Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը եվրոպացի կամավորների աչքերում. HUJ-ի ակտիվ եւ եռանդուն գործունեությունը

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Հայաստանի Ուսանողական Ջոկատների Հանրապետական Շտաբ-կամավորական աշխատանքների ծառայությունը (HUJ) հիմնադրվել է 1965 թվականին։ Շտաբը հասարակական կազմակերպություն է, հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային Կամավորական Ծառայությունների Համակարգող Կոմիտեի (CCIVS) եւ Եվրոպայի Կամավորական Աշխատանքների Ծառայությունների Ալյանսի անդամ։

1992 թվականից կամավորական աշխատանքների ծառայությունը կամավորների միջազգային փոխանակություններ է իրականացնում։ Մինչեւ covid-ը ամեն տարի Շտաբը Հայաստանում կազմակերպում էր մինչեւ 15 միջազգային կամավորական ճամբարներ, որտեղ հայ կամավորներն արտասահմանցի կամավորների հետ միասին հոգ են տանում հիվանդ, հաշմանդամ երեխաներին, աշխատանքներ կատարում ծնողազուրկ երեխաների գեղագիտական դաստիարակության ուղղությամբ, իրականացնում էկոլոգիական, շինարարական, բարեկարգման եւ մշակութային ծրագրեր։

 Շտաբը ուղարկում է հայ կամավորներին եվրոպական երկրների միջազգային կամավորական ճամբարներ եւ երկարաժամկետ (6-12 ամիս) «Եվրոպական կամավորական ծառայություն» կամավորական ծրագրով։ Նաեւ նույն ծրագրի շրջանակներում Շտաբն ընդունում է օտարերկրացի կամավորների ԶԱՏԻԿ երեխաների աջակցության կենտրոնում, Հանրապետական վերականգնողական, Արաբկիր եւ Մուրացան բժշկական կենտրոններում, տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի «Հույսի Ավան»-ում, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում, WWF Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում, ծառատունկ Հայաստան ծրագրում, Ազգային Պատկերասրահում, Պատմության թանգարանում եւ Բուսաբանական այգում։

«Ներկայումս Հայաստանի Ուսանողական Ջոկատների Հանրապետական Շտաբը կազմակերպում է կամավորների փոխանակում 120 արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների հետ, եւ այժմ HUJ-ում գրանցված է 3000 կամավոր։

Նրանք ակտիվ են նաեւ հայաստանյան միջավայրում. 44-օրյա պատերազմին մեր` հայաստանաբնակ կամավորներից շատերը մասնակցեցին եւ, ցավոք, ունեցանք զոհ եւ վիրավորներ»,- իր խոսքում ասաց շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը։

«Այս տարի  Եվրոպական Համերաշխության Կորպուսի ծրագրով European Solidarity Corps կամավորական մեծ հոսք ունենք, եւ ցանկությունը հիմնականում սոցիալական ծրագրերին մասնակցելն է՝ ծնողազուրկ կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Մենք, որպես համակարգող կազմակերպություն, հոգ ենք տանում, որ կամավորները թեեւ ժամանակավոր, բայց ինտեգրվեն հայաստանյան միջավայրին, ունենան ակտիվ ու հագեցած առօրյա։ Նրանք սիրում են Հայաստանը, սովորում են հայերեն, անընդհատ նոր բացահայտումների ձգտում, շրջում երկրով մեկ՝ տեսնելու եւ զննելու մեր տեսարժան վայրերը։ Մենք հոգում ենք կամավորների հյուրանոցում բնակության, տրանսպորտի, առօրյա գնումների խնդիրը։ Ինչն է հետաքրքիր. Հայաստան եկած կամավորներին հաճախ այցելում են իրենց ծնողներն ու հարազատները՝ ճանաչում, ապշում եւ ուրախանում մեր երկրով։ Կարելի է ասել, որ մեր կազմակերպությունը բերում է նաեւ ճանաչում, եւ զարգանում է տուրիզմն ու Հայաստանի վերաբերյալ գիտելիքը։ Նույն ջերմեռանդությամբ հայ կամավորներն են մեկնում Եվրոպա եւ վերադառնում հիանալի տպավորություններով»,- նշեց շտաբի միջազգային ծրագրերի համակարգող Տաթեւ Մկրտչյանը։

Հոլանդիայից եկած եւ շտաբի գրասենյակում իր ծրագիրը անցկացնող Էլիավան՝ 21-ամյա օրիորդ, այնքան է հավանել Հայաստանը, որ պատրաստել է փոքրիկ բրոշյուր՝ Հայաստան եկող ապագա կամավորներին տպավորելու եւ օգնելու համար, ինչպես նաեւ ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերով ակտիվ կիսվում է մեր երկրի մասին իր ջերմ զգացմունքով.

…-Նորավա՜նք,- ասում է Էլիավան,- ես կարծում էի, թե անհարմար սեզոն եմ ընտրել այցելելու համար, բայց երբ տեսա, հասկացա, որ այստեղ բոլոր եղանակներն իրենց սքանչելի գույներն ունեն։ Հայաստանի մասին գրեթե բան չգիտեի, բայց գալով այստեղ՝ բացահայտեցի ինձ համար հոյակապ մի երկիր։

Հարցին, թե ծրագրի ավարտից հետո նորի՞ց կուզես գալ, ասաց.

-Հայերը, Հայաստանը, այս մշակույթը, շարունակելու են մնալ իմ հետաքրքրությունների տիրույթում։ Մի համառոտ դեպք պատմեմ. երկու քույրերս եկել էին ինձ այցի, եւ ընթանում էինք Արենի տանող ճանապարհով։ Հանկարծ ձնաբքի մեջ ընկանք եւ մեքենան խրվեց ձների մեջ։ Ամեն պատահած անցորդ եկավ մեզ օգնության, իսկ ամբողջ չորս ժամվա ընթացքում HUJ-ից Տաթեւը կարգավորում էր ԱԻՆ-ի հետ մեզ դուրս բերելու հարցերը ու ոգեւորում մեզ։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել հայերի ջերմ եւ մարդասեր վերաբերմունքի համար։

«Մեր խնդիրն է, որ մեզ այցելած կամավորները սիրահարվեն Հայաստանին, նվիրվեն Հայաստանին, կարծիք ձեւավորեն այս երկրի մասին, մե’ր երկրի մասին, եւ վերադառնալուն պես նկարագրեն մեր փոքրիկ երկրում իրենց հանդիպած մե՜ծ աշխարհը»,-հավելեց Ստեփան Ստեփանյանը։

-Ողջույն, «բաղեւ»,- ժպտալով ու ֆրանսիական մեղմությամբ ասում է Մաթիլդը,- այնտեղ, ուր ես եմ ապրում (Ստրասբուրգին մոտ), կա հայկական մեծ համայնք, եւ հայերն ինձ համար նորություն չէին։ Ուղղակի ես ուզում էի անընդհատ նկարներով հիանալու փոխարեն գալ եւ սեփական աչքով տեսնել այս հիանալի երկիրը, այս վարդագույն քաղաքը։ Ամեն պահի մի նոր տեսարան է հայտնվում, ամեն պահի շրջակայքն այլ է։ Կարեւորն այն է, որ իմ սերը հայերի հանդեպ փոխադարձ է. վերականգնողական կենտրոնի մանուկները, որոնց ժպտում եմ եւ խաղերով լցնում նրանց օրը, ինձ թեւնոցներ են նվիրում, եւ դա պարտավորեցնող է։

-Եվրոպա վերադառնալով ի՞նչ կտանես Հայաստանից։

-Սարե՜րը… այս երկրի բնությունը, որ կտավի պես տպավորեց ինձ։ Կտանեմ նաեւ այն վերաբերմունքը, որ ստացա հայերից։ Շատ կկարոտեմ,- ժպտալով պատասխանում է ֆրանսուհին։

-Ես Ռիչարդն եմ, 24 տարեկան, Հոլանդիայից, ծրագրի շրջանակում օրս անցկացնում եմ Երեւանի Բուսաբանական այգում։

-Ինչու՞ ընտրեցիր Հայաստանը։

-Ես միշտ եմ հետաքրքրված եղել Կովկասով, եւ ընտրեցի Հայաստանը, քանի որ  մշակութային նման գերխիտ երկիր, այնուամենայնիվ, չկա։ Պատահական չէ, որ ընտրեցի 12-ամսյա ժամկետը, որ ավելի մանրամասն ընկալեմ այս երկիրը։ Ես կամաց-կամաց նմանվում եմ հայկական բնավորություն ունեցող մարդու (ժպտում է)։ Այստեղ ամեն ինչ այնքա՜ն տաք է, այնքա՜ն մարդկային, ինչը կարելի է ասել, որ չկա Եվրոպայում։

-Վաղուց եմ մտածել կամավորական գործունեություն ծավալելու մասին։ Ընտրեցի Հայաստանը, որովհետեւ ոչինչ չգիտեի այս երկրի մասին, եւ դատելով նկարներից՝ ինձ պետք է սպասվեր առեղծվածային մի վայր։ Չսխալվեցի։ Ափսոսում եմ միայն, որ դրսում շատերը չգիտեն այս փոքրիկ երկրի մասին։ Ինձ ամեն բան հետաքրքրում է՝ լեզուն, պատմությունը, վանքերը, մշակույթն առհասարակ, եւ, իհարկե, մարդիկ։

-Հետագայում նորի՞ց կուզես գալ Հայաստան։

-Յոթ ամիս է, ինչ Հայաստանում եմ։ Կամավորությունս անցնում է Մուրացան հիվանդանոցում, իսկ միայն ազատ օրերին երկիրն ուսումնասիրելը քիչ է։ Անպայման եմ գալու, որովհետեւ այստեղ արդեն ընկերներ ունեմ, եւ այս երկիրը ստիպում է մոռանալ ամեն տեսակ հոգս ու խոչընդոտ,- պատասխանում է 22-ամյա Լիսոնը Ֆրանսիայից։

-Պատահեց այնպես, որ ուսումս կիսատ թողեցի, նավարկության դասընթացներ կազմակերպեցի, պլանավորել էի մեկնել Հարավային Ամերիկա, բայց, ինչպես տեսնում եք, եկա Հայաստան։ Ընտրեցի էկոլոգիական բնույթի աշխատանք եւ կցվեցի «Ծառատունկ Հայաստան» կազմակերպությանը։ Ինձ դուր է գալիս բնությունը խնամելու առաքելությունը։

-Ինչպե՞ս է կյանքն այստեղ։

-Այստեղ ամեն ինչ երանգ ունի։ Կուզեի տուն ունենալ այստեղ եւ տարվա ուղիղ կեսը ապրել Երեւանում։ Անընդհատ լեռներ բարձրանայի, բոլոր ճանապարհներով անցնեի, չնայած որ անհնար է ամբողջովին ճանաչել այս երկիրը (ժպտում է)։ Ընկերներս էլ են ուզում գալ. ինձ հետ խոսելով իմ տրամադրությունից են ուզում ունենալ,- Կատակում է 23-ամյա Լուիսը Գերմանիայից։

-Ինձ Հայաստանի արեւն է գրավել,- ասում է 19-ամյա գերմանուհի Աննան,- երեւի հենց արեւից է, որ այստեղ մարդկային շփումներն ավելի կարեւոր են, քան չոր ու գործնական առօրյան։ Միայն Գյումրին հերիք է, որ տեսնես եւ ընկալես «թանգարան բաց երկնքի տակ» արտահայտությունը։

-Երեք բան, որ կտանես քեզ հետ Գերմանիա։

-Հայկական ժպիտը, Կասկադը, եւ իհարկե գաթա,- ժպտալով պատասխանում է Աննան։

«Մեր Շտաբը կամուրջի, կապող օղակի դեր է կատարում։ Ինչպես տեսնում եք՝ ջանք չի խնայվում, որ օտարերկրացին իր կամավորական աշխատանքը անելուց զատ հիացմունք ստանա, եւ տեսնի Հայաստանի իրական պատկերը, ծանոթանա մշակույթին, հասցնի սիրել, եւ ամենուրեք տարածել մեր երկրի մասին դրական եւ ճշմարիտ տեղեկություններ։ Իսկ հայ կամավորները արտերկրում գրեթե դեսպանի գիտակցություն ունեն, եւ հստակ պատկերացնում են, որ իրենց այցը պետք է լինի կարեւոր եւ հատկանշական։ Չնայած համավարակին՝ մեր երկիրն ունի բարձր ցուցանիշ եւ շարունակում է մնալ եվրոպացի կամավորների լայն հետաքրքրության տեսադաշտում։ Դա, կարծում եմ, գրանցված հաջողություն է»,- իր խոսքն ամփոփեց վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը։

Զրուցեց՝ ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը 2021 թ.ին` ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

Մտորումներ հայ-թուրքական հաշտեցման մասին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մտորումներ հայ-թուրքական հաշտեցման մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական