Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՌԴ ԶՈւ-ը առգրաված զենքը հանձնել է Լուգանսկի և Դոնեցկի միլիցիային

ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ  վերահսկողության տակ է վերցրել Հերսոնի շրջանի ողջ տարածքը.  հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Պաշտոնական ներկայացուցիչ,  գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները Ուկրաինայում գրավել են ազգայնականների և օտարերկրյա վարձկանների հենակետը։ Կիևի շրջանի Գուտա-Մեժի-գորսկայա գյուղի մոտ զինվորականները առգրավել են տասը  Javelin հակատանկային համակարգեր և այլ զինատեսակներ, որոնք մատակարարվել են արևմտյան երկրներից։ Այդ զենքերը հանձնվում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումներին։