Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական   բառարան 

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեզուն եւ միտքը

Լեզվաբանների բնորոշմամբ լեզուն մտքերի բանավոր արտահայտման համակարգ է։ Այլ կերպ ասած, մարդ լեզվի միջոցով է միտքն արտահայտում։ Սա լեզվի գիտական սահմանումն է։ Բայց ես հակառակը կասեի՝  ԼԵԶՈՒՆ ՄՏՔԵՐԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ Է։ Բացատրեմ։ Երբ ինձ ծառայություն մատուցած ընկերոջս շնորհակալություն հայտնելու փոխարեն ասում եմ. «կյանքիդ մեռնեմ», դա բնավ էլ չի նշանակում, որ նրա մատուցած ծառայության դիմաց պատրաստ եմ կյանքս զոհաբերել։ Կամ, երբ ինչ-որ մեկը հաճոյախոսաբար քեզ ասում է. «մեզ մոտ էլ համեցեք», չկարծեք, որ նա իր հարկի տակ քեզ հետ հանդիպելու համար  վայրկյաններ է հաշվում։ Պարզապես պատշաճությունն է ստիպում նրան այդպես արտահայտվելու։ Այդ ինչ-որ մեկը մտքում հաստատ կասեր. «չլինի՞ ասածս լուրջ ընդունի»։

Իրենց մտքերը քողարկում են նաեւ շեֆի կենացը խմող ստորադասը, տնային առաջադրանքը չկատարած աշակերտը, ծնողի պահանջն անտեսած զավակն ու բոլոր նրանք, ովքեր, ցանկանում են զերծ մնալ հնարավոր անախորժություններից։ Դրանով հանդերձ, լեզվաբանները շարունակում են պնդել, որ լեզուն մտածողության արտացոլանքն է։ Ոչ, այդպես չէ։ Դրա համար ունեմ բազմաթիվ փաստարկներ։

Թեեւ վիճարկելի է, բայց ընդունված է ասել, որ դիվանագիտությունը մտքերի քողարկման արվեստ է,  եւ արհեստավարժ դիվանագետը մտածում է մի բան, ասում է մի այլ բան ու անում ճիշտ հակառակը։  Բա էլ ո՞ւր մնաց մտքի ու լեզվի սինխրոնիզացումը։

Շատերին է ծանոթ հին հունական հայտնի առակագիր Եզոպոսին վերագրվող «Եզոպոսյան լեզու» արտահայտությունը։ Սա մտքերի արտահայտման այն ձեւն է, երբ գրավոր կամ բանավոր խոսքն արտահայտվում է միտումնավոր քողարկված ձեւով, այսպես կոչված՝ «կեղծ միջոցներով»։ Այդպիսի խոսքի բուն իմաստը պետք է որոնել տողերի արանքում, թաքուն ակնարկների մեջ։

Մենք մեր առօրյա կյանքում հենց դրանով էլ զբաղված ենք, եւ փորձում ենք տողատակերից կռահել մեր զրուցակցի միտքը։

Կա հայկական մի ասացվածք` «Քաղցր լեզուն օձին էլ բնից կհանի»։ Նշանակում է գոյություն ունի առավել հանձնարարելի լեզու, որը քեզ կապահովագրի անցանկալի ու անկանխատեսելի իրավիճակներում հայտնվելուց։ Դա քաղցր լեզուն է, որը քողարկում է մտքինդ ու ասելիքդ մատուցում այլաբանորեն, որպեսզի չարության խորհուրդը կրող օձը չկարողանա կռահել քո մտադրությունը։

Արդյոք ինձ հաջողվե՞ց այս շարադրանքով մտքինս արտահայտել։ Համոզված չեմ։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խուճապային գնումների ու անկանխատեսելի գնաճի խաչմերուկում

Հաջորդ գրառումը

Դարձյալ գազի շուրջ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Դարձյալ գազի շուրջ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական