ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի՝ նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13։40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակ է բացվել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում: