Day:Ապրիլի 14, 2025

  • Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում. Սպուտնիկ Արմենիա

    Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում. Սպուտնիկ Արմենիա

    Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ, գրում է Սպուտնիկ Արմենիան։

    Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում:

    Ավելի ուշ ուշադրություն դարձրեցինք, որ ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից ՝ Գյանջա (Գանձակ) և ավելի հարավ ՝ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է «Flight Precision» մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Բորնմութում (Մեծ Բրիտանիա)։

    Ընկերության կայքում ասվում է, որ այն շահագործում է Beechcraft King Air 350i ինքնաթիռը՝ լիովին ինտեգրված թռիչքների ստուգման ավտոմատ համակարգով` Aerodata (AD-AFIS): Ընկերությունն ինքն է տրամադրում թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ ամբողջ աշխարհում: Հաղորդվում է նաև, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում:

    Sputnik Արմենիան Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալներ խնդրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

    Քաղավիացիայից մեզ հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ:

    Ի դեպ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նշված է բրիտանական ընկերության կայքի հաճախորդների շարքում:

    Մեր կողմից նշենք, որ այս պահին Սիսիանի օդանավակայանը ռազմական օդանավակայան է։ Թեև նախատեսվում է այն վերագործարկել նաև քաղաքացիական թռիչքների համար։

    Նշենք նաև, որ մեր տեղեկություններով ՝ օկուպացված Արցախում բրիտանական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ է իրականացրել Ադրբեջանի կողմից կառուցվող «Լաչին» օդանավակայանի տարածքում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն դարձել է առաջին ինքնաթիռը, որն այնտեղ վայրէջք/թռիչք է կատարել։

    Ապրիլի սկզբին Ադրբեջանում թռիչքներից հետո ինքնաթիռը Թբիլիսիով կրկին վերադարձել է Հայաստան։ Թռիչքներ է կատարել Սիսիանի և Կապանի օդանավակայանների շուրջ, որից հետո մեկնել է դեպի Եվրոպա:

  • Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ. Սուրեն Սուրենյանց

    Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ. Սուրեն Սուրենյանց

    Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը:

    Թուրքական Անթալիայում, դիվանագիտական ֆորումի ժամանակ, նախապայմանները կրկնել է Ադրբեջանի արտգործնախարարը:

    Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին հակադարձել է Միրզոյանը:

    Բայրամովին այս փաստարկը չի համոզել:

    Անթալիան, այսպիսով, ընդամենն արձանագրեց պաշտոնական Երևանի և Բաքվի մոտեցումների տարբերությունը և ավելի մշուշոտ դարձրեց խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը:

    Երբ Միրզոյան- Բայրամով հանդիպումից հետո, հաղորդագրություն է տարածվում, թե «նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը», տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանը հիմա էլ նախադրյալներ է ստեղծում ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար:

    Մանավանդ, օրինակ, Սահմանադրության փոփոխության պահանջն արդեն, թերևս, նաև Անկարայի օրակարգում է: «Հայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ, և Նիկոլ Փաշինյանն արդեն քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ»,- ասել է Սերդար Քըլըչը, ով Անկարայի բանագնացն է հայ-թուրքական բանակցություններում:

    Ինչո՞ւ հատկապես ուշադրության կենտրոնում պահեցի Թուրքիայի դիրքորոշումը:

    Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն հույսը դրել է Թուրքիայի «կառուցողական» միջնորդության վրա, որը իբրև թե պետք է զսպի Ադրբեջանի ախորժակը:

    Անկարայից պարբերաբար «սառը ջուր» են լցնում Փաշինյանի պատրանքների վրա՝ համերաշվելով ադրբեջանական պահանջների հետ:

    Ռուսական հասանելի միջնորդությունը մերժած իշխանությունը «ինքնիշխանական» կարգախոսների ներքո Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ»: