Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԷ՛, դուք Նանսեն չեք

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեր տունը կրակվում էր, ու դեռ մխում են կրակի ճարակ դարձած մեր շեները, օտար նվաճողի ձեռքով դեռ ձեւվում են մեր հինավուրց երկրի սահմանները, իսկ դուք լռում էիք, բարեկամնե՛րս՝ գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ, որ բազմիցս, հաճախ հայկական կողմի հրավերով եւ ֆինանսավորմամբ, Մեծ անկախության երեսուն տարիների ընթացքում, ժամանել եք, նախ, Երեւան, ապա՝ շրջել Հայաստանով, եւ ձեր վայելումի գագաթնակետը եղել են Արցախ այցերը: Չէ՛, դուք Նանսեն չեք, որ մեծ մարդասերի հոգու մղմամբ գնահատեց հայի ոգորումը, չափեց հայի ցավը իր մարդկային բնույթի խորությամբ եւ իր ձայնը բարձրացրեց՝ հանուն հայության փրկության: Հանուն արդարության ասեք՝ համեղ չէ՞ր մեր հացը, սիրուն չէի՞ն մեր հրապարակներում շրջող աղջիկները, որոնց բանաստեղծություններ էիք նվիրում, Արցախ այցերից ծնված բանաստեղծական գրքերը ձեզ հավելյալ փառք ու ճանաչում չէի՞ն բերում, Արարատի հայացքը այդքան շու՞տ մարեց ձեր հիշողության մեջ… «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-ի մի քանի տասնյակ մշտական մասնակիցնե՛ր՝ բազում երկրներից, ու՞ր էր ձեր խոսքը, հային սատարող ձեր ուղերձը, բարեկամի ցավակցությունը: Նույնը, թերեւս, վերաբերում է հայկական հայտնի կինոփառատոնի՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-ի արվեստագետ մասնակիցներին: Այո՜, դուք աշխարհաքաղաքացի եք, դուք գերազանցություն չեք տալիս ոչ ոքի, ի վերջո, սպասում էիք, թե ինչով կավարտվի այս մեծ արյունը: Հետո կորոշեիք ձեր ասելիքը. իսկ վերջում միշտ՝ ուժեղի մոտ  թույլն է մեղավոր:

Միլետիչը՝ Երեւանում

Մի բանաստեղծուհու գիտեի՝ սերբուհի Լյուբիցա Միլետիչին: Նա հաստատ կխոսեր: Ինքն էլ անիրավորեն հող ու հայրենիք էր կորցրել: Գիրք ուներ հային ու Արցախին նվիրված: Բայց իր մահկանացուն կնքեց մինչ 2020-ի սեպտեմբերյան պատերազմը՝ հայրենի Սերբիայի կորուստների ցավը սրտում:

Հիշեմ Միլետիչի «Ներիր, հրեշտակ» բանաստեղծությունների ժողովածուից մի ստեղծագործություն՝ բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ: Քայլում է մարդը՝ թեւի տակ իր կտուրը, տան ջարդոտված սողնակով դուռը եւ գետի մյուս ափից, խավարին նետված գետնաքարից վիրավոր, արնոտած կառափով: Չորս տող, եւ աչքիդ առջեւ է պատկերը՝ տնազրկված ու հայրենահալած մարդկանց, որ կորցրած ամեն ինչ, մահից մազապուրծ՝ մասունքների պես իրենց հոգիներում տանում են խաղաղ իրենց տան ու եզերքի երազը: Իսկույն աչքիս առջեւ են գալիս մեր եկեղեցիներից պոկված սրբահամբույր դռների, ձեռագիր ավետարանների ու  խաչքարերի ծանրության տակ կքած, հայրենազրկված հայորդիները, որ ինչքան էլ խոշտանգված եւ ուժասպառ՝ կարողացել են փրկել-ազատել գերությունից ու ոչնչացումից հայրենի մասունքները:

Այս օրերին գոնե Լյուբիցա Միլետիչից մի խոսք կլսեինք՝ ի ապաքինում եւ ի հույս: Հասկացում չեմ մուրում, ոչ էլ՝ աջակցություն: Բայց դրա ակնկալիքն այնքա՜ն բնական է այն դեպքում, երբ քեզ ուղղված բարեկամության հավաստիացումների հանդեպ կասկած չես ունեցել: Ի վերջո, կար եւ կա համաշխարհային հանրության շրջանում կարծիք ձեւավորելու խնդիր: Ու՜մ դուռը չէր բախի հայի արդար խնդրի վերաբերյալ հայտնի անվանյալների հեղինակավոր խոսքը: Իսկ իրենք գերադասեցին լինել կույր ու խուլ: Հենց ոտքի կանգնենք, էլի մեզ հրապարակավ կժպտան ու ձեռք կսեղմեն: Չէ՛, դուք Նանսեն չեք, որ արդարության նանսենյան անձնագրերին հավասարազոր ուղերձներ հղեք մարդկությանը: Աստված պահապան ձեր ժողովուրդներին: Մեր հացի մեջ աղը չի պակասի:

ԵՐԿՈՒՍՍ ԷԼ ՀՈՐՈՎԵԼ ՈՒՆԵՆՔ

Սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչին

Կենդանի հերձվածների համար

հիշողությունն իրենց խաչելությունն է.

Պատռված արգանդից ելածները

կրում են իրենց մոր արյունահոսող վերքերը

սեփական մարմինների վրա.

Ծննդաբերության պտղաջրերին խառնված կարմիրը

չի մաքրվում ժամանակի եւ տարածության ջնջոցներով.

Հորդահոս աղբյուրների ջուրը չի հագեցնում

անապատներում ապրած իմ ծարավը.

Սրատողին հարսնացած ծիրանենիները

սպանում են իրենց պտուղները.

Մուրացկաններին մեծահոգորեն մեկնված որոշումները

կերակուրներ պատկերող նկարներ են.

Էրգրից ճամփա ընկած իմ ոտաբոբիկ պապը

կրում էր իր մորթված ծնողների պատկերը.

Քո քաղաքը լռում էր, երբ գիշերվա մեջ

որոշումներ մեկնողների արկերը

ավերում էին քաղաքդ.

Քո ձայնը մենավոր կռինչ էր քաղաքի վրա.

Տանիքների վրա պայթելու պատրաստ

արկերը հավաքողներ չկային.

Իմ ու քո վանքերում աղոթքները կառչել են

մոմից ու փոշուց գորշացած պատերին,-

չկան աղոթողներ.

Ես ու դու մեր տանը նստած այլքին փող ենք վճարում,

ինչ է՝ թե մի բուռ հող ավելացնենք

այլեւս վերադարձ չտեսածների հողաթմբին.

Ես ու դու գիտենք այդ հողի գինը,

բայց առայժմ ավազակներն են սահմանում փրկագինը.

Կես ոսկով փրկվածները հիմա աշխարհի

բոլոր ծագերում են.

Աշխարհը չունի կարոտ բառը.

Ես ու դու ունենք գութաներգեր,

որոնց կորստով հազար ուրիշ բառ ենք կորցնում.

Խոնարհումները վերքեր չեն ամոքում.

Մի ծերունի ամեն օր բարձրանում էր հուշարձանի մոտ՝

մի բաժակ գինի հեղելու անթաղների շիրիմներին.

Ծերունին չկա, եւ բարձունքում հիմա

ցուցանակ կրող ծառախումբն է մեծանում.

Վանքերի քարերը տեղ են գտնում ախոռների պատերի մեջ.

Մեր հողի գինը դեռ սահմանում են ուրիշները.

Ես իմ քսակում ոսկու տեղ հող եմ պահում.

Տանիքներին՝ մահն աչքերին՝ ականազերծողներ են պետք.

Արի՛ այսօր հեղենք մեր գինին

եւ բազմաձայն երգենք մեր հորովելները…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նարեկացու նոր անգլերեն հատորի շնորհանդեսը Հռոմում

Հաջորդ գրառումը

Ցավակցություն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ցավակցություն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական