, բայց, համոզված եմ` ոչ անհուսալի: Ապացու՞յց, քաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի հանդիպող սլավոնական արտաքինով մեծ թվով մարդիկ, երեխաներ: Ի դեպ` նրանք այստեղ իրենց ավելի ապահով են զգում, քան իրենց անծայրածիր հայրենիքում: Չէ, իսկապես մենք որոշակի առաքելություն ունեցող ժողովուրդ ենք, մեզ վստահում են, մեզ հավատում ու նաեւ սիրում են: Անչափ կարեւոր է, որ ինքներս էլ մեզ սիրենք…

30.03.2022

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

Նախորդ գրառումը

Շիրվանզադեի «Քաոսը»՝ պարսկերեն

Հաջորդ գրառումը

Ովքեր են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով փորձագետների խմբում․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Ովքեր են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով փորձագետների խմբում․ «Հրապարակ»

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական