Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չծխեք. կտուգանվեք

Ծխելն արգելված է՝  արդեն օրենքով:  Ուժի մեջ է մտնում ծխելու արգելքի մասին օրենքը.  ռեստորաններում, բարերում, սննդի կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում ծխելն արգելվում է: Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: