«Լորա» փոթորիկը հարվածել է ամերիկյան Լուիզիանա նահանգի ափերին: Որոշ շրջաններում արագությունը հասել է 240 կմ/ժամի: Տարերքին տրվել է չորրորդ, նախավերջին վտանգի կատեգորիա:
Ըստ Ազգային փոթորիկների նախազգուշացման կենտրոնի, Քեմերոնի շրջանում եղել են «աղետաբեր փոթորկային ալիքներ, փոթորկային քամի և ջրհեղեղներ»: Դա Հարավ-արևմտյան Լուիզիանայում երբևէ գրանցված ամենահզոր փոթորիկն էր։