Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարության հերթական քայլը լրատվամիջոցների դեմ. «ժողովուրդ»

19/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը հերթական անգամ հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի իրական նպատակը լրատվամիջոցների աշխատանքին վնասելն է: Գործադիրը հանդես է եկել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Այժմ գործող կարգավորումների համաձայն՝ դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում: Սակայն նրանք ցանկանում են փոխել այս կարգավորումը եւ ամրագրել, որ, մամուլի փոխարեն, այն տպագրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Որպես հիմնավորում կառավարությունը նշում է, թե 3000 տպաքանակ ունեցող մամուլ այս պահին ՀՀ-ում չկա, ուստի օբյեկտիվորեն հնարավոր չէ պահպանել նշյալ օրենսդրական պահաջը: «Բացի այդ, նույնիսկ այդպիսի փաստացի հնարավորության առկայության դեպքում ժամանակակից տեխնիկական զարգացվածության, պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի եւ հարթակների կատարելագործման պայմաններում մրցույթների վերաբերյալ հայտարարությունը մամուլում տպագրելու անհրաժեշտությունը վերանում է, քանի որ նախատեսված նպատակին կարելի է հասնել նաեւ այլ եւ բավական արդյունավետ միջոցով», – նշված է գերժամանակակից կառավարության ձեւակերպման մեջ:

Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունն այսկերպ փորձում է նսեմացնել ավանդական՝ տպագիր մամուլի դերը: Սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պետություններն անգամ գումար են հատկացնում տպագիր մամուլի պահպանման համար: Մշակութային, քաղաքական մի շարք միջոցառումների ծանուցումներն արվում են հենց տպագիր մամուլի միջոցով, էլ չենք ասում, որ տարբեր երկրներում երկարամյա թերթերը գուցե նվազ տպաքանակով, բայց, այնուամենայնիվ, շարունակում են տպագրվել: Սակայն նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որ փակել է իր «Հայկական ժամանակ» օրաթերթը, ամեն ինչ անում է, որ մյուս թերթերն էլ փակվեն «ինձանից հետ՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:

«ժողովուրդ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտակ Բուդաղյանն աչքաթող է արել բանակը. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Արցախի գազամատակարարումը վերականգնվեց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Արցախի գազամատակարարումը վերականգնվեց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական