Day:Ապրիլի 22, 2025

  • Հռոմի պապի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա ապրիլի 22-ին

    Հռոմի պապի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա ապրիլի 22-ին

    Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա ապրիլի 22-ի առավոտյան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին։

    Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք պետք է եկեղեցու համար կարևոր որոշումներ կայացնեն՝ հաշվի առնելով, որ Հռոմի Պապը մահացել է։ Բայց սա դեռ կոնկլավ չէ»:

    Ըստ Բրունիի՝ առաջին հանդիպմանը կմասնակցեն Հռոմում ներկա կարդինալները։ Նրանք պետք է որոշեն հովվապետի հուղարկավորության վայրն ու ժամանակը, ինչպես նաև նրա մարմնի տեղափոխումը Սուրբ Պետրոսի տաճար։

    Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը նաև նշել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մարմինը կարող է չորեքշաբթի առավոտյան դրվել Սուրբ Պետրոսի տաճարում՝ հրաժեշտի համար:

    «Սրբազան հոր մարմնի տեղափոխումը Վատիկանի բազիլիկ՝ հավատացյալների այցելությունների և նրա հիշատակը հարգելու համար, կարող է տեղի ունենալ չորեքշաբթի առավոտյան՝ 2025 թվականի ապրիլի 23-ին, այն պայմանների համաձայն, որոնք կսահմանվեն և կհայտարարվեն վաղը՝ կարդինալների առաջին ժողովից հետո»,- ասել է Բրունին:

  • Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս

    Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս

    Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յորգիոսը Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղերձ է հղել, որում անդրադարձել է Թուրքիային և Կիպրոսում բնակվող թուրքերին, գրում է ermenihaber.am-ը:

    Նա նշել է․ «Այս տարի ևս Կիպրոսի հույները լիարժեքորեն չեն զգա Զատկի տոնի ուրախությունը։ Թուրք բռնապետն արդեն 51 տարի է, ինչ խաչելության է ենթարկել մեր հայրենիքը, բայց կգա մեր ազատագրման օրը»։

    Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

    Իր շրջաբերականում արքեպիսկոպոսը, դիմելով Հունաստանին և ամբողջ աշխարհի հելլենիզմին, ասել է. «Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել թուրք օկուպանտներին վտարելու և հայրենիքն ազատագրելու համար»:

  • Կանադայի ԱԳ նախարարը Սուրբ Զատիկը նշել է հայկական եկեղեցում

    Կանադայի ԱԳ նախարարը Սուրբ Զատիկը նշել է հայկական եկեղեցում

    Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Սուրբ Զատիկը նշել է հայկական եկեղեցում։

    «Զատիկի հուզիչ տոնակատարություն հայկական և հունական եկեղեցիներում: Հավատի, նորացման և հավաքական ուժի ակնթարթ»,- գրում է Մելանի Ժոլին։

  • Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն

    Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն

    Հայոց Ցեղասպանության 110 ամյակին նվիրված կայանալիք միջոցառումների շարք`

    Ապրիլի 23, ժամը 19:15

    «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության աջակցությամբ, Վրաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյի հարակից տարածքից դեպի Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ, վերջում եկեղեցում` խաղաղության աղոթք և մոմավառություն։

    Ապրիլի 24, ժամը 12:00

    Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, կմատուցվի Բարեխոսության կարգ, աղոթք՝ ի հիշատակ 1915 թ. 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների։

    Ապրիլի 24, ժամը 14։00

    Կկայանա պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։

    Աղբյուր՝  Վրաստանի հայ համայնք