Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ժողովրդից մայիսի 9–ի եռատոնը գողանալու հիմքերը դրվեցին մայիսի 9–ին՝ 2018–ի մայիսի 9–ին․ Թևանյան

10/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրվեց խոշոր գողություն։ Հայ ժողովրդից գողացվեց մեկ այլ 9՝ մայիսի 9–ի եռատոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Ըստ որոշ տեղեկությունների՝ Շուշին ընկած էր արդեն նոյեմբերի 5–6–ին, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ին՝ «Հաղթելու ենք»–ի շրջանակներում, հայտարարում էր, որ Շուշիի համար մարտեր են ընթանում։ Նա հերթական անգամ խաբում էր։ Խաբում էր, որ հետո նույն օրվա երեկոյան ստորագրեր պարտության/կապիտուլյացիայի տակ։ Հաղթական 9–ի փոխարեն հայ ժողովրդին նա նվիրեց պարտության 9–ը։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հայ ժողովրդից մայիսի 9–ի եռատոնը գողանալու հիմքերը դրվեցին․․․ մայիսի 9–ին։ 2018–ի մայիսի 9–ին։

Փաշինյանը փողոցից վարչապետի կաբինետ տեղափոխվելու հաջորդ օրը՝ 2018–ի մայիսի 9–ին գնացել էր «դեպքի վայր»՝ Արցախ։ Նա Ստեփանակերտում էր՝ եռատոնը նշելու համար, բայց արեց հայտարարություն, որից պարզ դարձավ, որ հայ ժողովուրդը շուտով զրկվելու է եռատոնից։

Ն․ Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ ինքը չի ներկայացնում Արցախին, չի բանակցելու Արցախի անունից։ Նա ասաց նաև, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, և վե՛րջ։

Փողոցի վարչապետի այս հայտարարություններն առաջին հայացքից ռազմահայրենասիրական էին, հեղափոխական ու ողջունվեցին «առաջադեմ» հանրության կողմից, սակայն իրականում դա ՀՀ դիվանագիտական խոշոր պարտության նախերգանքն էր, պատերազմի սանձազերծման սկիզբը, Արցախի պետականության կորստի ազդարարումը, ՀՀ ինքնիշխանության մակարդակի շեշտակի իջեցման մասին անոնսը։

Արցախը բանակցային սեղանի շուրջ չհայտնվեց, Փաշինյանն Ալիևի հետ, հակառակ իր հրապարակային հայտարարությունների, բանակցեց («Ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք, այն էլ՝ սեփական զրոյական կետից»), Ադրբեջանի ղեկավարին խոստումներ տվեց ու փոխարենը նրանից ժամանակ խնդրեց ներքին կյանքում ոտքը պնդացնելու համար, հայտարարեց, որ «Արցախը հայաստան է, և վե՛րջ» ու միևնույն ժամանակ ձգտեց բավարարել Ադրբեջանի ժողովրդին։

Հետո եղավ պատերազմ։ Նիկոլի բերած ու Նիկոլի պարտված պատերազմը։

Հիմա նա «Խաղաղության դարաշրջան» է բացում այնպես, ինչպես մինչև պատերազմն առաջարկում էր Արցախի խնդիրը լուծել սեփական կաբինետում ծնված «Մյունխենյան սկզբունքներով»։ Արդյունքը տեսանք։

Հայ ժողովրդին մայիսի 9–ից զրկելուց հետո համառորեն համոզում են ու ներշնչում, որ նոյեմբերի 9 ավելի լավ տոն է, քանզի պարտված ազգ լինելն ավելի բնական վիճակ է, քան հաղթածը։ Համ էլ՝ նոյեմբերի 9, ըստ պարտության խորհրդանիշի, «Խաղաղության դարաշրջանի» բացման օր է։ Դե՛, «Հաղթելու ենք»–ի պես, էլի՛։ Պայքարը, հետևաբար, մայիսի 9–ի ու նոյեմբերի 9–ի կողմնակիցների միջև է՝ անկախ կուսակցական ու այլ տիպի պատկանելությունից։

Մայիսի 9 VS նոյեմբերի 9»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ խաղաղապահ առաքելությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը

Հաջորդ գրառումը

Պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու գործողությունների․ ԱՀ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հաջորդ գրառումը

Պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու գործողությունների․ ԱՀ ՄԻՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական