Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում Հոմս նահանգում օդային հարձակումը, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը։
«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղում թշնամու հարձակումը Հոմս նահանգի երկնքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները, պայթյունների ձայներ են լսվում Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Աքքար շրջանի լիբանանյան բնակավայրերում։