Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»․ Ավետիք Իշխանյան

23/01/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Իր հայտարարության մեջ, արդեն նախկին նախագահը բացատրում է իր հրաժարականի պատճառները՝ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ․․․» և այլն։ 

Նախկին նախագահը արդարանում է, թե ինչու, այնուամենայնիվ այսքան ժամանակ պաշտոնավարեց։ Ինքս լուրջ հարցեր ունեմ Արմեն Սարգսյանին․

-Պարոն նախկին նախագահ, երբ ձեզ առաջարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնը, դուք չէի՞ք կարդացել ՀՀ Սահմանադրությունը, և չէիք նկատել , այժմ ձեր կողմից նշվող պարտականությունների և լիազորությունների հակասությունները։ 

-Բերեմ միայն մեկ օրինակ․ Արդյո՞ք, ձեր լիազորություններից չէ՞ր բխում, Սահմանադրական Դատարանի (ՍԴ) լուծարման հակասահմանադրական օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել նույն ՍԴ։ 

-Ձեր նկատմամբ կասկածները հնչել են, հենց այն օրվանից, երբ դուք համաձայնեցիք ստանձնել  ՀՀ նախագահի պաշտոնը։ Այսինքն, այն ժամանակ դուք անզգա էիք վիրավորանքների հանդեպ, բայց այսօր հանկարծ բարձրացավ ձեր արժանապատվության զգացումը։

-Դուք, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելիս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, նրան անվանեցիք հերոս։ Հետաքրքիր է, հետագայում նույնպես մնացիք այդ կարծիքին։ Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացրեցին, դուք ծպտուն չհանեցիք։ 

-Դուք խոսում եք համերաշխության մասին։ Ինչ-որ չեմ հիշում, որ դուք վարչապետ կոչեցյալի և նրա հպատակների շուրթերով  ընդդիմադիրների , այդ թվում, ձեր կողմից հերոս հռչակված Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին հակադրվեիք։ Եվ ես կարող եմ հաստատապես պնդել, որ դուք ձեր լռությամբ, փաստորեն հավանություն եք տվել, հասարակության մեջ աճող անհանդուրժողականությանը։

-Եվ վերջապես, հարց է առաջանում՝ ինչու՞ հրաժարականը հենց հիմա։ Ձեր փաստարկներն ինձ չեն համոզում։

Ես կհասկանայի,  եթե դուք, նման, գուցե ավելի խիստ հայտարարություն անեիք և հրաժարական տայիք, երբ վարչապետ կոչեցյալի կոչով շրջափակվում էին Ազգային Ժողովը, դատարանները, երբ թխվում էին քրեական գործեր ընդդիմադիրների դեմ․․․և վերջապես, երբ կրեցինք խայտառակ պարտություն։

Այդ բոլոր իրադարձությունների ժամանակ, դուք կամ լռել եք, կամ վախվորած ասել, որ տեղյակ չեք եղել, այսինքն՝ լռելյայն համաձայնել, կամ ամեն գնով կառչած մնալ  և վայելել, լիազորություններ չունեցող, բայց հաճելի պաշտոնը։ Եվ ես համոզված եմ, որ այս հրաժարականը ձեր որոշումը չի եղել։

Հավանաբար,  իմանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու հայ-թուրքական մեղրամիսը, նաև որ այդ պայմանավորվածությունները արձանագրվելու են նոր սահմանադրության մեջ, դուք փորձում եք փրկել  ձեր դեմքը, քանի որ, ինչպես նախկինում, չէիք ընդվզելու այդ ամենի դեմ և հավանաբար դուք նույնպես այդ ամենին համաձայն եք։ 

-Եվ վերջին հարցը․Ինչպես 1997թ․, այնպես էլ այժմ դուք հեռանալու եք Հայաստանից դեպի ձեր իրական հայրենիք՝ Անգլիա։ Հետաքրքիր է, որ Անգլիայում մշտական բնակություն է հաստատել ՀՀ նախկին դեսպան, վարչապետ և նախագահ Արմեն Սարգսյանը։

Այստեղ են ասել․ «Մավրն  արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող․ Ռոբերտ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Ապօրինություն մինչև վերջին վայրկյանը․ Էդգար Ղազարյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ապօրինություն մինչև վերջին վայրկյանը․ Էդգար Ղազարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական