Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

08/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հիմք ընդունելով հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայաստանի անկախության և ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերը, վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի անքակտելի իրավունքներն ու կենսական շահերը պաշտպանելու հանձնառությունը՝

Նկատի ունենալով, որ

· Այս իշխանությունն աղետաբեր է Հայաստանի, Արցախի ու հայության համար,

· Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող խաղաղություն, արժանապատվություն, զարգացում ապահովել,

· Իշխանությունը պահելու համար իշխող ուժը պատրաստ է գնալ նորանոր զիջումների և ինքնիշխանության կորստի,

Հաշվի առնելով

· Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները,

·Քաղաքական-տնտեսական էքսպանսիա իրականացնելով՝ տարածաշրջանում հաստատվելու՝ Թուրքիայի նկրտումները,

·44-օրյա պատերազմի արդյունքներից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի  նպատակը, այն է՝ Արցախի հայաթափումն ու Հայաստանի հանդեպ  տարածքային հավակնությունները բավարարելը,

·Արցախյան հակամարտության էության և ձևաչափի միջազգային ընկալումից, խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքներից Ադրբեջանի հրաժարումը, 

· ՌԴ խաղաղապահ առաքելությունը սահմանափակելու և պատերազմ վերսկսելու՝ Ադրբեջանի փորձերը,

Արձանագրելով, որ

·  Հայաստանում հաստատվել է մեկ մարդու իշխանություն, պետական ինստիտուտները կազմալուծված են,

· Ուժային կառույցները ծառայեցվում են իշխանությունը պահելու միակ նպատակին,

· Հայաստանն այլևս իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն չէ,

Համոզված լինելով, որ

• Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

• Հայաստանի՝ որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,

•  Հայաստանի և Արցախի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են,

•  Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման, կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի՝ որևէ կարգավիճակով ամրագրումը,

•  Անհրաժեշտ է վերականգնել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը,

• Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով, չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ։ 

Հանրահավաքը հայտարարում է.

Արտաքին վտանգները չեզոքացնելու, Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը բացառելու, ներքին կյանքում համերաշխություն հաստատելու, հայությունը համախմբելու նպատակով մենք սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։

Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը։

Սա մեկ ուժի, մեկ դաշինքի դիմադրություն չէ, յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է։

Մինչև հաղթանակը՝ այս պայքարը կարող է  մեկ շաբաթ կամ ամիսներ տևել։ Սա ենթադրում է յուրաքանչյուրիս հետևողական, ամենօրյա աշխատանք և գործողություն։

Մենք սկսում ենք կազմակերպվել։ Մեր ներկայությունն Ազգային ժողովում ծառայելու է  դիմադրության հզորացմանը։ Պահը հասունացավ՝ պայքարը կտեղափոխենք միայն փողոցներ ու հրապարակներ։

Պարտության խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թրքացվելու։

Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդն ապրելու է արդար, ուժեղ երկրում։

Հայ մարդն աշխարհում քայլելու է գլուխը բարձր»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

«Ռեկտոր Արամ Սիմոնյանը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք». Կարպիս Փաշոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
Միջազգային

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025
Հաջորդ գրառումը

«Ռեկտոր Արամ Սիմոնյանը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք». Կարպիս Փաշոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական